Գլխավոր տեղեկություն
Номер
N 1173-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.10.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.10.2020
Дата вступления в силу
24.10.2020

 

23.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2020 թվականի N 1173-Ա

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. Նշանակել ծառայողական քննություն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում «Ռազմական դրության» աշխատանքային ռեժիմից բխող ներքին շրջաբերական գրության համաձայն հերթապահության գրաֆիկով և հերթապահության կարգով սահմանված ծառայողական պարտականություններն առերևույթ անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ։

2. Ծառայողական քննությամբ պարզել «Ռազմական դրության» աշխատանքային ռեժիմից» բխող 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված շրջաբերական գրության համաձայն հերթապահության գրաֆիկով և հերթապահության կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնում (բաժնի ղեկավարի և (կամ) աշխատակիցների կողմից) սահմանված ծառայողական պարտականություններն առերևույթ անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, պատճառները, հետևանքները, պատասխանատու անձանց շրջանակը և նրանց մեղավորության աստիճանը։

3. Ծառայողական քննության վարող նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան