Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-72-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.01.2004-28.06.2010)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.21/5(304) Հոդ.56
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2003
Дата вступления в силу
31.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-293, այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի «տասնհինգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկշաբաթյա ժամկետում» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի «ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը» բառերը փոխարինել «կեսից ավելին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի`

1) «անդամների ընդհանուր թվի» բառերը փոխարինել «նիստին ներկա անդամների» բառերով.

2) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Եթերային հաճախություններ հատկացնելու, արտոնագիր տալը մերժելու, տրված արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաև հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովը կայացնում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-72-Ն