Գլխավոր տեղեկություն
Номер
N 23-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2021
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
11.05.2021
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
11.05.2021
Дата вступления в силу
13.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 մայիսի 2021 թ.
ք. Երևան

N 23-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                         

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

          

Որոշում է.

             

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները փաթեթավորելու և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 8-րդ մասով, 71-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 8-րդ մասով, 71-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով» բառերով:

2. Որոշմամբ սահմանված հավելվածի`

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ խմբագրությամբ երկրորդ նախադասությամբ.

«Մյուս ընտրությունների ժամանակ, եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա սույն կետում նշված տեղեկանքն առանձին փաթեթավորվում և տեղադրվում է պարկում.»,

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները (բացառությամբ՝ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող՝ ընտրողների ստորագրված ցուցակների) փաթեթավորվում (տեղադրվում) են առանձին՝ մեկանգամյա օգտագործման փոքր պարկում: Ընտրողների ցուցակների պարկը փակվում, կնքվում է սույն կարգով սահմանված կարգով և ստորագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորվում են առանձին, փաթեթը կնքվում է և տեղադրվում ընտրական փաստաթղթերի պարկում:»,

 3) 4-րդ կետում «Երևանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով, իսկ «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում» բառերը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

           

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

                  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2021 թվական: