Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 90
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
14.09.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
14.09.2021
Дата вступления в силу
07.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 90

քաղ. Նուր-Սուլթան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 9 հավելված) 3-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ և 31-րդ կետերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Մաքսային միության «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» և «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերն ընդունելու մասին» թիվ 710 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման պլանի II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43-րդ դիրքով.

 

«43. Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 001/2011), Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 002/2011), Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 003/2011) (երկաթուղային տեխնիկայի ծառայության ժամկետի երկարաձգման մեխանիզմներն ու ընթացակարգերը սահմանելու հետ կապված թիվ 2 փոփոխություններ)

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2023 թվականի IV եռամսյակ

15, 23»։

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի։

Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 001/2011) թիվ 1 հավելվածի II մասի 21-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 32-րդ, 45-րդ, 57-րդ, 77-րդ, 93-րդ, 94-րդ և 104-րդ դիրքերի, թիվ 3 հավելվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 14-րդ, 26-րդ, 42-րդ, 43-րդ և 50-րդ դիրքերի ու թիվ 4 հավելվածի 16-րդ դիրքի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 18 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի

սեպտեմբերի 14-ի թիվ 90 որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: