Գլխավոր տեղեկություն
Номер
N 1290-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.2022
Дата вступления в силу
19.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1290-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1290-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գույքի անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը

(դրամ)

Ընդհանուր գումարը

(դրամ)

1.

Ծխագլանակ

հատ

100

7,070․43

707,043

2.

Ազդանշանային ական

հատ

400

17,870

7,148,000

3.

Քողարկման ցանց
լեռնատափաստանային գույնի

լրակազմ

10

350,000

3,500,000

4.

Քողարկման ցանց լեռնաանտառային

գույնի

լրակազմ

10

350,000

3,500,000

 

Ընդամենը

     

14,855,043

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ