Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-43-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.05.2010-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.455
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.04.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.04.2010
Дата вступления в силу
15.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 215-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ երկակի նշանակության նյութերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների, որոնք կարող են օգտագործվել նաև զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելիս կամ օգտագործելիս» բառերը փոխարինել «, երկակի նշանակության ապրանքների» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 240.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 240.1.

Երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման սահմանված կարգի խախտումը

 

1. Առանց լիազոր մարմնի թույլտվության երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը կամ լիազոր մարմնի թույլտվությամբ նախատեսված պայմանների խախտմամբ դիտավորությամբ երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է պաշտոնական դիրքը չարաշահելով,

3) առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից յոթ տարի ժամկետով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. ապրիլի 27

Երևան

ՀՕ-43-Ն