Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.02.2025
Принят
Եղեգիս համայնքի ավագանի
Дата принятия
27.01.2025
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
27.01.2025
Дата вступления в силу
07.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

 

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27-ը հունվարի 2025 թվականի N 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն  Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2025թ. բյուջեն

1) եկամուտների գծով՝ 386 165,5 հազ. դրամ

2․ Համայնքի բյուջեի տարեվերջյան ազատ մնացորդ՝

1) Վարչական բյուջե՝ 132 292,3 հազ.դրամ,

2) Ֆոնդային բյուջե՝ 27 945,9 հազ.դրամ,

3․ Ընդամենը մնացորդ՝ 160 238,2 հազ.դրամ։

1) համայնքի վարչական բյուջեի տարեվերջյան ազատ մնացորդը ուղղել բյուջեի ֆոնդային մաս կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար:

2) ծախսերի գծով՝ 546403,7 հազ. դրամ։

3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:

6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի:

7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի:

8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

9. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև։

10․ Սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15 %-ը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ՝ 7

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 2

Ստեփանյան Արթուր բացակա

Մարտիրոսյան Նարեկ 

Մարտիրոսյան Զոյա

Հակոբյան Արտուշ

Պողոսյան Հրաչյա

Մանուկյան Սաթինե

Նազարյան Արգիշտի

Ղահրամանյան Վարդան բացակա

Գաբրիելյան Ահարոն

Միքայելյան Քրիստինա բացակա

Ստեփանյան Սաշա բացակա

Բաբայան Վահե բացակա

Սմբատյան Արսեն բացակա

 

Սմբատյան Մամիկոն

Հարությունյան Կարեն

 

Համայնքի ղեկավարԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`

ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Հավելվածներ 1-6

Հայաստանի Հանրապետության

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի

ավագանու 27-ը հունվարի 2025 թ.

N 02-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2025 թվական: