Գլխավոր տեղեկություն
Номер
N 57-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Published on a joint site
Принят
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата принятия
12.02.2025
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
12.02.2025
Дата вступления в силу
13.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 57-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴԱՇՏԻ, ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,495,400 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարզադաշտի, մարզահրապարակի և մանկական խաղահրապարակի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Գրաֆեն-շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00126761) 2025 թվականի հունվարի 8-ին կնքված՝ թիվ ՀՀ-ԳՄԲ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզադաշտի ցանկապատման, մարզադաշտի, մարզահրապարակի և մանկական խաղահրապարակի ընդհանուր լուսավորության տեղադրման և ընդհանուր մուտքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 9,495,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

12.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 57-Ա որոշման

 

«ՄԱՐԶԱԴԱՇՏԻ, ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս և հարակից քաղաքների բնակիչների առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության պահպանման և զարգացման նպատակով նախատեսվում է Գորիսի համայնքապետարանին պատկանող «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի, մարզահրապարակի և մանկական խաղահրապարակի լուսավորության և մուտքի բարեկարգման աշխատանքների իրականացում։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաք, բնագավառը՝ սպորտ

6.

Ծրագրի բյուջեն

9,495,400 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Գորիս համայնքը և համայնքի բնակիչները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի փետրվարի 28-ից մինչև 2025 թվականի հուլիսի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի, մարզահրապարակի և մանկական խաղահրապարակի համար նախատեսվում է կատարել ընդհանուր լուսավորության և մուտքի բարեկարգման աշխատանքներ: Կկատարվեն հողի հարթեցման, բետոնե սալիկների և եզրաքարերի տեղադրման, լուսավորության հենասյուների, արևային լուսատուների տեղադրման և մոնտաժման, մետաղական սյուների և ցանցով շրջանակների տեղադրման աշխատանքներ։ Իրականացվելու է 2025 թվականի փետրվարի 28-ից

մինչև 2025 թվականի հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 9,495,400 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի, մարզահրապարակի և մանկական խաղահրապարակի ընդհանուր լուսավորության և մուտքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 9,495,400 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

12.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ