ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 փետրվարի 2025 թ. |
N 280-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2025 թվականի ընթացքում շարունակելու հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. փետրվարի 11 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու2025 թվականի փետրվարի 11-ի N 280-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
Հ/Հ |
Դիմող |
Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե |
Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև |
Կազմա-կերպչի կողմից վճարված տեղական վճար |
Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ |
Ավտոկայա-նատեղի կազմակերպելու թույլտվության որոշման համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
«Անի Պլազա Հոթել» ՓԲԸ |
Սայաթ-Նովայի հ.19 հասցեին հարակից ճանապարհահատված |
5 (37.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա |
25.12.2013 104-Ա |
2 |
«ԷՍՋԻԱՅ- ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ |
Ամիրյան փողոցում հ.2, 2/8 հասցեների հարակից ճանապարհահատված |
5 (37.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա |
20.04.2021 376-Ա |
3 |
«Ռոյալ Պլազա» ՍՊԸ |
Սարյան փողոցում՝ հ.9 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված |
3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա |
16.04.2024 118-Ա |
4 |
«Ալ Պառկո Հյուրանոց» ՍՊԸ |
Իտալիայի հ.1 հասցեին հարակից ճանապարհահատված |
6 (45 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա |
23.12.2014 269-Ա |
5 |
«Ալեքսանդր Հոթել» ՍՊԸ |
Աբովյան փողոցի՝հ.3/4 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված |
3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա |
19.04.2022 564-Ա |