Գլխավոր տեղեկություն
Номер
N 613-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2007.01.24/6(530) 04.03.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
28.02.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
28.02.2025
Дата вступления в силу
05.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 613-Ա

«28» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի Հ.3183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Գարեգին Աղաջանյանի՝ ի դեմս ներկայացուցչի 21.02.2025թ. հ.Դ-19655-25 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 22-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3183-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 4-րդ կետում «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով,

2) Որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել 30-օրյա սույն որոշման ընդունման պահից։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան