ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 774-Ա |
«07» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի Հ.68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունվարի 10-ի «Ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն տրամադրելու մասին» հ.68-Ա որոշման հավելվածի 11-րդ տողի 4-րդ սյունակում` «36 SX 799» բառերը փոխարինել «80 TK 088» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան |