ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 823-Ա |
«10» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ Հ.01/18-01-436-24 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Ռոբերտ Աֆանդյանի 13.11.2024թ. հ.Դ-144691-24 դիմումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.ՈՆ/149-25 զեկուցագիրը`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի հունիսի 28-ին տրված հ.01/18-01-436-24 նախագծման թույլտվության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) «Նախագծային պահանջները» բաժնի 9.7-րդ կետը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ.
«Նախագծով ապահովել ՀՀՇՆ 30-01-2023թ. «Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.10.2014թ. հ.263Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին 22.05.2023թ. հ. 04-Ն հրամանով սահմանված (գլուխ XXVII «Հակահրդեհային պահանջները») պահանջները:».
2) «Լրացուցիչ պայմանները» բաժնի 22-րդ կետում` «Պետական համալիր փորձաքննություն» բառերը փոխարինել «Պարզ փորձաքննություն» բառերով.
3) «Լրացուցիչ պայմանները» բաժնի 23-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Համաձայնեցում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ:»:
2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 28-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|