Գլխավոր տեղեկություն
Номер
N 831-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2007.01.24/6(530) 14.03.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
10.03.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
10.03.2025
Дата вступления в силу
15.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 831-Ա

«10» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Մ. ԳԼԻՆԿԱՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.19 ՇԵՆՔԻ Հ.22` 91.97ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 26.11.2024 թ. հ.Ն/70073-24 գրությունը, 19.10.2022 թվականի թիվ ՎԴ/7035/05/19 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ Երևանի Մ.Գլինկայի փողոցի հ.19 շենքի հ.22՝ 91.97քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին։

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թ. դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.

 1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28122018-01-0442 վկայական), Երևանի Մ.Գլինկայի փողոցի հ.19 շենքի հ.22՝ 91.97քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարել նույն բնակարանի բնակիչներ Սուսաննա Սիրեկանյանին և Արսեն Աթանեսյանին (2 անձ, այսուհետ` նվիրառուներ)՝ որպես ընտանիքի բոլոր անդամների համատեղ սեփականություն:

 2. Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

 3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:

 4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:

 6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան