Գլխավոր տեղեկություն
Номер
N 656
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.1994-24.11.1994)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.1993
Подписан
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Дата подписания
28.12.1993
Дата вступления в силу
28.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1993 թվականի N 656

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի տարածքային ներքին գործերի մարմինների օպերատիվ ղեկավարման և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նախարարության կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությանը` Շիրակի, Լոռի-Փամբակի, Էջմիածնի, Կոտայքի, Աղստևի, Սյունիքի, Արմավիրի և Սևանի շրջանային (քաղաքային) ներքին գործերի վարչությունների ու բաժինների բազայի վրա, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաստիքային թվաքանակի սահմաններում, տարածաշրջանային ներքին գործերի վարչություններ ստեղծելու մասին, նրանց ենթակայությանը հանձնելով շրջանային (քաղաքային) ներքին գործերի բաժինները, համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 28-ի N 656 որոշման

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԳ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՆԳ ԲԱԺԻՆՆԵՐԸ

 

Տարածաշրջանային ՆԳ

վարչությունները

Ենթակա շրջանային (քաղաքային)

ՆԳ բաժինները

1

2

Էջմիածնի Էջմիածնի
Մասիսի
Արտաշատի
Արարատի
Շիրակի

Գյումրիի (Շիրակի և Մոսկովյան ՆԳ բաժիններ.

Մոսկովյան ՆԳ բաժանմունք)
Ախուրյանի
Անիի
Ամասիայի
Աշոցքի
Արթիկի

Թալինի
Լոռի-Փամբակի

Վանաձորի (երկու բաժանմունքով)
Գուգարքի
Սպիտակի
Ստեփանավանի
Տաշիրի

Արագածի

Կոտայքի

Կոտայքի (Գառնիի, Բյուրեղավանի
ՆԳ բաժանմունքներ)
Նաիրիի
Հրազդանի (միկրոշրջանի, Ծաղկաձորի

ՆԳ բաժանմունքներ)
Չարենցավանի

Սևանի Կամոյի
Սևանի
Մարտունու
Վարդենիսի
Կրասնոսելսկի
Աղստևի Նոյեմբերյանի
Իջևանի
Դիլիջանի
Տաուշի
Թումանյանի
Սյունիքի Գորիսի
Կապանի
Սիսիանի
Մեղրու
Եղեգնաձորի
Վայքի
Ջերմուկի
Արմավիրի

Արմավիրի (Մեծամորի ՆԳ բաժանմունք)
Բաղրամյանի
Աշտարակի
Ապարանի

 

________________

Ծանոթագրություն. 

 

Ըստ տարածաշրջանների առաջինը նշված ՆԳ բաժինը հանդիսանում է բազային: Կառուցվածքային փոփոխությունները Երևանի շրջանային ՆԳ բաժինների վրա չեն տարածվում:

(հավելվածը փոփ., լրաց. 09.07.94 N 300)

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ