Գլխավոր տեղեկություն
Номер
N 23-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2025
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
27.03.2025
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.03.2025
Дата вступления в силу
01.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 մարտի 2025թ.

ք. Երևան

N 23-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է.

 

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 11-ի «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» թիվ 25-Ն որոշման՝

1) նախաբանում «83-րդ հոդվածով» թիվն ու բառը փոխարինել «83-րդ և 84-րդ հոդվածներով» թվերով և բառերով.

2) 2-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձևավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այդ թվում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների) ընտրական ցուցակների էլեկտրոնային տարբերակը ձևավորվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, որից հետո ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և թղթային եղանակով ևս ներկայացվում գրանցումն իրականացնող ընտրական հանձնաժողով։».

3) 1-ին կետում «N 1 հավելվածի» բառը և թիվը փոխարինել «հավելվածի» բառով.

4) հավելվածում «Հավելված» բառից հետո հանել «1» թիվը.

5) հավելվածի 1-ի ձև 1-1-ով սահմանված դիմումի 1-ին կետի 5-րդ ենթակետը «յուրաքանչյուրի ներկայացրած» բառերից հետո լրացնել «ընտրական» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական: