ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2025 թվականի N 364-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1070-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» N 1070-Ն որոշման հավելվածում՝
1) 1-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Զարկերակային գերճնշում III (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I10-I13, I15 ծածկագրեր)` բարդացած գլխուղեղի ինսուլտով կամ սրտամկանի ինֆարկտով՝ բարդացած քրոնիկ սրտային անբավարարությամբ կլինիկամորֆոլոգիական դասակարգչով Ստրաժեսկո-Վասիլենկո IIB փուլ և խիստ արտահայտված կլինիկամորֆոլոգիական դասակարգչով՝ Ստաժեսկո-Վասիլենկո III փուլ, ակնահատակի ախտահարումով՝ հիպերտոնիկ ռետինոպաթիա չորրորդ աստիճան ըստ Կեյտ-Վագեներ- Բարկերի դասակարգման (KWB), երիկամների ախտահարումով՝ ԵԽՀ 5-րդ փուլ, ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում:
2. Սրտային անբավարարություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր)` IV ֆունկցիոնալ դասի (ՖԴ) ըստ Նյու-Յորքյան դասակարգման (New York Heart Association` NYHA)՝ բարդացած դեկոմպենսացիաներով:
3. Սրտի իշեմիկ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I22 ծածկագիր)՝ բարդացած սրտամկանի կրկնակի ինֆարկտներով, կյանքին վտանգ սպառնացող սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներով, որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում՝ սրտի ռիթմը վարող (ՍՌՎ) սարքի կամ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի տեղադրում:
4. Հաջող վերականգնումով սրտի կանգ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I46 ծածկագիր) կամ փորոքային տախիկարդիայի կրկնվող դեպքեր (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I47.2 ծածկագիր), որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում՝ կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր սարքի տեղադրում կամ կորոնար զարկերակի ռեվասկուլյարիզացիա:»․
2) 5-րդ կետից հանել «, դեկոմպենսացված փուլում» բառերը.
3) 6-րդ և 7-րդ կետերից հանել «` դեկոմպենսացված վիճակ, ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ» բառերը.
4) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 12-րդ և 13-րդ կետերից հանել «II0-» բառը.
6) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G00-G99, ծածկագրեր)` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված և կայուն խանգարումներով՝ հեմիպլեգիայով կամ պարապլեգիայով կամ տրիպլեգիայով կամ տետրապլեգիայով կամ հեմիպարեզով կամ պարապարեզով կամ տրիպարեզով կամ տետրապարեզով կամ ատաքսիայով կամ մկանային ռիգիդությամբ կամ անոթային թուլամտությամբ:».
7) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով՝
«14.1. Վիրահատական բուժում պահանջող ներգանգային անևրիզմաներ։».
8) 18-րդ կետում «III և IV փուլ» բառերը փոխարինել «II, III և IV փուլ» բառերով.
9) 19-րդ կետում «R1 (ուռուցքի ամբողջականություն), առաջացած ոչ արմատական բուժումից հետո» բառերը փոխարինել «պրոգրեսիա, հիվանդության կրկնություն (ռեցիդիվ)» բառերով.
10) 20-րդ կետում «Լյարդի ցիռոզ» բառերը փոխարինել «Լյարդի քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝» բառերով.
11) 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
12) 22-րդ կետից հանել «, կախեքսիայի փուլում» բառերը.
13) 8-րդ բաժնի վերնագրում «ՎԱՐԱԿԻՉ» բառը փոխարինել «ՎԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՄ ԻՆՖԵԿՑԻՈՆ» բառերով.
14) 26-րդ կետը «(հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B20.0-B 22.7, B23.2 ծածկագրեր)» բառերից հետո լրացնել «, եթե հակառետրովիրուսային բուժումն արդյունավետ չէ» բառերով.
15) 27-րդ կետից հանել «հյուծումով (կախեքսիայով), խիստ» բառերը.
16) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«29. Աչքի, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ հատվածների չարորակ նորագոյացություններ, աչքի և նրա հավելյալ ապարատի բարորակ նորագոյացություններ, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ բաժինների բարորակ նորագոյացություններ, աչքի քրոնիկ հիվանդություններ, բնածին գլաուկոմա, գլխի վնասվածքներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C69-C72, D31, D33, H00-H59, Q15․0, S00-S09 ծածկագրեր) ուղեկցվող տեսողության սրության՝ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայությամբ։».
17) 31-րդ և 32-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«31. Դիաբետիկ անգիոռետինոպաթիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14†, H36.0* ծածկագրեր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով, տեսողության սրության օպտիմալ կրելի շտկումով՝ մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր։
32. Աչքի և ակնակապճի վնասվածքներ, այդ թվում նաև ակնագնդի բացակայություն կամ կուրություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի S05 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով՝ տեսողության սրության օպտիմալ կրելի շտկումով՝ մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2025 թվական: