ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2025 թվականի N 363-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն՝
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը «բողոքարկման» բառից հետո լրացնել «, փորձաշրջանի սահմանման» բառերով.
2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ՝ 1.1-ին կետով.
«1.1. 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո հայտարարված մրցույթների դեպքում սույն կարգի 7-րդ կետով սահմանված մրցույթին մասնակցելու համար հավակնորդը մասնակցության հայտը և զարգացման ծրագիրը ներկայացնում է միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում:».
3) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա. վերնագիրը, 1-ին կետը «բողոքարկման» բառից հետո լրացնել «, փորձաշրջանի սահմանման» բառերով,
բ. 2-րդ կետում, 21-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «մարզպետարանի» բառը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով,
գ. 3-րդ կետը «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, բացառությամբ 3-րդ փուլի՝ հաշվի առնելով նախորդ երկու փուլերով անցած հավակնորդների համար հարցազրույցներն իրականացնելու նպատակահարմարությունը» բառերով,
դ. 4-րդ կետը «պաշտոնից» բառից առաջ լրացնել «կամ լիազոր մարմնի որոշմամբ» բառերով, «մահվան» բառից առաջ լրացնել «փորձաշրջանը չանցնելու,» բառերով,
ե. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.
«9.1. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (այսուհետ՝ հարթակ) էլեկտրոնային եղանակով հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:»,
զ. 11-րդ կետի 1-ին ենթակետում «21-րդ և 22-րդ մասերով» բառերը փոխարինել «25-րդ և 27-րդ մասերով» բառերով,
է. 12-րդ կետի 5-րդ ենթակետը «արձանագրությունները» բառից հետո լրացնել «, որոնք հավակնորդը կարող է ներկայացնել մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով» բառերով,
ը. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին և 12.2-րդ կետերով.
«12.1. Հարթակում էլեկտրոնային եղանակով հայտը ներկայացնելիս պահանջվում են՝
1) անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը.
2) 3x4 չափի ներբեռնվող լուսանկար.
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) բնօրինակի տեսաներածված տարբերակը.
4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նաև նախարար) 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան՝ տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը.
5) սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպումների արձանագրությունները՝ տեսաներածված տարբերակով.
6) N 6 ձևով սահմանված տվյալները, որոնք լրացվում են հարթակում և վերբեռնվում համակարգ:
12.2. Դիմումը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ սույն կարգի 12.1-ին կետով սահմանված տվյալները մուտքագրելուց և «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո:»,
թ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Հավակնորդը մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու հաջորդ օրվանից գրավոր դիմում է հաստատության տնօրենին (տնօրենի պաշտոնակատարին (պարտականությունները կատարողին) (այսուհետ` տնօրեն)՝ տվյալ հաստատության գործունեության վերաբերյալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու և մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ առանձին հանդիպումներ կազմակերպելու համար:»,
ժ. 26-րդ կետը «չափանիշները» բառից հետո լրացնել «և փորձաքննության ընթացակարգը» բառերով,
ժա. 27-րդ կետում «12-րդ կետով սահմանված փաստաթղթերն» բառերը փոխարինել «12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված զարգացման ծրագիրն» բառերով,
ժբ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Մասնագիտական հանձնաժողովը հավակնորդի զարգացման ծրագիրն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային ծրագրի միջոցով համակարգում առկա բազայի հիման վրա ստուգում է հավակնորդի կողմից զարգացման ծրագրի ինքնուրույն մշակված լինելու հանգամանքը: 30 և ավելի տոկոս արտագրության փաստի բացահայտման, ինչպես նաև զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ ամբողջությամբ արտագրված լինելու դեպքում կամ արհեստական բանականությամբ աշխատող ծրագրերի միջոցով զարգացման ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչ ամբողջությամբ ստեղծված լինելու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում զարգացման ծրագիրը հանձնաժողովի կողմից վերադարձվում է լիազոր մարմնին՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդին փոխանցելու նպատակով՝ կցելով հիմք հանդիսացող ծրագրային վերլուծության լուսապատկերը: Արտագրության սահմանված շեմը չգերազանցող զարգացման ծրագիրը հանձնաժողովը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է փորձաքննության՝ առանց հավակնորդի անձնական տվյալները նշելու:»,
ժգ. 31-րդ կետը «գնահատման չափանիշների համաձայն» բառերից առաջ լրացնել «սույն կարգի 26-րդ կետով սահմանված՝ փորձաքննության ընթացակարգի և» բառերով,
ժդ. 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.1-ին կետով.
«31.1. Փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի հետ համագործակցության կամ փորձաքննող մյուս կազմակերպության (կազմակերպությունների) հետ փոխհամաձայնեցված գործունեության մասին տեղեկության առկայության և համապատասխան մարմինների կողմից տեղեկության ստուգման արդյունքներից կախված կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է:»,
ժե. 32-րդ կետը «հանձնաժողովին» բառից հետո լրացնել «, որն էլ 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմնին» բառերով,
ժզ. 33-րդ կետը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փորձաքննության միավորային գնահատման արդյունքների հետ միասին պետք է տրվեն նաև հակիրճ մեկնաբանություններ:»,
ժէ. 34-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ժը. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո 11 աշխատանքային օրվա ընթացքում մասնագիտական հանձնաժողովը գնահատման արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր հավակնորդների հետ անցկացնում է հարցազրույց՝ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի, նրա մասնագիտական գործունեության, անձնային որակների, բարեվարքության և կարողունակությունների շրջանակներում (տրամաբանելու, հաղորդակցման հմտություններին տիրապետելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, հանրակրթության բովանդակային մասի վերաբերյալ հստակ պատկերացում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն, սթրեսային և խնդրահարույց իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություն): Հիմնական հարցերից բացի, կարող են տրվել նաև հանրակրթության ոլորտին առնչվող լրացուցիչ հարցեր:»,
ժթ. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Հանձնաժողովի առնվազն 5 անդամի դրական եզրակացություն ստացած մասնակիցը (մասնակիցները) համարվում է (են) հարցազրույցի փուլը հաղթահարած և լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել 5 տարի ժամկետով (առանց փորձաշրջանի):»,
ի. 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37.1-37.5-րդ կետերով.
«37.1. Հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում հավակնորդը լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով (հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը):
37.2. Փորձաշրջանի ընթացքում կազմակերպական, զարգացման ծրագրի իրականացման, մասնագիտական կամ աշխատանքային այլ գործունեությանն աջակցելու նպատակով (նաև առնվազն 2 ամիսը մեկ անգամ տվյալ հաստատություն այցելելով) նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցի տնօրեն է կամ մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ տվյալ տարածաշրջանի այլ դպրոցի տնօրեն կամ համապատասխան լիազոր մարմնի կրթության ոլորտը համակարգող վարչության մասնագետ (այսուհետ՝ փորձաշրջանի ղեկավար), ով փորձաշրջանի ավարտին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, գնահատում է փորձաշրջանի ընթացքում տնօրենի կատարած աշխատանքները՝ համաձայն N 5 ձևի:
37.3. Փորձաշրջանի ավարտին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենը հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ՝ խորհուրդ) գնահատմանն է ներկայացնում իր կազմած զարգացման ծրագրի 1 տարվա կատարողական հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափի (Ձև N 2): Փորձաշրջանի ավարտին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, փորձաշրջանի ղեկավարը մասնագիտական հանձնաժողովին է ներկայացնում տնօրենի աշխատանքների գնահատման թերթիկը՝ համաձայն N 5 ձևի:
37.4. Խորհրդի կողմից տնօրենի ներկայացրած կատարողական հաշվետվության վերաբերյալ դրական եզրակացության և ղեկավարի դրական գնահատման արդյունքով և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ տնօրենը համարվում է փորձաշրջանն անցած: Ներկայացրած կատարողական հաշվետվության բացասական եզրակացության կամ փորձաշրջանի ղեկավարի կամ մասնագիտական հանձնաժողովի բացասական գնահատման դեպքում տնօրենը չի համարվում փորձաշրջանն անցած, որի մասին մասնագիտական հանձնաժողովը գրավոր տեղեկացնում է համապատասխան լիազոր մարմնին՝ 5 աշխատանքային օրվա ընթացում պայմանագիրը լուծելու համար:
37.5. Լիազոր մարմինը պայմանագիրը լուծելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացում տնօրենի թափուր տեղը համալրելու համար սահմանված կարգով հայտարարում է նոր մրցույթ և նշանակում է պարտականությունները կատարող կամ ժամանակավոր պաշտոնակատար, որը չի կարող լինել փորձաշրջանը չհաղթահարած անձը:»,
իա. 38-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38.1-ին կետով.
«38.1. Զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող, բայց հարցազրույցի փուլը 2 անգամ չհաղթահարած անձը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի բաղադրիչը:»,
իբ. 39-րդ կետը «տվյալները» բառից առաջ լրացնել «(սույն կարգի 37.1-ին կետով սահմանված՝ փորձաշրջան նշանակված լինելու դեպքում՝ նաև սույն կարգի 37.2-րդ կետով սահմանված փորձաշրջանի ղեկավարի)» բառերով, «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ փորձաշրջանով հաղթող հավակնորդի հետ՝ 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով» բառերով,
իգ. 45-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
իդ. 45-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) մրցույթի արդյունքների վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի բացասական եզրակացության և բողոքարկման դրական արդյունքի դեպքում՝ մրցույթի արդյունքները փոփոխելու վերաբերյալ:»,
իե. 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«49. Բոլոր հավակնորդների զարգացման ծրագրերի՝ փորձաքննության արդյունքում գնահատման անցողիկ շեմը չհաղթահարելու կամ հարցազրույցին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու կամ հարցազրույցի արդյունքում հավակնորդներից որևէ մեկի հաղթող չճանաչվելու դեպքում մասնագիտական հանձնաժողովը 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին (նախարարության ենթակայության հաստատությունների դեպքում՝ հավակնորդին):»,
իզ. N 1 ձևի 1-ին պարբերությունը «բողոքարկման» բառից հետո լրացնել «, փորձաշրջանի սահմանման» բառերով,
իէ. N 1 ձևի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 3 հանդիպումների արձանագրությունները:»,
իը. N 2 ձևում «21-րդ և 22-րդ մասերով» բառերը փոխարինել «25-րդ և 27-րդ մասերով» բառերով,
իթ. N 4 ձևի 4-րդ կետը «ծրագիր» բառից հետո լրացնել «/բաժանել 2 մասի՝ բովանդակություն և ինքնուրույն աշխատանք/» բառերով,
լ. N 4 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ NN 5 և 6 ձևերով.
«Ձև N 5
ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Փորձաշրջանի ղեկավարի տվյալները | |
Անունը, ազգանունը
|
Պաշտոնը |
Էլ-փոստը |
Հեռախոսահամարը
|
2. Տնօրենի (փորձաշրջանն անցնողի) տվյալները | |
Անունը, ազգանունը |
Փորձաշրջանի սկիզբը ——————————————————
|
Փորձաշրջանի ավարտը ———————————————— |
Նշել համապատասխան վարկանիշը՝ հետևյալ չափանիշների մասով. |
Գերազանց /1 միավոր/ |
Լավ /0.75 միավոր/ |
Բավարար /0.5 միավոր/ |
Անբավարար /0 միավոր/ |
1. Իրականացնում է հաստատության ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հաստատության կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան |
||||
2. Հաստատության զարգացման ծրագրի տարեկան գործողություններն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան |
||||
3. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի և ներդպրոցական վերահսկողության պլանի հիման վրա պլանավորում է հաստատության աշխատանքը և գործընթացների նկատմամբ իրականացնում վերահսկողություն |
||||
4. Իրականացնում է հսկողություն հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության և հաստատության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնների նկատմամբ |
||||
5. Ապահովում է հաստատության հանրակրթական ծրագրերի, ուսումնական առարկաների ծրագրերի, թեմատիկ պլանների, հաստատության կանոնադրության պահանջների կատարումը |
||||
6. Ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում |
||||
7. Ապահովում է հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղված հերթական և կամավոր ատեստավորումներին մասնակցությունը, պայմաններ է ստեղծում նրանց հմտությունների զարգացման և բարելավման համար |
||||
8. Ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքի գնահատումն իրականացնում է օբյեկտիվ և հիմնավորված |
||||
9. Ապահովում է ուսուցիչների մասնակցությունը մասնագիտական աջակցություն ստանալու գործընթացին |
||||
10. Ապահովում է արտադասարանական խմբակների, լրացուցիչ կրթական ծառայությունների, նախագծային աշխատանքների իրականացման, ուսումնական լաբորատորիաների, երկարօրյա պարապմունքների բնականոն գործունեությունը |
||||
11. Իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի նկատմամբ, պարբերաբար իրականացնում է դասալսումներ, մշտադիտարկումներ, կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար |
||||
12. Իրականացնում է վերահսկողություն սովորողների և մանկավարժական աշխատողների վարքականոնների պահպանման, մանկավարժական աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ |
||||
13. Իրականացնում է մասնակցային և ժողովրդավարական կառավարում, ապահովում է մասնակցային ներառական միջավայրը դպրոցում |
||||
14. Վարչատնտեսական մասի համակարգողի հետ համագործակցելով՝ ապահովում է դպրոցի միջավայրի հարմարեցումները (այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար) |
||||
15. Ապահովում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանով սահմանված փաստաթղթերի վարումը և պահպանումը |
||||
16. Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար համագործակցում է հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի հետ |
||||
17. Հաստատությունում ապահովում է բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ և սովորողների համար անվտանգ միջավայր |
||||
18. Իր գործառույթների շրջանակում իրականացնում է օրենսդրությամբ սահմանված՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած և կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և դպրոց ուղղորդման կամ վերաուղղորդման աշխատանքները և սահմանված ժամկետում տեղեկացնում է սովորողի հաշվառման հասցեի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում |
||||
19. Խրախուսում և խթանում է մանկավարժական աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը |
||||
20. Ժամանակ և ջանք է ներդնում՝ դիտարկելու և ուղղորդելու/ղեկավարելու համար |
||||
21. Կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվությունները |
||||
22. Աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին |
||||
23. Մասնակցում է խորհրդի նիստերին (խորհրդակցական ձայնի իրավունքով) |
||||
24. Ճկուն է մոտեցումների մեջ, ճիշտ է կառավարում ժամանակը, օրինակ է ծառայում՝ սեփական աշխատանքով |
||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
1. Գնահատումն իրականացնել՝ յուրաքանչյուր չափանիշի դիմաց նշելով սահմանված միավորը: Փորձաշրջանն անցած է համարվում 18 և ավելի միավոր ստացած տնօրենը:
Փորձաշրջանի ղեկավարի եզրակացությունը ____________________
դրական/ բացասական/
Փորձաշրջանի ղեկավարի ստորագրությունը ____________________
___________________ ամսաթիվը |
Ձև N 6
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
(Սույն ձևում առկա տվյալները լրացվում են միայն սույն որոշման 1.1-ին կետով սահմանված էլեկտրոնային եղանակով հայտը լրացնելու դեպքում)՝
1. անունը, հայրանունը, ազգանունը.
2. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
3. ծննդյան վայրը, երկիրը.
4. հաշվառման բնակավայրը.
5. մշտական բնակավայրը.
6. քաղաքացիությունը.
7. այլ քաղաքացիություն, եթե կա.
8. ընտանեկան դրությունը (պարտադիր չէ պատասխանել).
9. օտար լեզուների իմացությունը. բանավոր (նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ).
10. օտար լեզուների իմացությունը. գրավոր (նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ).
11. ուսումնառությունը, կրթությունը. (թվել կրթօջախները, տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները).
12. կրթության ոլորտում աշխատանքային ստաժը (թվել աշխատավայրը (աշխատավայրերը), տարիները, պաշտոնը (պաշտոնները).
13. վերապատրաստումները (թվել տարիները, ծրագրերը, մասնակցության կարգավիճակը).
14. այլ տեղեկություններ (գիտական հոդվածներ, մենագրություններ, պետական, կառավարական և այլ պարգևներ: Հնարավորության դեպքում նշել համացանցային հղումները).
15. այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում տրամադրել.
16. հեռախոսահամարը.
17. էլեկտրոնային հասցեն.
18. փոստային հասցեն.
19. անհատական բլոգը կամ համացանցային էջը (առկայության դեպքում):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2025 թվական: