Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 155
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
17.11.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
17.11.2015
Дата вступления в силу
20.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 155

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակներով և նշված արձանագրության 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» կցվող հիմնադրույթը:

2. Ձևավորել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների ռեեստրը՝ դրանում ներառելով մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված (հաստատված) տեղեկագրքերը և դասակարգիչները, և մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը տեղադրել այն Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի

նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնադրույթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր) թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերն իրագործելու նպատակներով, և դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման նպատակները, ձևավորման կառուցվածքն ու սկզբունքները, դրա մասնակիցների կազմը, նրանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների մշակման, վարման և կիրառման կարգը:

2. Սույն հիմնադրույթում օգտագործվող հասկացությունները գործածվում են «Միության մասին» պայմանագրով սահմանված իմաստներով՝ ներառյալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրությունը («Միության մասին» պայմանագրի թիվ 3 հավելված), Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման հարցերով (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշումներով։

3. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգը ստեղծվում է հետևյալ նպատակներով՝

Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված ոլորտներում Միության մարմինների լիազորությունների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների ձևավորում և մշակում, այդ թվում՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործում, «Միության մասին» պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված տնտեսության ճյուղերում Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացում, ֆիզիկական ու իրավաբանական անձանց պարտականությունների կատարման և իրավունքների իրականացման համար նշված տեղեկատվության հասանելիության ապահովում՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան.

էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման ապահովում անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Հանձնաժողովի և միջազգային ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների միջև, անդամ պետությունների լիազորված մարմինների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև.

Միության մարմինների, անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից որոշումներ կայացնելու գործընթացի արդյունավետության և օպերատիվության բարձրացում:

Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգը կարող է օգտագործվել նաև անդամ պետությունների մարմինների կողմից՝ պետական ծառայություններ տրամադրելու և (կամ) պետական գործառույթներ իրականացնելու ժամանակ, որոնց դեպքում կիրառվում են Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները:

 

II. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կառուցվածքը, դրա ձևավորման սկզբունքները և մասնակիցները

 

4. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգը Հանձնաժողովի կողմից ընդունվող (հաստատվող) և սույն hիմնադրույթի 3-րդ կետում նշված սուբյեկտների միջև տեղեկատվական փոխանակում իրականացնելու ժամանակ օգտագործվող տեղեկագրքերի և դասակարգիչների և նշված տեղեկատվության ռեեստրի (այսուհետ համապատասխանաբար՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներ, ռեեստր), ինչպես նաև էլեկտրոնային ձևով նշված տեղեկատվության մշակումը և դրանց հասանելիության տրամադրումն ապահովող տեղեկատվական համակարգերի՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների ամբողջություն է:

5. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման հիմնական սկզբունքներն են՝

ա) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների արդիականության, հասանելիության, փոխկապակցվածության և հրապարակայնության, դրա նույնականացման միանշանակության ապահովումը.

բ) «Միության մասին» պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Միության կողմից գործունեություն իրականացնելու ժամանակ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների հաջորդականությունը, անդամ պետությունների նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների հետ դրա համադրելիությունը և (կամ) համատեղելիությունը.

գ) անդամ պետությունների նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնականացումը և ներդաշնակեցումը.

դ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների մշակման, վարման և կիրառման ընթացքում Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսները կազմող՝ դասակարգման և ծածկագրման միասնականացված համակարգի օգտագործումը: Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների դասակարգման և ծածկագրման միասնականացված համակարգը ներառում է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսները, նշված ռեսուրսների մշակման, վարման և կիրառման կարգը սահմանող սույն hիմնադրույթը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ընդգրկվող՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանությունը.

ե) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների ռեսուրսների տվյալների բազայի վարումը կենտրոնացված կամ անդամ պետությունների տեղեկատվական փոխգործակցության հիման վրա.

զ) ռեեստրի կենտրոնացված վարումը:

6. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներն ընդգրկվում են ինտեգրված համակարգի շրջանակներում ձևավորվող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում:

Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների վարումը, Միության մարմինների, անդամ պետությունների լիազորված մարմինների, ինչպես նաև Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկություններից այլ օգտվողների համար դրա հասանելիության ապահովումը, ռեեստրից տեղեկություններ ներկայացնելը, Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների պահպանումն իրականացվում են ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ:

7. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասնակիցներն են ադմինիստրատորը, օպերատորները և օգտվողները:

Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորը (այսուհետ՝ ադմինիստրատոր) Հանձնաժողովն է:

Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի օպերատորները (այսուհետ՝ օպերատոր) անդամ պետությունների լիազորված մարմիններն են: Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ընդգրկվող տեղեկագրքերի և դասակարգիչների առանձին տեսակների մասով օպերատորի գործառույթները կարող են կատարվել Հանձնաժողովի կողմից:

Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգից օգտվողներն են Միության մարմինները, անդամ պետությունների լիազորված մարմինները, ինչպես նաև պետական իշխանության (պետական կառավարման) այլ մարմիններ, անդամ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները, երրորդ պետությունները, միջազգային ինտեգրացիոն միավորումները, միջազգային կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք:

8. Ադմինիստրատորը՝

ա) ընդունում (հաստատում) է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ընդգրկվող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ապահովում է դրանք գործողության մեջ դնելը.

բ) կայացնում է որոշում` անդամ պետությունների ներկայացմամբ օպերատորներին հաստատելու վերաբերյալ.

գ) ստեղծում է աշխատանքային խումբ՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ընդգրկվող տեղեկագրքերի ու դասակարգիչների ստեղծմանն ու վարմանն ուղղված աշխատանքները համակարգելու համար .

դ) իրականացնում է ռեեստրի ձևավորումը և վարումը.

ե) ապահովում է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների տեղադրումը Միության տեղեկատվական պորտալում.

զ) ապահովում է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների հասանելիության տրամադրումն այդ համակարգից օգտվողներին.

է) սահմանում և ապահովում է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում պարունակվող տեղեկությունների պաշտպանության ռեժիմը, որն ուղղված է դրա ամբողջականության ապահովմանը և Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներին օգտվողների հասանելիության իրավունքի իրագործմանը՝ սույն Հիմնադրույթին համապատասխան.

ը) համակարգում է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ընդգրկվող տեղեկագրքերի և դասակարգիչների վարումն ու կիրառումն օպերատորների կողմից, առաջարկություններ է անում տեղեկագրքերի և դասակարգիչների կիրառման վերաբերյալ.

թ) ապահովում է անդամ պետությունների լիազորված մարմիններին իրենց կողմից պահանջվող տեղեկությունների տրամադրումը՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներից.

ժ) մշակում է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների վարման և կիրառման համար անհրաժեշտ հրահանգչական-մեթոդական փաստաթղթեր ու տեղեկատվական ծրագրային միջոցներ.

ժա) կատարում է օպերատորի գործառույթներ այն տեղեկագրքերի և դասակարգիչների մասով, որոնք պարունակում են Միության մարմինների գործունեության ընթացքում կամ արդյունքում ձևավորվող կամ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան որոշումների կայացման ժամանակ Միության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվություն: Նշված գործառույթներն իրականացվում են Հանձնաժողովի դեպարտամենտների կողմից, որոնց իրավասության մեջ են մտնում Միության համապատասխան նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների կիրառման հետ կապված հարցերը (այսուհետ՝ Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտներ), այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 44-րդ կետին («Միության մասին» պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան՝ Հանձնաժողովի կոլեգիային կից ստեղծված խորհրդատվական մարմինների հետ փոխգործակցության հիման վրա.

ժբ) փոխգործակցում է միջազգային տեղեկագրքերի և դասակարգիչների (դասակարգումների) ձևավորումն ու վարումն իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի՝ միջազգային տեղեկագրքերի ու դասակարգիչների (դասակարգումների) հետ ներդաշնակեցման, միջազգային տեղեկագրքերում ու դասակարգիչներում (դասակարգումներում) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների օգտագործման հարցերով:

9. Օպերատորները՝

ա) մասնակցում են Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների նախագծերի մշակմանը.

բ) իրականացնում են Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների վարումը.

գ) ապահովում են Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներ կազմող տեղեկատվության պաշտպանության ռեժիմը.

դ) մշակում են առաջարկներ տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխություններ կատարելու, Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներից արդիականությունը կորցրած տեղեկագրքերը և դասակարգիչները հանելու մասին.

ե) կարող են ներգրավել փորձագետներ, այդ թվում՝ միջազգային դասակարգման ոլորտի, Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների վարման հետ կապված առանձին խնդիրների լուծման համար.

զ) ապահովում են ադմինիստրատորի հրահանգչական-մեթոդական փաստաթղթերի դրույթների կատարումը:

10. Օպերատորն իրավասու է լիազորելու ստորադաս կազմակերպություններին իր անունից իրականացնելու Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների վարման հետ կապված գործառույթներ (այսուհետ՝ լիազորված կազմակերպություն):

Լիազորված կազմակերպության մասին տեղեկատվությունն օպերատորի կողմից ադմինիստրատորին է ուղարկվում համապատասխան որոշում կայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիազորված կազմակերպության կողմից տեղեկագրքերի և դասակարգիչների վարման և կիրառման հետ կապված գործառույթները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքում ադմինիստրատորը տեղեկացնում է այդ մասին օպերատորին: Օպերատորն ապահովում է լիազորված կազմակերպության կողմից օպերատորի գործառույթները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու պատճառների ու հետևանքների վերացումը և անհրաժեշտության դեպքում նոր լիազորված կազմակերպություն է սահմանում:

11. Ադմինիստրատորի և օպերատորի գործառույթների իրականացումը Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվում է ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ստեղծմանը, գործունեության ապահովմանը և զարգացմանն ուղղված աշխատանքների կատարման համար նախատեսվող՝ Միության բյուջեի միջոցների հաշվին:

Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների վարելու գծով օպերատորի գործառույթների իրականացումն անդամ պետությունների լիազորված մարմինների կամ լիազորված կազմակերպությունների կողմից կարող է ֆինանսավորվել ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ստեղծմանը, գործունեության ապահովմանը և զարգացմանն ուղղված աշխատանքների կատարման համար նախատեսվող՝ Միության բյուջեի միջոցների հաշվին՝ Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորման ու օգտագործման մասով:

12. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգից օգտվողները՝

ա) կիրառում են Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչներն իրենց գործունեության իրականացման ժամանակ.

բ) իրավունք ունեն անհատույց և ոչ խտրական ձևով օգտվելու Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներից ինչպես Միության տեղեկատվական պորտալում տեղադրված տվյալներին բաց հասանելիության ռեժիմով, այնպես էլ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխությունների վերաբերյալ ադմինիստրատորին կամ օպերատորներին հարցումների ուղարկումն ապահովող ծառայությունների օգտագործմամբ.

գ) իրավունք ունեն ադմինիստրատորին կամ օպերատորներին ուղարկելու Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների արդիականացման վերաբերյալ առաջարկներ, դրանց կիրառմանը վերաբերող հարցումներ:

13. Սույն հիմնադրույթի 8-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան ստեղծված աշխատանքային խումբը՝

ա) ուսումնասիրում է նոր տեղեկագրքեր և դասակարգիչներ մշակելու, Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների մեջ մտնող՝ գործող տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները, այդ թվում՝ նոր տեղեկագրքի (դասակարգչի) մշակման հետ կապված առաջարկները.

բ) ուսումնասիրում է Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտների առաջարկները՝ տեղեկագրքերում և դասակարգիչներում համակարգման (դասակարգման) լրացուցիչ օբյեկտներ և համակարգող (դասակարգող) հատկանիշներ ընդգրկելու վերաբերյալ, որոնք չեն խախտում տեղեկագրքերի և դասակարգիչների դիրքերի և դրանցում նախատեսված ռեզերվային դիրքերի ծածկագրերն ու անվանումները՝ դրանց միանշանակ կիրառման նպատակներով, ինչպես նաև գնահատում է նշված առաջարկները սույն հիմնադրույթին, Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանությանը, Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների վարման ու կիրառման համար մշակված հրահանգչական-մեթոդական փաստաթղթերի դրույթներին համապատասխանելու մասով.

գ) ուսումնասիրում է Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտների առաջարկները նոր տեղեկագրքերն ու դասակարգիչները և դրանց մեջ կատարվող փոփոխությունները գործողության մեջ դնելու ժամկետները սահմանելու վերաբերյալ.

դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված առաջարկների ուսումնասիրության արդյունքներով կազմում է եզրակացություն, որն ընդգրկվում է «Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքի և դասակարգչի ընդունման (հաստատման) մասին» կամ դրանք գործողության մեջ դնելու մասին Հանձնաժողովի ակտի նախագծին կցվող նյութերի և փաստաթղթերի լրակազմին.

ե) պատրաստում է առաջարկներ՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորմանը և կատարելագործմանն ուղղված միջոցառումների ծրագրում ընդգրկելու համար (այսուհետ՝ միջոցառումների ծրագիր):

14. Սույն Հիմնադրույթի 8-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան ստեղծված «Աշխատանքային խմբի մասին» հիմնադրույթը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:

15. Սույն Հիմնադրույթի 8-րդ կետի «ժա» ենթակետում նշված տեղեկագրքերի և դասակարգիչների նկատմամբ Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտները՝

ա) իրականացնում են տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում՝ անդամ պետություններում գործող և (կամ) կիրառվող տեղեկագրքերի (դասակարգիչների), համապատասխան օբյեկտների միջազգային դասակարգման վերլուծության հիման վրա.

բ) նախապատրաստում են առաջարկներ՝ նոր տեղեկագրքեր և դասակարգիչներ մշակելու, Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների մեջ մտնող՝ գործող տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ՝ նոր տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու, տեղեկագրքերում (դասակարգիչներում) փոփոխություններ կատարելու ժամկետները սահմանելու վերաբերյալ.

գ) նախապատրաստում են առաջարկներ՝ տեղեկագրքերում և դասակարգիչներում համակարգման (դասակարգման) լրացուցիչ օբյեկտներ և համակարգող (դասակարգող) հատկանիշներ ընդգրկելու վերաբերյալ, որոնք չեն խախտում տեղեկագրքերի և դասակարգիչների դիրքերի և դրանցում նախատեսված ռեզերվային դիրքերի ծածկագրերն ու անվանումները՝ դրանց միանշանակ կիրառման նպատակներով.

դ) ուղարկում են քննարկման նախապատրաստված առաջարկները սույն հիմնադրույթի 8-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան ստեղծված աշխատանքային խմբի նիստերին.

ե) մշակում են «Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների ընդունման (հաստատման) մասին», դրանց գործողության մեջ դնելու մասին Հանձնաժողովի ակտերի նախագծերը:

 

III. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների մշակման, վարման և կիրառման կարգը

 

1. Տեղեկագրքերը և դասակարգիչները

 

16. Միության մարմինների և անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան իրենց լիազորություններն ու գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության, ինչպես նաև նշված լիազորությունների ու գործառույթների իրականացման ընթացքում ձևավորվող տեղեկատվության համակարգման, դասակարգման և ծածկագրման նպատակներով մշակվում են տեղեկագրքեր և դասակարգիչներ:

17. Տեղեկագիրքը մշակվում է որպես համակարգված, կառուցվածքավորված և ծածկագրված, բովանդակությամբ կամ բնույթով միատեսակ տեղեկատվության ցանկ:

Տեղեկագրքերի տարատեսակներն են՝ ժաղովածուները, ցուցակները, ցուցումները, վերգրությունները, բառարանները և այբբենական, համակարգված, առարկայական (թեմատիկ, անվանական և այլն), ժամանակագրական կամ որևէ այլ հատկանիշներով կազմված՝ իրավահարաբերությունների օբյեկտների ու սուբյեկտների և դրանց հետ կապված իրավաբանական փաստերի վերաբերյալ այլ տեղեկատվության ցանկերը:

«Տեղեկագրքի ընդունման (հաստատման) մասին» Հանձնաժողովի ակտը պետք է պարունակի ցուցում առ այն, որ սույն տեղեկագիրքը մտնում է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ:

18. Դասակարգիչը մշակվում է որպես դասակարգման օբյեկտների անվանումների համակարգված, կառուցվածքավորված և ծածկագրված ցանկ:

Դասակարգիչներում խմբավորվում է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվություն այն ոլորտների վերաբերյալ, որտեղ «Միության մասին» պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան անդամ պետությունների կողմից իրագործվում է համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն, իրականացվում են Միության մարմինների լիազորությունները:

Հանձնաժողովի «Դասակարգչի ընդունման (հաստատման) մասին» ակտը պետք է պարունակի ցուցում առ այն, որ սույն դասակարգիչը մտնում է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ:

19. Տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման համար հիմք է հանդիսանում անդամ պետությունների, սույն հիմնադրույթի 8-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան ստեղծված, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից ինքնուրույն սահմանված՝ Միության շրջանակներում նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների համակարգման և դասակարգման անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքային խմբի առաջարկների հիման վրա Հանձնաժողովի կողմից հաստատվող միջոցառումների ծրագիրը:

Համապատասխան տեղեկագրքի կամ դասակարգչի մշակման անհրաժեշտությունը կարող է նախատեսվել Միության մարմինների ակտերով:

20. Միջոցառումների ծրագիրը նախապատրաստելու համար Հանձնաժողովն անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ սահմանում է ոլորտներ, որտեղ կիրառվում են Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսները:

Միջոցառումների ծրագրում յուրաքանչյուր տեղեկագրքով (դասակարգչով) տեղեկագրքի (դասակարգչի) մշակմանը և վարմանը մասնակցող օպերատոր է (օպերատորներ) սահմանվում: Ընդ որում, Միության մարմինների գործունեության ընթացքում կամ արդյունքում ձևավորվող կամ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան որոշումներ կայացնելու ժամանակ Միության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվություն պարունակող տեղեկագրքերի (դասակարգիչների) մասով օպերատորի գործառույթները ստանձնում է ադմինիստրատորը:

21. Տեղեկագրքերի և դասակարգիչների կազմն ու բովանդակությունը սահմանվում են Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցմամբ՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանությանը համապատասխան, որով նախատեսվում է նաև Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների դասակարգման և ծածկագրման մեթոդների սահմանումը:

22. Հանձնաժողովի կողմից տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) ժամանակ սահմանվում է այն ուժի մեջ դնելու ժամկետը, որը սահմանվում է՝ հաշվի առնելով Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերում ներառելու համար անհրաժեշտ ժամկետներն ու գործընթացները, ինչպես նաև հաշվի առնելով Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի օպերատորների և դրանից օգտվողների՝ տեղեկագրքի (դասակարգչի) հետ ծանոթանալու հնարավորությունները՝ տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման հետ կապված պարտավորությունների ու իրավունքների իրականացմանը նախապատրաստվելու նպատակներով: Նման կարգով սահմանվում է տեղեկագրքում (դասակարգչում) կատարվող փոփոխությունները գործողության մեջ դնելու ժամկետը:

23. Ադմինիստրատորի ու օպերատորների կողմից տեղեկագրքերի և դասակարգիչների վարումն իր մեջ ներառում է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների տվյալների բազայում փոփոխությունների կատարում՝

ա) տեղեկագրքերի (դասակարգիչների) կիրառման շրջանակներում՝ սույն հիմնադրույթի 26-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան.

բ) տեղեկագրքում (դասակարգչում) փոփոխություններ կատարելու վերաբերյալ ակտի հիման վրա՝ դրանում պարունակվող տեղեկատվության արդիականացման նպատակով՝ հաշվի առնելով տնտեսական, սոցիալական և այլ հանրային հարաբերությունների ժամանակակից զարգացումը.

գ) ադմինիստրատորի մոտ առկա նոր իրավաբանական փաստերի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, որոնցով չի պահանջվում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան տեղեկագրքում (դասակարգչում) պարունակվող տեղեկատվության արդիականացման նպատակով դրանում փոփոխություններ կատարելու մասին առանձին ակտի ընդունումը:

24. Հանձնաժողովի կողմից ընդունված (հաստատված)՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների վերաբերյալ տեղեկություններն ընդգրկվում են ռեեստրում, որի վարման կարգը սահմանվում է սույն բաժնի 2-րդ ենթաբաժնով:

25. Այն տեղեկագրքերը և դասակարգիչները, որոնց մասին տեղեկություններն ընգրկված են ռեեստրում, կիրառման համար պարտադիր են՝

ա) Միության մարմինների կողմից «Միության մասին» պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան ակտեր ընդունելու ժամանակ.

բ) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների, անդամ պետությունների ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական ռեսուրսների իրականացման համար օգտագործվող՝ անդամ պետությունների ինտեգրված համակարգ, տեղեկատվական համակարգեր ստեղծելու, սույն հիմնադրույթի 3-րդ կետում նշված սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակում իրականացնելու ժամանակ.

գ) նոր տեղեկագրքեր և դասակարգիչներ մշակելու ու ընդունելու (հաստատելու), գործող տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխություններ կատարելու ժամանակ.

դ) «Միության մասին» պայմանագրով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և Միության իրավունքի մաս կազմող այլ ակտերով նախատեսված այլ դեպքերում:

26. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների կիրառումն ապահովվում է հետևյալ միջոցով՝

ա) տեղեկագրքերի և դասակարգիչների անմիջական օգտագործմամբ՝ առանց դրանցում պարունակվող համակարգված (դասակարգված) տեղեկատվության (ընդունված՝ ծածկագրերի դասակարգիչներում, դիրքերի անվանումներում և այլն) փոփոխում.

բ) օպերատորների առաջարկներով ադմինիստրատորի կողմից տեղեկագրքերում և դասակարգիչներում տեղեկագրքերի և դասակարգիչների դիրքերի ու դրանցում նախատեսված ռեզերվային դիրքերի ծածկագրերն և անվանումները չխախտող համակարգող (դասակարգման) հատկանիշներ և համակարգման (դասակարգման) լրացուցիչ օբյեկտների ընդգրկում: Համակարգման (դասակարգման) լրացուցիչ օբյեկտ կարող է հանդիսանալ տնտեսությունների պետական կարգի և կառավարման, սոցիալական ոլորտի, անդամ պետությունների իրավական համակարգի առանձնահատկություններն արտացոլող տեղեկատվությունը.

գ) ռեեստրում ներառված տեղեկագրքերի ու դասակարգիչների և անդամ պետություններում կիրառվող համապատասխան տեղեկագրքերի ու դասակարգիչների միջև միանշանակ համապատասխանությունն ապահովելու համար անցումային ու վերածածկագրային աղյուսակների և տվյալների բազայի օգտագործում:

 

2. Ռեեստրի վարման կարգը

 

27. Ռեեստրն իր մեջ ներառում է Հանձնաժողովի կողմից տեղեկագրքերի և դասակարգիչների վերաբերյալ ընդունված (հաստատված) համակարգված տեղեկությունների ցանկ:

28. Տեղեկատվությունը ռեեստր է մուտքագրվում տեղեկագրքի (դասակարգչի) անձնագրին համապատասխան, որը ձևավորվում է տեղեկագրքի (դասակարգչի) մշակման ժամանակ և դրա բաղկացուցիչ մասն է:

Տեղեկագրքի (դասակարգչի) անձնագիրը ձևակերպվում է կառուցվածքին համապատասխան՝ 1-ին հավելվածի համաձայն:

29. Ռեեստրը ձևավորվում և վարվում է ադմինիստրատորի կողմից էլեկտրոնային ձևով՝ Հանձնաժողովի կողմից ընդունված (հաստատված) տեղեկագրքերի և դասակարգիչների, նշված տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխություններ կատարելու մասին տեղեկություններ դրանում ընդգրկելու, ինչպես նաև նշված տեղեկությունները համակարգելու միջոցով:

30. Ռեեստրը նախատեսված է հետևյալի համար՝

ա) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների մասին տվյալների համակարգում, դրանց ամբողջականության, կազմի և արդիականության նկատմամբ հսկողություն.

բ) ինտեգրված համակարգի շրջանակներում անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի ու Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի համատեղելիության ապահովում.

գ) տեղեկագրքերի և դասակարգիչների, դրանցում պարունակվող տեղեկատվության կրկնօրինակման բացառում.

դ) օպերատորների վերաբերյալ արդիական տեղեկույթների ձևավորում և տրամադրում:

31. Ռեեստրի վարման կարգը սահմանվում է 2-րդ հավելվածով, և այն կազմված է երկու բաժիններից:

I բաժնում՝ «Տեղեկագրքերը», ընդգրկվում է սույն հիմնադրույթի 17-րդ կետում նշված տեղեկագրքերի մասին տեղեկատվությունը:

II բաժնում՝ «Դասակարգիչները», ընդգրկվում է սույն հիմնադրույթի 18-րդ կետում նշված դասակարգիչների մասին տեղեկատվությունը:

 

IV. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների հասանելիության տրամադրումը

 

32. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների հասանելիությունը տրամադրվում է անհատույց և ոչ խտրական հիմունքներով:

Նշված ռեսուրսների հասանելիությունը տրամադրվում է՝

Միության մարմիններին, անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ ինտեգրված համակարգի միջոցներն օգտագործելու միջոցով.

Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգից օգտվողներին՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսները Միության տեղեկատվական պորտալում տեղադրելու միջոցով:

33. Իրավաբանական անձի գործունեությանը կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձի իրավական կարգավիճակին առնչվող համակարգման (դասակարգման) օբյեկտի ծածկագրի սահմանումը և (կամ) տեղեկագրքին կամ դասակարգչին համապատասխան համակարգման (դասակարգման) օբյեկտի վերաբերյալ այլ տեղեկատվության ստացումն իրականացվում են համապատասխանաբար իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից՝ ինքնուրույն:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

Եվրասիական տնտեսական միության

նորմատիվ տեղեկատվական

տեղեկությունների միասնական համակարգի

մասին հիմնադրույթի

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝

 

Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքի (դասակարգչի) անձնագրի, և դրա ձևակերպման կանոնները

 

I. Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքի (դասակարգչի) անձնագրի կառուցվածքը

 

թիվ

ը/կ

Տարրի նշագիրը

Տարրի նշանակությունը (նկարագրությունը)

1

2

3

1

Ծածկագիրը

 

2

Տիպը

 

3

Անվանումը

 

4

Հապավումը

 

5

Նշագիրը

 

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

 

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (դրա կիրառումը սկսելու) ամսաթիվը

 

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

 

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտելու ամսաթիվը

 

10

Օպերատոր (օպերատորներ)

 

11

Նշանակությունը

 

12

Անոտացիա (կիրառման ոլորտը)

 

13

Առանցքային բառերը

 

14

Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունների իրականացման ոլորտը

 

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

 

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

 

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

 

18

Վարման մեթոդիկան

 

19

Կառուցվածքը

 

20

Տվյալների գաղտնիության մակարդակը

 

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

 

22

Փոփոխությունները

 

23

Հղում՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնած տեղեկություններին

 

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկություններ ներկայացնելու եղանակը

 

 

II. Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքի (դասակարգչի) անձնագրի ձևակերպման կանոնները

 

1. Տեղեկագրքի (դասակարգչի) անձնագիրը ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ներառվելուն ենթակա յուրաքանչյուր տեղեկագրքի (դասակարգչի) համար:

2. Անձնագիրը տեղեկագրքի (դասակարգչի) բաղկացուցիչ մասն է:

3. Անձնագրի 1-ին տողը նախատեսված է նշելու համար տեղեկագրքի (դասակարգչի) ծածկագիրը, որը կազմված է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ տեղեկագրքին (դասակարգչին) տրված 3 նիշից:

4. Անձնագրի 2-րդ տողը նախատեսված է տեղեկագրքի (դասակարգչի) տիպը նշելու համար: Նշված տեղեկատվությունը ծածկագրվում է հետևյալ կերպ՝

1՝ տեղեկագիրք.

2՝ դասակարգիչ:

5. Անձնագրի 3-րդ տողը նախատեսված է տեղեկագրքի (դասակարգչի) լրիվ անվանումը նշելու համար:

6. Անձնագրի 4-րդ տողը նախատեսված է նշելու համար տեղեկագրքի (դասակարգչի) հապավումը, որը ձևավորվում է ռուսերեն այբուբենի տառերից և կիրարկվում տեղեկագրքին (դասակարգչին) հղումներ անելու հարմարավետության համար:

7. Անձնագրի 5-րդ տողը նախատեսված է նշելու համար տեղեկագրքի (դասակարգչի) նշագիրը, որը տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանությանը համապատասխան:

8. Անձնագրի 6-րդ տողը նախատեսված է նշելու համար Հանձնաժողովի «Տեղեկագիրքը (դասակարգիչը) ընդունելու (հաստատելու) մասին» ակտի վավերապայմանները՝ ակտի տեսակը (որոշում, կարգադրություն, հանձնարարական), դրա ընդունման օրը և գրանցման համարը:

9. Անձնագրի 7-րդ տողը նախատեսված է նշելու համար տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (դրա կիրառումը սկսելու) ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով, որտեղ առաջին երկու թվերն են՝ օրը, հաջորդ երկուսը՝ ամիսը և վերջին չորս թվերը՝ տարին:

10. Անձնագրի 8-րդ տողը նախատեսված է նշելու Հանձնաժողովի «Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին» ակտի վավերապայմանները՝ ակտի տեսակը (որոշում, կարգադրություն, հանձնարարական), դրա ընդունման օրը և գրանցման համարը:

11. Անձնագրի 9-րդ տողը նախատեսված է նշելու համար տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով, որտեղ առաջին երկու թվերն են՝ օրը, հաջորդ երկուսը՝ ամիսը և վերջին չորս թվերը՝ տարին:

12. Անձնագրի 10-րդ տողը նախատեսված է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի օպերատորի (օպերատորների) մասին տեղեկատվությունը նշելու համար: Այդ տեղեկատվության կազմում ներկայացվում է երկրի երկտառ ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, Հանձնաժողովի որոշմամբ որպես օպերատոր հաստատված՝ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմնի անվանումը, ինչպես նաև դրա ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իշխանության մարմինների դասակարգչին համապատասխան, կամ մատնանշում Հանձնաժողովին:

Այն դեպքում, երբ, օպերատորի որոշմանը համապատասխան, տեղեկագրքի (դասակարգչի) վարման հետ կապված գործառույթներն իրականացվում են լիազորված կազմակերպության կողմից, անձնագրի 10-րդ տողում տեղեկագիրքը (դասակարգիչը) վարելու հետ կապված հարցերով Հանձնաժողովի որոշմամբ հաստատված օպերատորի մասին տեղեկատվության հետ միասին նշվում է լիազորված կազմակերպության անվանումը:

13. Անձնագրի 11-րդ տողը նախատեսված է տեղեկագրքի (դասակարգչի) նշանակությունը նշելու համար:

14. Անձնագրի 12-րդ տողը նախատեսված է տեղեկագրքի (դասակարգչի) անոտացիան (կիրառման ոլորտը) ներկայացնելու համար:

15. Անձնագրի 13-րդ տողը նախատեսված է տեղեկագրքին (դասակարգչին) վերաբերող առանցքային բառերը նշելու համար:

16. Անձնագրի 14-րդ տողը նախատեսված է նշելու համար տեղեկատվություն այն ոլորտների վերաբերյալ, որտեղ Միության մարմիններին վերապահված են այնպիսի լիազորություններ, որոնց իրականացման համար ընդունվել (հաստատվել) է տեղեկագիրքը (դասակարգիչը): Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների ռեեստրում նշված տեղեկատվությունը ներկայացվում է այն ոլորտների և ճյուղերի մասին տեղեկատվության դասակարգչին համապատասխան, որտեղ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացվում է համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն, իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները:

17. Անձնագրի 15-րդ տողը նախատեսված է տեղեկագրքի (դասակարգչի) մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը նշելու համար: Նշված տեղեկատվությունը ծածկագրվում է հետևյալ կերպ.

1՝ տեղեկագիրքը (դասակարգիչը) ներդաշնակեցված է միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչների և (կամ) ստանդարտների հետ: Ընդ որում, «1» ծածկագիրն ուղեկցվում է այն միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչների և (կամ) ստանդարտների մատնանշմամբ, որոնց համապատասխան տեղեկագիրքը (դասակարգիչը) մշակվել է.

2՝ տեղեկագիրքը (դասակարգիչը) միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ չունի.

3՝ տեղեկագրքի (դասակարգչի) մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել:

18. Անձնագրի 16-րդ տողը նախատեսված է անդամ պետություններում տեղեկագրքի (դասակարգչի) անալոգների առկայության վերաբերյալ տեղեկատվություն նշելու համար: Նշված տեղեկատվությունը ծածկագրվում է հետևյալ կերպ.

1՝ տեղեկագիրքը (դասակարգիչը) անդամ պետություններում ունի անալոգներ: Ընդ որում, «1» ծածկագիրն ուղեկցվում է համապատասխան տեղեկագրքերի (դասակարգիչների) մատնանշմամբ.

2՝ տեղեկագիրքը (դասակարգիչը) անդամ պետություններում չունի անալոգներ:

19. Անձնագրի 17-րդ տողը նախատեսված է տեղեկագրքում (դասակարգչում) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների համակարգման (դասակարգման) օգտագործվող մեթոդը նշելու համար:

20. Անձնագրի 18-րդ տողը նախատեսված է նշելու համար տեղեկագիրքը (դասակարգիչը) վարելու մեթոդիկան, եթե այն տարբերվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանությունից կամ մանրամասնում է այն:

21. Անձնագրի 19-րդ տողը նախատեսված է տեղեկագրքի (դասակարգչի) կառուցվածքի մասին տեղեկատվությունը նշելու համար: Նշված տեղեկատվության կազմում ներկայացվում են տեղեկագրքի (դասակարգչի) տողերի կազմը, դրանց նշանակությունների ոլորտները և ձևավորման կանոնները:

22. Անձնագրի 20-րդ տողը նախատեսված է տեղեկագրքում (դասակարգչում) պարունակվող տվյալների գաղտնիության աստիճանը նշելու համար:

23. Անձնագրի 21-րդ տողը նախատեսված է տեղեկագրքի (դասակարգչի) վերանայման սահմանված պարբերականությունը նշելու համար:

24. Անձնագրի 22-րդ տողը նախատեսված է նշելու համար տեղեկագիրքը (դասակարգիչը) ընդունելուց (հաստատելուց) հետո դրանում կատարված փոփոխությունների ամսաթիվը և բնույթը, ինչպես նաև Հանձնաժողովի այն ակտի վավերապայմանները, որով տեղեկագրքում (դասակարգչում) փոփոխություններ են կատարվել՝ ակտի տեսակը (որոշում, կարգադրություն, հանձնարարական), դրա ընդունման օրը և գրանցման համարը:

25. Անձնագրի 23-րդ տողը նախատեսված է Միության տեղեկատվական պորտալում կամ օպերատորի տեղեկատվական ռեսուրսում տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասն տեղեկություններին հղումները նշելու համար:

26. Անձնագրի 24-րդ տողը նախատեսված է օգտվողներին տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկություններ և դրանում կատարվող փոփոխությունների մասին տեղեկատվություն ներկայացնելու եղանակը նկարագրելու համար:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

Եվրասիական տնտեսական միության

նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների

միասնական համակարգի մասին հիմնադրույթի

(ձև)

 

ՌԵԵՍՏՐ

 

Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների

 

Ծածկա-

գիրը

Անվա-

նումը

Հապա-

վումը

Նշա-

գիրը

Ընդունումը (հաստատումը)

Գործողության մեջ դնելու ամսաթիվը

Օպերատորը (օպերատորները)

Ոլորտները, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ամսա-

թիվը

ակտի գրանցման համարը

ամսա-

թիվը

ակտի գրանցման համարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

I. Տեղեկագրքերը

                         

II. Դասակարգիչները

                         

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան