ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2013 թվականի |
թիվ 55 |
քաղ. Աստանա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի «ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2013 թվականի սեպտեմբերի 25-ին կառավարությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 7.1.13 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7.1.13. ՄՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները՝ ավելի, քան 50 մարդու, սակայն ոչ ավելի, քան 300 մարդու համար ուղևորատեղեր ունեցող, մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Բելառուսի Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող, ոչ պակաս, քան 110 մարդու, սակայն ոչ ավելի, քան 300 մարդու համար ուղևորատեղեր ունեցող, արտադրման երկրի լիազորված մարմնի կողմից տրված տեսակի հավաստագրին համապատասխան որոշվող, մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Բելառուսի Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող, ինչպես նաև ոչ պակաս, քան 110 մարդու, սակայն ոչ ավելի, քան 300 մարդու համար ուղևորատեղեր ունեցող, օդանավերի թռիչքային պիտանիության պահպանման համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած՝ ուղևորների տեղավորման սխեմային (LOPA) համապատասխան որոշվող, այդ ապրանքի ներմուծումն իրականացնող պետության տարածքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների տարածքների միջև միջազգային փոխադրումների և (կամ) ներքին փոխադրումների համար դրանց օգտագործման նպատակով 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը Բելառուսի Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող.».
բ) 7.1.14 կետում «(Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրերը՝ 8802 40 003 5, 8802 40 003 6 և 8802 40 004 6)» բառերը փոխարինել «ՄՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերում ընդգրկվող» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: