ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1008-Ա |
«20» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/18-07/2-16992-319 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԲԵԼԱՍԿՈ ՔՈՆՍԹԱԿՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գոռ Հակոբյանի լիազորված անձ Գուրգեն Բեգլարյանի 2025 թվականի փետրվարի 17-ի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12082021-01-0326 վկայականը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 2023 թվականի հուլիսի 26-ի թիվ 06/11.1/9649-2023 գրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 01/11.1/18597-2024 գրությունը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 000047 անդորրագիրը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2022 թվականի ապրիլի 29-ին տրված թիվ 01/18-07/2-16992-319 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) 1-ին կետում` «գործառնական նշանակությունը` խառը կառուցապատման,» բառերը փոխարինել «սույն նախագծման թույլտվությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն հողամասի գործառնական նշանակությունը փոփոխվում է բնակելի կառուցապատման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |