Գլխավոր տեղեկություն
Номер
N 29-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 01.04.2025
Принят
Պտղունք համայնքի ավագանի
Дата принятия
26.03.2025
Подписан
Համայնքի ավագանի
Дата подписания
26.03.2025
Дата вступления в силу
02.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2025 թ. N 29-Ն

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ ավագանին որոշում է`

1. Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 10,128.0 հազար ՀՀ դրամով, որից՝

1) 4,694.0 հազար ՀՀ դրամն ուղղել «09-06-01-51-Մանկական Զարգացման Հիմնադրամ» գործառնական դասակարգման «4639- այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածին`Ջերմուկ համայնքում գործունեություն ծավալող «Մանկական Զարգացման Հիմնադրամ»-ին աջակցելու՝ պայմանագրային ստանձնած պարտավորություններից դուրս թվով 25 երեխաների խնամքի ծառայությունները կազմակերպելու համար,

2) 5,434.0 հազար ՀՀ դրամն ուղղել «08-01-01-51-սպորտային միջոցառումներ» գործառնական նշանակության «4639-այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածին՝ ս/թ փետրվարի 1-ից 7–ը Ջերմուկ քաղաքում «Ձմեռային համահայկական խաղեր-2025» համապետական միջոցառման կազմակերպման նպատակով «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին պատվիրակված լրացուցիչ ծախսերը համաֆինանսավորելու համար։

2․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -10

 

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -2

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ`

ԱԶԱՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

2025 թ․ մարտի 26

ք. Ջերմուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 ապրիլի 2025 թվական: