Գլխավոր տեղեկություն
Номер
N 379-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.04.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2025
Дата вступления в силу
13.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2025 թվականի N 379-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝

«2.1. Սույն կարգի կիրառության իմաստով`

1) գործառնական ծախս է համարվում գործառնական գործունեության ծախսերի խումբը, որն իր մեջ ներառում է իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի, իրացման, վարչական ծախսերի և գործառնական այլ ծախսերի հանրագումարը.

2) որակավորված, լրիվ դրույքով աշխատող է համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետը, որն ունի տվյալ ոլորտում մասնագիտական կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական) և աշխատում է աշխատաժամանակի նորմալ տևողությամբ:».

2) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1.-ին և 14.2.-րդ կետերով՝

«14.1. Լիազոր մարմինը հերթական հայտարարագիրը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և դրանում տեխնիկական թերությունների առկայության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է շահագործողին 2 աշխատանքային օրվա ընթացքում ճշգրտված հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ։ Շահագործողի կողմից սույն կետում նշված ժամկետում ճշգրտված հայտարարագիր չներկայացվելու դեպքում հիմք է ընդունվում հերթական հայտարարագրի ներկայացված տարբերակը։

14.2. Լիազոր մարմինը հայտարարագրերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ստացված հայտարարագրերը, իսկ ճշգրտման ենթակա հայտարարագրերի դեպքում ճշգրտված հայտարարագրերը ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին՝ ի գիտություն։».

3) N 3 հավելվածի 34-րդ կետի 4-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4) N 3 հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում համապատասխանությունն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված անհրաժեշտ հիմնական պայմաններին՝ բաշխված ըստ տարիների։».

5) N 3 հավելվածի N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Ձև N 2

 

Հայտատուի անվանումը

Իրականացվելիք գործունեության տեսակները` ըստ տնտեսական գործունեության տեսակների

դասակարգչի

Վարձակալության տարածքի մակերեսը

ԱՏԳ

տարածքում գործունեության ժամկետը

       

 

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

 

Հայտատուի տվյալները

Ընկերության անվանումը ______

Ա.Ա.Հ. ______________________

Գտնվելու վայրը _______________

Հեռախոսահամարը ___________

Էլեկտրոնային փոստի հասցեն _________

Գրանցման համարը _____________

ՀՎՀՀ ________________________

 

Շահագործման ընթացքում հայտարարվող ներդրումների ծավալները` բաշխված ըստ տարիների

 

դրամ

20..

20..

20..

20..

20..

20..

           

 

Շահագործման ընթացքում հայտարարվող աշխատատեղերի քանակը` բաշխված ըստ տարիների աճողական կարգով

 

20..

20..

20..

20..

20..

20..

           

 

Շահագործման ընթացքում հայտարարվող արտադրության ծավալները` բաշխված ըստ տարիների

 

դրամ

20..

20..

20..

20..

20..

20..

           

 

Շահագործման ընթացքում իրականացվող գործառնական ծախսերը, որից՝ ինքնարժեքի, իրացման, վարչական, այլ ծախսեր` բաշխված ըստ տարիների1

 

դրամ

20..

20..

20..

20..

20..

20..

           

 

Շահագործման ընթացքում որակավորված լրիվ դրույքով աշխատողների թիվը` բաշխված ըստ տարիների աճողական կարգով1

 

20..

20..

20..

20..

20..

20..

           

 

1- Նշված դաշտերը լրացվում են «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների կողմից։

 

Ա. Ա. Հ. __________________

Ստորագրությունը _____________

Ամսաթիվը ________________».

 

6) N 3 հավելվածի N 3 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Ձև N 3

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

 

Հայտատուի տվյալները

Ընկերության անվանումը ______

Ա.Ա.Հ. ______________________

Գտնվելու վայրը _______________

Հեռախոսահամարը ___________

Էլեկտրոնային փոստի հասցեն _________

Գրանցման համարը _____________

ՀՎՀՀ ________________________

 

Հայտատուի անվանումը

Իրականացվելիք գործունեության տեսակները` ըստ տնտեսական գործունեության տեսակների

դասակարգչի

Վարձակալության տարածքի մակերեսը

     

 

20 թ. ներդրումների ծավալները (դրամ)

20 թ. նոր աշխատատեղերի քանակը

20 թ. փաստացի առկա աշխատա- տեղերի քանակը

20 թ. արտադրության ծավալները (դրամ)

20 թ. իրականացված1 գործառնական ծախսեր, որից՝ ինքնարժեքի

20 թ. որակավորված լրիվ1 դրույքով աշխատողների թիվը

նախա-տեսված

փաս-տացի

նախա-տեսված

փաստացի

նախա-տեսված

փաս-տացի

նախա-տեսված

փաստացի

նախա-տեսված

փաստացի

 

1- Նշված դաշտերը լրացվում են «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների կողմից։

 

Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած շեղումների վերաբերյալ տեղեկատվություն

 

__________________________________________________________

Ա.Ա.Հ. ______________________

Ստորագրությունը ______________

Ամսաթիվը ______________ »։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2025 թվական: