Գլխավոր տեղեկություն
Номер
N 549
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.12.1993-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.10.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1993 թ. N 549

Քաղ. Երևան

 

ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 30.12.93 N 665-ով, բացառությամբ սույն որոշման  2-րդ և 4-րդ կետերի)

 

Հացահատիկի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման առնչությամբ, արտադրության վնասաբերության նվազեցման և ներքին շուկայի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 30.12.93 N 665)

2. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 15 օրը մեկ քննության առնել և լուծել բնակչությանն իրացվող հացի կարգավորվող գների կիրառման արդյունքում առաջացող արտադրության վնասների հատուցման հարցը։

3. (կետն ուժը կորցրել է 30.12.93 N 665)

4. Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 22-ի N 442 կարգադրության, 1993 թվականի նոյեմբերի 1-ից Իջևան, Ծաղկաձոր, Մեղրի, Սիսիան, Տաշիր, Մեծամոր, Քաջարան և Նոր Հաճըն շրջանային ենթակայության քաղաքների յուրաքանչյուր բնակչի համար նախնական պատվերների կտրոններով հացի վաճառքի նորմ սահմանել օրական 0,35 կգ։

5. (կետն ուժը կորցրել է 30.12.93 N 665)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Լ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի
կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.1993, N 665 30.12.1993, N 549
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան