ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2025 թվականի N 437-Ն
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 13-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, տրամադրման և գործողության ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտերի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի ձևերը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 437-Ն որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են առողջապահության բնագավառում ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար ավագ բուժաշխատողների, որպես ֆիզիկական անձանց, անկախ իրենց աշխատանքի վայրից, և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց (այսուհետ՝ հայտատու) կողմից անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, նրանց անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա տրամադրելու, դրանց տրամադրումը մերժելու և անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված հարաբերությունները։
2. Անհատական լիցենզիան և անցումային անհատական լիցենզիան տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ էլեկտրոնային եղանակով:
3. Անհատական լիցենզիա ստանալու նպատակով հայտատուն լիցենզավորման հարթակի (այսուհետ՝ հարթակ) միջոցով առցանց լրացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով սահմանված հայտ, իսկ կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձը՝ սույն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով սահմանված հայտ։
4. Անհատական լիցենզիա ստանալու հայտը հարթակում ձևավորվում է այն տվյալների ինքնաշխատ գեներացման միջոցով, որոնք ներկայացված են կենտրոնացված քննությանը մասնակցելու համար ներկայացված հայտում, իսկ այն դեպքերում, երբ անհրաժեշտ են հավելյալ տվյալներ, դրանք մուտքագրվում են հայտատուի կողմից։
5. Անհատական լիցենզիա ստանալու հայտի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) հայտատուի անուն, ազգանուն, հայրանուն.
2) անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տվյալներ.
3) հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար.
4) հաշվառման վայր, բնակության վայր, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե.
5) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի տվյալներ կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերված կրթության ճանաչումն ու համարժեքությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատող փաստաթուղթ.
6) մասնագիտություն.
7) գործունեության իրականացման վայր (հասցե), հեռախոսահամար (լրացվում է գործունեություն իրականացնելու դեպքում).
8) Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի (այսուհետ՝ ՇՄԶ հավաստագիր) կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրի (առկայության դեպքում) համար, վավերականության ժամկետ.
9) անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպված կենտրոնացված քննական հանձնաժողովի որոշման համար և ամսաթիվ, որն ինքնաշխատ եղանակով ստացվում է բուժաշխատողների ռեգիստրից.
10) պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիր (առկայության դեպքում), եթե նախապես է վճարվել, բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Ոստիկանության և Փրկարար ծառայության զինվորական հաստիք զբաղեցնող ավագ բուժաշխատողների.
11) ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատներ կամ հիվանդություններ չունենալու վերաբերյալ բժշկական զննություն անցնելու մասին տեղեկատվություն, որն ինքնաշխատ եղանակով ստացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգից.
12) դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկատվություն, որի վերաբերյալ տեղեկանքի թղթային տարբերակը հայտատուի կողմից մուտքագրվում է հարթակ կամ այն ստացվում է էլեկտրոնային տարբերակով՝ ՀՀ կառավարության փոխգործելության հարթակի միջոցով։
6. Անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտը հարթակում ձևավորվում է այն տվյալների ինքնաշխատ գեներացման միջոցով, որոնք ներկայացված են կենտրոնացված քննությանը մասնակցելու համար ներկայացված հայտում, իսկ այն դեպքերում, երբ անհրաժեշտ են հավելյալ տվյալներ, դրանք մուտքագրվում են հայտատուի կողմից։
7. Անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) հայտատուի անուն, ազգանուն, հայրանուն.
2) անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տվյալներ.
3) հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար.
4) հաշվառման վայր, բնակության վայր, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե.
5) բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթի տվյալներ կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերված կրթության ճանաչումն ու համարժեքությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատող փաստաթուղթ.
6) մասնագիտություն.
7) ուսումնական հաստատության անվանում, գտնվելու վայր, ուսումնական հաստատություն ընդունվելու օր, ամիս, տարի.
8) անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպված կենտրոնացված քննության հանձնաժողովի որոշման համար և ամսաթիվ, որն ինքնաշխատ եղանակով ստացվում է բուժաշխատողների ռեգիստրից.
9) պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիր (առկայության դեպքում), եթե նախապես է վճարվել, բացառությամբ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց.
10) ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատներ կամ հիվանդություններ չունենալու վերաբերյալ բժշկական զննություն անցնելու մասին տեղեկատվություն, որն ինքնաշխատ եղանակով ստացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգից.
11) դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկատվություն, որի վերաբերյալ տեղեկանքի թղթային տարբերակը հայտատուի կողմից մուտքագրվում է հարթակ կամ այն ստացվում է էլեկտրոնային տարբերակով՝ ՀՀ կառավարության փոխգործելության հարթակի միջոցով:
8. Սույն կարգի 5-րդ և 7-րդ կետերում նշված տվյալների, բացառությամբ 5-րդ կետի 10-րդ ենթակետի և 7-րդ կետի 9-րդ ենթակետի, ամբողջական չլինելու դեպքում հայտը չի ձևավորվում։
9. Հայտը ձևավորվելուց հետո ավագ բուժաշխատողը կամ կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձը հաստատում է այն, որից հետո հայտը հասանելի է դառնում ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալության (այսուհետ՝ գործակալություն) աշխատակցին։
10. Հայտում առկա տվյալների անհամապատասխանության դեպքում, դրանք հայտնաբերելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գործակալության աշխատակիցը հայտն ուղղումների նպատակով վերադարձնում է հայտատուին, իսկ տվյալների անհամապատասխանության բացակայության դեպքում հայտը համարվում է ընդունված։
11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքում հայտատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է առկա թերությունները և հայտը կրկին ուղարկում է, իսկ թերությունները չվերացնելու և նորից չուղարկելու դեպքում սկզբնապես ներկայացված հայտը պահպանվում է հայտատուի անձնական հաշվում՝ վերջինիս կողմից ջնջելու հնարավորությամբ, և հայտը համարվում է չընդունված։
12. Հայտի ընդունման դեպքում ինքնաշխատ եղանակով այդ մասին հայտատուն ծանուցում է ստանում։
13. Հայտը քննվում և անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ընդունվում է հայտն ընդունելու օրվանից 23 աշխատանքային օրվա ընթացքում։
14. Լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիազոր մարմնի ղեկավարին: Լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարն այդ եզրակացությունը կայացնելուն հաջորդող երկու օրվա ընթացքում ընդունում է համապատասխան հրաման:
15. Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի տրամադրումը մերժվում է, եթե՝
1) կենտրոնացված քննության արդյունքը բացասական է կամ.
2) անձն ունի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկով նախատեսված բժշկական մասնագիտական գործունեությանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն կամ.
3) անձն ունի դատվածություն, որը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ կամ.
4) հայտում նշված մասնագիտությունը չի համապատասխանում մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում նշված մասնագիտությանը կամ.
5) առկա են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 21-րդ մասով և 35.3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմին ներկայացնում է համապատասխան տեղեկատվությունը տիրապետող պետական բնագավառի լիազոր մարմինը՝ զինվորական ծառայությունից արձակման հիմքերի հայտնի դառնալու պահից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, թղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ ՀՀ կառավարության փոխգործելության հարթակի միջոցով.
6) ներկայացված հայտում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
7) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
8) անձը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, որի վերաբերյալ տեղեկատվությունն ստուգվում է գործակալության աշխատակցի կողմից՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով։
16. Եթե լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացված հայտը մերժվում է, ապա եզրակացության մեջ հստակ նշվում է հայտի մերժման հիմքը։
17. Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հայտի բավարարման կամ մերժման հրամանի ընդունման վերաբերյալ հայտատուն ծանուցվում է հարթակի միջոցով՝ հրամանի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
18. Եթե հայտատուն նախապես չի վճարել օրենքով սահմանված պետական տուրքը, ապա լիազոր մարմնի ղեկավարի՝ հայտի բավարարման վերաբերյալ հրամանի՝ ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վճարի պետական տուրքը և դրա վերաբերյալ տեղեկատվությունը ներբեռնի հարթակ, որից հետո ինքնաշխատ եղանակով նույն օրը կձևավորվի անհատական լիցենզիան՝ սույն որոշման N 3 հավելվածի N 1 ձևի համաձայն՝ ավագ բուժաշխատողների դեպքում, և անցումային անհատական լիցենզիա՝ սույն որոշման N 3 հավելվածի N 2 ձևի համաձայն՝ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի դեպքում։
19. Եթե հայտատուն նախապես է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը, ապա լիազոր մարմնի ղեկավարի կողմից հայտի բավարարման վերաբերյալ հրամանի ընդունումից հետո, վերջինիս ամսաթվի և համարի՝ հարթակ ներբեռնելուց հետո, ինքնաշխատ եղանակով նույն օրը ձևավորվում է անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա։
20. Եթե լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հայտը մերժվել է, ապա մերժման հիմքերի վերանալուց հետո հայտատուն կարող է նոր հայտ ներկայացնել։
21. Անհատական լիցենզիան տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ, իսկ անցումային անհատական լիցենզիան տրվում է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունում ուսում ստանալու ժամանակահատվածի համար:
22. Անհատական լիցենզիայի ժամկետը երկարաձգվում է ևս հինգ տարով, եթե՝ 1) վերջին հինգ տարվա ընթացքում ավագ բուժաշխատողը ձեռք է բերել ՇՄԶ հավաստագիր.
2) առկա չեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35.2-րդ և 35.3-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը։
21. Անհատական լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ամենաշուտը երեք ամիս, իսկ ամենաուշը մեկ ամիս առաջ ավագ բուժաշխատողը կարող է հարթակով հայտ ներկայացնել հաջորդ հինգ տարիների համար անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով՝ հարթակում թարմացնելով սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկատվությունը։
23. Անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտերը լիցենզավորող հանձնաժողովի կողմից քննվում են սույն կարգի 6-12-րդ կետերով սահմանված կարգով։
24. Անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտերը մերժվում են, եթե՝
1) վերջին հինգ տարվա ընթացքում ավագ բուժաշխատողը ձեռք չի բերել ՇՄԶ հավաստագիր.
2) առկա են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35.2-րդ և 35.3-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը։
25. Անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է վերջինիս ժամկետի լրացման օրը՝ հարթակում նույն օրը նոր լիցենզիա գեներացնելով։
26. Անցումային անհատական լիցենզիայում նշված ժամկետի լրանալուն պես վերջինիս գործողությունը դադարեցվում է։
27. Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի կասեցման կամ դադարեցման դեպքում հարթակում այդ մասին կարգավիճակ ամրագրելուց հետո կանաչ գույնի արագ արձագանքման (QR) կոդը ստանում է կարմիր գույն՝ դադարեցման դեպքում, իսկ կասեցման դեպքում՝ դեղին գույն։
28. Անհատական լիցենզիայի տրամադրման կամ դրա երկարաձգման մերժման մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը կարող է բողոքարկվել լիազոր մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 437-Ն որոշման |
ՁԵՎԵՐ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ
Ձև N 1
ՀՀ առողջապահության նախարար
------------------------------------------ին
(անունը, ազգանունը)
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ
| |
1․ |
Հայտատուի անուն, ազգանուն, հայրանուն |
2․ |
Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տվյալներ |
3․ |
Հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար |
4․ |
Հաշվառման վայր, բնակության վայր, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե |
5․ |
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի համար, տրման ամսաթիվ |
6․ |
Մասնագիտություն |
7․ |
Գործունեության իրականացման վայր (հասցե), հեռախոսահամար (լրացվում է գործունեություն իրականացնելու դեպքում) |
8․ |
ՇՄԶ հավաստագիր կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրի (առկայության դեպքում) համար, վավերականության ժամկետ |
9․ |
Անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպված կենտրոնացված քննական հանձնաժողովի որոշման համար, ամսաթիվ |
10․ |
Պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիր (առկայության դեպքում), եթե նախապես է վճարվել, բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Ոստիկանության և Փրկարար ծառայության զինվորական հաստիք զբաղեցնող ավագ բուժաշխատողների |
11․ |
ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն չունենալու վերաբերյալ բժշկական զննություն անցնելու մասին տեղեկատվություն |
12․ |
Դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկատվություն |
Ձև N 2
ՀՀ առողջապահության նախարար
------------------------------------------ին
(անունը, ազգանունը)
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ
| |
1․ |
Հայտատուի անուն, ազգանուն, հայրանուն |
2․ |
Անձը հաստատող փաստաթուղթ (սերիա և համար, տրման ամսաթիվ) |
3․ |
Հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար |
4․ |
Հաշվառման վայր, բնակության վայր, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե |
5․ |
Բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթի համար, տրման ամսաթիվ |
6․ |
Մասնագիտություն |
7․ |
Ուսումնական հաստատության անվանում, գտնվելու վայր, ուսումնական հաստատություն ընդունվելու օր, ամիս, տարի |
8․ |
Անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպված կենտրոնացված քննական հանձնաժողովի որոշման համար, ամսաթիվ |
9․ |
Պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիր (առկայության դեպքում), եթե նախապես է վճարվել, բացառությամբ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց |
10․ |
ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն չունենալու վերաբերյալ բժշկական զննություն անցնելու մասին տեղեկատվություն |
11․ |
Դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկատվություն |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 437-Ն որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ
Ձև N 1
|
|
---------------------------------------------------------------------------------------
(լիցենզավորող մարմնի անվանումը)
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
N Լ-Ա-000000
Տրված - -----202- թվականին |
Ուժի մեջ է մինչև - ----202- թվականը |
----------------------------------------------------------------------------------------------------------
(ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)
---------------------------------------------------------------------------------------------------------
(մասնագիտությունը)
Ֆիզիկական անձի կողմից անհատական լիցենզիայի հիման վրա մասնագիտական գործունեության իրականացում
(գործունեության իրականացման տեսակ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ |
____________________ (ստորագրությունը) | |
Կ. Տ.
|
QR կոդ |
Ձև N 2
|
|
---------------------------------------------------------------------------------------
(լիցենզավորող մարմնի անվանումը)
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
N Լ-ԱԱ- - - -0 0 0 0 0
Տրված - -----202- թվականին |
Ուժի մեջ է մինչև - ----202- թվականը |
----------------------------------------------------------------------------------------------------------
(ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)
---------------------------------------------------------------------------------------------------------
(մասնագիտությունը)
Ֆիզիկական անձի կողմից անցումային անհատական լիցենզիայի հիման վրա մասնագիտական գործունեության իրականացում
(գործունեության իրականացման տեսակ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ |
____________________ (ստորագրությունը) | |
Կ. Տ.
|
QR կոդ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական: