ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2025 թվականի N 447-Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 35.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից և տարածվում է սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո անցումային անհատական լիցենզիա ստացող կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց և անհատական լիցենզիա ստացող բուժաշխատողների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 447-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0)՝ բացառությամբ բժշկական խորհրդատվության մատուցման դեպքերի.
2. Օրգանական՝ ներառյալ սիմպտոմատիկ, հոգեկան խանգարումներ (F00-F09)․
3. Հոգեկան և վարքի խանգարումներ` կապված հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ (F10-F19)՝ բացառությամբ հոգեկան և վարքային խանգարումների կոֆեինի գործածման արդյունքում (F15) և հոգեկան և վարքային խանգարումների ծխախոտի գործածման հետևանքով (F17).
4. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29).
5. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)՝ բացառությամբ հիպոմանիայի (F30), երկբևեռ աֆեկտիվ խանգարման, ընթացիկ ռեմիսիայի (F31.7), թեթև աստիճանի դեպրեսիվ էպիզոդի՝ առանց սոմատիկ ախտանիշների (F32.0), հետադարձ դեպրեսիվ խանգարման, ռեմիսիայի ընթացիկ շրջանի (F33.4), ցիկլոթիմիայի (F34.0), դիսթիմիայի (F34.1).
6. Անձի և վարքի խանգարումներ հասուն տարիքում (F60-F69)՝ բացառությամբ կայուն, կոմպենսացված վիճակների.
7. Մտավոր հետամնացություն (F70-F79).
8. Հանտինգտոնի հիվանդություն (G10).
9. Ալցհեյմերի հիվանդություն (G30):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական: