Գլխավոր տեղեկություն
Номер
N 448-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.04.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2025
Дата вступления в силу
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2025 թվականի N 448-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1288-Ն որոշման հավելվածում ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետի 4-րդ ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական: