ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2025 թվականի N 440-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա․ 2-րդ կետի «բ» ենթակետում «Ճանապարհային ոստիկանության» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «պետական պահպանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ստորաբաժանում)» բառերով,
բ․ 2-րդ կետի «գ» ենթակետում, 5-րդ կետի 1-ին պարբերությունում, 6-րդ կետի «ա» ենթակետում, 8-րդ կետի «բ» ենթակետում, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ, 41-րդ և 42-րդ կետերում «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «ստորաբաժանման» բառով,
գ․ 3-րդ և 19-րդ կետերում «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության» բառերը փոխարինել «պետական արարողակարգի ծառայության» բառերով,
դ․ 5-րդ կետի 2-րդ պարբերությունում «ճանապարհային ոստիկանության հերթապահ մասերում» բառերը փոխարինել «ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում (այսուհետ` օպերատիվ կառավարման կենտրոն)» բառերով,
ե․ 6-րդ կետի «ա» ենթակետում «ճանապարհապարեկային ծառայության տեսուչների» բառերը փոխարինել «ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` պարեկային ծառայություն) ծառայողների» բառերով,
զ․ 10-րդ կետում, 38-րդ կետում, 40-րդ կետում «ճանապարհապարեկային» բառը փոխարինել «պարեկային» բառով, իսկ 8-րդ գլխի վերնագրում «ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ» բառը փոխարինել «ՊԱՐԵԿԱՅԻՆ» բառով,
է․ 36-րդ կետում «ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության մասնագիտացված» բառերը փոխարինել «պարեկային ծառայության» բառերով,
ը․ 38-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ա) օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահը ոստիկանության, ստորաբաժանման կամ պահպանության ծառայության ղեկավարներից ստանալով տեղեկություն հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթևեկության և երթուղու մասին՝ տեղյակ է պահում պարեկային ծառայության համապատասխան շարային ստորաբաժանումների ղեկավարներին և հետագայում իրականացնում հսկողություն այդ խնդիրների կատարման նկատմամբ․»,
թ․ 38-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում, 39-րդ կետի «ե», «զ», «է», «թ» ենթակետերում և 40-րդ կետի 2-րդ պարբերությունում «ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման» բառերը փոխարինել «օպերատիվ կառավարման կենտրոնի» բառերով,
ժ․ 39-րդ կետում «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության մասնագիտացված շարային ստորաբաժանումների ճանապարհապարեկային ծառայության» բառերը փոխարինել «Պարեկային ծառայության շարային ստորաբաժանումների» բառերով,
ժա․ 39-րդ կետի «բ» ենթակետում «ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների» բառերը փոխարինել «օպերատիվ կառավարման կենտրոնի» բառերով,
ժբ․ 39-րդ կետի «է» ենթակետի 2-րդ պարբերությունում «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «ստորաբաժանման» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական: