Գլխավոր տեղեկություն
Номер
N 459-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.04.2025
Дата вступления в силу
24.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2025 թվականի N 459-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 1595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 572-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով․

«3․1. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածի 11․1-ին կետով նախատեսված կարգավորումները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ և կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ, հատուկ անձնագիր) կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ունեցող օտարերկրացիների նկատմամբ, եթե նշված անձինք դիմում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելու համար։»․

2) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 4-րդ կետը «նույնականացման քարտում» բառերից հետո լրացնել «, ժամանակավոր կացության քարտում, մշտական կացության քարտում, հատուկ անձնագրում, Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքում» բառերով․

3) որոշմամբ սահմանված N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11․1-ին կետով․

«11.1․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները բջջային էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող վավեր փաստաթուղթ (ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, հատուկ անձնագիրը) կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ունեցող օտարերկրացին (այսուհետ՝ օտարերկրացի օգտատեր) նշված փաստաթղթով և անձնագրով օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու նպատակով անձամբ ներկայանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար։

Նշված գործընթացն իրականացվելուց հետո օտարերկրացի օգտատերը կարող է ձեռք բերել նոր սերնդի շարժական բջջային կապի հեռախոսաքարտ (USIM) կամ դիմել իր բջջային կապի օպերատորին՝ շարժական բջջային կապի հեռախոսաքարտը (SIM) նորով փոխարինելու համար: Հեռախոսաքարտի ստացումը կամ փոխարինումը կատարվում է այն բջջային կապի օպերատորների գրասենյակներում, որոնց հետ տվյալ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորն ունի կնքված պայմանագիր և որոնց մասին տվյալներն առկա են հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում (www.ekeng.am):».

4) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 13-րդ կետը «քարտը» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունենալու դեպքում՝ անձնագիրը և կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, հատուկ անձնագիրը) կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան