ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1420-Ա |
«15» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սյուզաննա Ավագյանի և Ռուզաննա Գևորգյանի լ/ա Արթուր Անտոնյանի դիմումը՝ Ն. Չարբախ հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Սյուզաննա Ավագյանին և Ռուզաննա Գևորգյանին պատկանող հողամասի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03.10.2024թ. հ.03102024-01-0367 վկայական/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03.10.2024թ. հ.03102024-01-0367 վկայականը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի հ.Ն/2486-25 գրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 08.11.2024թ. հ.03/14.2/17386-2024 գրությունը, համաձայն որի՝ գերեզմանատների հետ կապված սանիտարապաշտպանիչ գոտիները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի հ.06 հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանիչ գոտիների և սանիտարական» շինարարական նորմերի 128-րդ կետի 4-րդ դասով և վերը նշված հատվածում գտնվող գերեզմանատան մակերեսը կազմում է 8.9հա, որտեղ սանիտարապաշտպանիչ գոտին նախատեսվում է 100մ, իսկ քննարկվող հողամասը գտնվում է մոտ ≈222մ հեռավորության վրա:
Քննարկվող հողամասը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 12-րդ գոտում:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի հողերի սանիտարապաշտպանիչ գոտիների «ընդհանուր կանաչ տարածքում», սակայն պայմանական նշանների ցանկում նշված չէ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/2486-25 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշման համաձայն՝ Ն. Չարբախ հասցեում գտնվող 2189.62քմ. մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 01-011-0226-0096/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |