ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
22 ապրիլի 2025 թ. |
N 333-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ 44 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԲԸ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ (ԴԵՊՈ) ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. ապրիլի 22 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի ապրիլի 22-ի |
ԾՐԱԳԻՐ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ 44 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԲԸ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ (ԴԵՊՈ) ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ վարչական մասնաշենքը կառուցվել է 1950-ական թվականներին և առ այսօր չի հիմնանորոգվել: Շենք-շինությունները գտնվում են անմխիթար վիճակում: Վարչական շենքի արտաքին սալիկապատումը մասամբ քայքայվել և թափվել է և այն թողնում է կիսավեր շինության տպավորություն, որը նաև վտանգ է ներկայացնում մարդկանց համար:
2. Դեպոյի տանիքը քայքայված է և անձրևաջրերը ամբողջությամբ անարգել հոսում են ներս, անհնարին և վտանգավոր դարձնելով տրանսպորտային միջոցների վերանորոգումը և սպասարկումը:
3. Քաղաքային էլեկտրատրանսպորտի զարգացման, նոր տրոլեյբուսների և էլեկտրաբուսների ներկրմամբ ազգաբնակչության տրանսպորտային պահանջները էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներով ապահովելու համար` անհրաժեշտ է ստեղծել նոր ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ համաձայն որոնց նախահաշվային արժեքը կազմում է 1,157,901.1 հազար դրամ։ Ելնելով աշխատանքների կազմակերպման համար կնքված պայմանագրի գնից՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 955,276.5 հազար դրամ, որից ՝
1) Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներ՝ 936,870.0 հազար դրամ (համաձայն կնքված պայմանագրի),
2) Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություն՝ 11,900.0 հազար դրամ,
3) Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման(դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություն՝ 6,506.5 հազար դրամ:
4) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների շրջանակում։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|