ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 492-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԹԻ ԷՄ ԿՈՆՍՏՌԱԿՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԹԻ ԷՄ ԿՈՆՍՏՌԱԿՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԹԻ ԷՄ ԿՈՆՍՏՌԱԿՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի փետրվարի 28-ից մինչև 2028 թվականի փետրվարի 27-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 492-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քա- նակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1. |
8705100010 |
Կռունկ կիսակցորդ |
Մոդել h: Անհատականացված Տեսակը՝ կիսակցորդ Բեռնատարողություն՝ 50 Տ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
13 860 000 |
|
2. |
8716400000 |
Հարթակ կիսակցորդ |
Արտադրող՝ ԼՅՈՒՔՍԻՆԳ Չափը (մմ): 12500x2500x1500 (20/40/45 ոտնաչափ, ըստ հաճախորդի պահանջի) |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
4 039 200 |
|
3. |
8716400000 |
Կցորդ ինքնաթափ |
Չափ: 11280x2495x3970 մմ (դուրս) 10500x2300x700 մմ (ներս) Տարայի քաշը՝ մոտ 15000 կգ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
6 256 800 |
|
4. |
8716400000 |
Կցորդ կոնտեյներ բացվող թևերով |
Չափսը՝ 13000*2500*4000 մմ Համախառն քաշը՝ 9000 կգ Մեքենայի քաշը՝ 40 Տ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
7 636 860 |
|
5. |
8701211090 |
Տրակտորային բեռնատար Auman 6x4 |
Վիճակը՝ ՆՈՐ Տարեթիվ՝ 2024 թ Ձիաուժ: 460 ձիաուժ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
11 088 000 |
|
6. |
8704900000 |
Քարշակ բեռնատար HOWO 6x4 |
Վիճակ՝ Նոր Ձիաուժ:> 450 ձիաուժ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
16 473 600 |
|
7. |
8704900000 |
HOWO քարշակ բեռնատար 3 տոննա կռունկով |
Անիվի հիմք (մմ) 4500 Համախառն քաշը 12000 |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
13 068 000 |
|
8. |
8704900000 |
HOWO 15 մ բեռնատար ավտոաշտարակ |
Ընդհանուր չափերը 5998x2100x3100 Անիվի հիմք (մմ) 3360 |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
10 890 000 |
|
9. |
8716400000 |
Կոնտեյներ երկկողմանի բացվող դռներով |
Նյութը՝ պողպատ 2.28 մմ հատակի նրբատախտակ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
2 767 248 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
86 079 708 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |