Գլխավոր տեղեկություն
Номер
N 1478-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 21.04.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
18.04.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
18.04.2025
Дата вступления в силу
22.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1478-Ա

«18» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի /այսուհետ՝ Պատվիրատու/ և «Դելտա Սեքյուրիթի» ՍՊԸ–ի /այսուհետ՝ Ընկերություն/ միջև 07.12.2023թ․ կնքվել է ԵՔ-ԷԱՃԾՁԲ-23/135-1 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ծառայությունների մատուցման գնման պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է Երևան քաղաքի զբոսաշրջային սոցիալական մեդիա էջերի ստեղծման, խթանման և առաջխաղացման ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` ծառայություն)` համաձայն սույն պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրի պահանջների»։

Ընկերության կողմից չի կատարվել պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված ծառայությունները ամբողջ ծավալով, այլ կատարվել է մասնակի, մասնավորապես՝ տեսանյութերը և լուսանկարները բարձր որակով չեն տրամադրվել, ինչպես նաև Ընկերության կողմից միայն մեկ անգամ է եղել տեղացի ինֆլուենսերի ներգրավում, գովազդի թիրախային շուկաներում՝ Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, գովազդ չի տեղադրվել, խախտվել է նաև պայմանագրով նախատեսված ծառայության մատուցման ժամկետը, որը սահմանված էր մինչև 2025թ. փետրվարի 1-ը ներառյալ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ /կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ/ կատարելը»։

Պայմանագրի 2.1.3 կետի համաձայն` Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը /լրիվ կամ մասնակի/, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագիրը: Կատարողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

ա) մատուցված ծառայությունը չի համապատասխանում պայմանագրի N 1 և/կամ N 2 հավելվածով սահմանված պահանջներին.

բ) խախտվել է ծառայության մատուցման ժամկետը։

Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.3 կետի պահանջով՝ միակողմանի լուծել է 07.12.2023 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-23/135-1» ծածկագրով պայմանագիրը:

07.12.2023 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-23/135-1» ծածկագրով պայմանագրի միակողմանի /մասնակի/ լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի մարտի 19-ին և Պայմանագիրը մարտի 20-ի դրությամբ համարվում է լուծված:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Դելտա Սեքյուրիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան