Գլխավոր տեղեկություն
Номер
N 560-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.05.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.05.2025
Дата вступления в силу
09.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2025 թվականի N 560-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման՝

1) 3-րդ կետում «3, 4,» թվերը հանել և «5,» թվից հետո լրացնել «5․3,» թվով․

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.3-րդ կետով.

«5․3․ Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած կամ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ մինչև հանրակրթության ավարտը, բայց ոչ ավելի, քան 19 տարեկանը լրանալը, երեխաների՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաների (բացառությամբ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների) շուրջօրյա խնամքը և դաստիարակությունը: Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները խնամքը տրամադրում են մինչև երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը, կամ խնամք տրամադրող այլ կազմակերպություն տեղափոխելը, կամ սույն կետում նշված տարիքը լրանալը։ Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները կարող են մատուցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական ծառայություններ (խնամք ցերեկային կենտրոններում և այլն)։»․

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.3-րդ կետով.

«13․3 Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում կարող են տեղավորվել 3-18 տարեկան սույն հավելվածի 5.3-րդ և 8-րդ կետերով սահմանված չափանիշներով երեխաները։ Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում մինչև 3 տարեկան երեխաներ կարող են տեղավորվել միայն հարազատ քույրերին և եղբայրներին նույն տանը տեղավորելու անհրաժեշտությունից ելնելով, եթե դա բխում է նրանց լավագույն շահից։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման՝

1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված հուշագրի հիման վրա, իսկ «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-414-Ն օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասում նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ միայն հավաստագրվելու դեպքում։»․

2) N 1 hավելվածի 1-ին, 5-րդ, 108-րդ և 109-րդ կետերը «խնամքի գիշերօթիկ հաստատություններ» բառերից և դրանց համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «, ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) N 1 hավելվածի 2-րդ կետում «13-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով և 6-րդ մասի 4-րդ կետով» բառերը փոխարինել «26-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (բացառությամբ սույն հավելվածի VI.1 գլխով նախատեսված կազմակերպության) և 4-րդ մասի 5-րդ կետով» բառերով․

4) N 1 hավելվածի 11-րդ, 12-րդ կետերը «պաշտպանության հաստատություններ» բառերից և դրանց համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «, ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

5) N 1 հավելվածի 64-րդ կետը «առողջական վիճակը» բառերից հետո լրացնել «կամ լիազորած պետական մարմնի նախաձեռնությամբ, եթե դա բխում է երեխայի լավագույն շահից կամ նշված կազմակերպությունում երեխայի խնամքը հնարավոր չէ կազմակերպել» բառերով․

6) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ VI.1 գլխով.

 

«VI.1 ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

81․1․ Սույն որոշմամբ սահմանված կարգով լիազորած պետական մարմնի կողմից երեխային ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն) ուղեգրելու և կազմակերպությունից դուրսգրման գործընթացն իրականացվում է սույն հավելվածի 3-րդ և 5-րդ գլուխներով սահմանված կարգով։

81․2․ Կազմակերպությունն ապահովում է երեխայի՝

1) խնամքը և դաստիարակությունը՝ խնամք իրականացնողների (այսուհետ՝ խնամողներ), նրանց աջակցողների և այլ աշխատողների/անձանց միջոցով․

2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

3) խորհրդատվական օգնության տրամադրումը.

4) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.

5) սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը․

6) աջակցող միջոցներով ապահովումը.

7) ֆունկցիոնալության գնահատումը.

8) ազատ ժամանցը.

9) կրթական, սպորտային, մշակութային և այլ ծառայությունների մատուցումը։

81․3․ Կազմակերպություն երեխայի տեղափոխվելուց անմիջապես հետո` համապատասխան իրավասություններ ունեցող աշխատողը (կամ պաշտոնատար անձը) կազմակերպում է երեխայի բժշկական զննությունը և հաշվառումը համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպությունում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

81․4․ Կազմակերպությունում երեխայի ընդունելությունը ձևակերպվում է Կազմակերպության ղեկավարի կամ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

81․5․ Սույն հավելվածի 81․4-րդ կետում նշված հրամանի ընդունումից անմիջապես հետո՝ կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) կազմակերպություն ընդունված երեխայի մասին տվյալները գրանցում է կազմակերպության հաշվառման մատյանում, որի ձևը հաստատում է կազմակերպության ղեկավարը կամ համապատասխան լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձ (կամ մարմինը):

81․6․ Կազմակերպության հաշվառման մատյանում գրանցվում են երեխայի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.

3) սեռը.

4) ազգությունը․

5) անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը (առկայության դեպքում).

6) մինչև կազմակերպություն տեղափոխվելը երեխայի բնակության վայրի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին բնակության վայրի հասցեն.

7) տեղեկություններ (անուն, ազգանուն, ազգակցական կապը, կոնտակտային տվյալները) երեխայի ծնողների կամ ազգականների մասին (առկայության դեպքում).

8) երեխային կազմակերպություն ընդունելու պատճառները.

9) լիազորած պետական մարմնի ուղեգրման փաստաթղթի տվյալները․

10) կազմակերպություն ընդունման և դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, դուրսգրման հիմքը․

11) երեխայի խնամողի ու խնամողին աջակցողի անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը և տրման օրը, ամիսը, ամսաթիվը․

12) երեխայի բնակության վայրը։

81․7․ Կազմակերպությունում բնակվող (խնամվող) յուրաքանչյուր երեխայի համար կազմակերպության սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող (կամ պաշտոնատար անձը) լրացնում է հաշվառման քարտ, որի ձևը հաստատում է կազմակերպության ղեկավարը կամ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձը (կամ մարմինը): Կազմակերպությունում երեխայի բնակվելու (խնամվելու) ամբողջ ժամանակահատվածում երեխայի հաշվառման քարտը պահվում է քարտարանում, իսկ երեխային կազմակերպությունից դուրս գրելու դեպքում հաշվառման քարտը պահվում է երեխայի անձնական գործում:

81․8․ Կազմակերպությունում բնակվող (խնամվող) յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ներառվում են երեխային կազմակերպություն ընդունելու մասին հրամանը (դրա պատճենը), երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում), երեխայի լուսանկարը, երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), խնամողի կողմից ներկայացվող հաշվետվությունների պատճենները և տրամադրվող սոցիալական ծառայություններին վերաբերող այլ փաստաթղթեր (դրանց պատճենները): Յուրաքանչյուր երեխայի անձնական գործի համարը պետք է նույնությամբ համապատասխանի հաշվառման մատյանում տվյալ երեխայի վերաբերյալ կատարված գրանցման հերթական համարին: Կազմակերպությունում խնամվող երեխաների՝ սույն կետում նշված տեղեկատվությունը մուտքագրվում է լիազորած պետական մարմնի համապատասխան տեղեկատվական ենթահամակարգում՝ լիազորած պետական մարմնի կողմից սահմանված կարգով։ Խնամողի կողմից ներկայացվող հաշվետվություններում պետք է մանրամասն նշվեն երեխայի խնամքի իրականացման համար կատարված ծախսերը, ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։ Հաշվետվությունները և կից փաստաթղթերը ներկայացվում են առձեռն, փոստի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։

81․9․ Երեխայի՝ կազմակերպությունից բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն տեղափոխվելու դեպքում երեխայի անձնական գործը փոխանցվում է այն հաստատություն կամ կազմակերպություն, որտեղ տեղափոխվում է երեխան, իսկ անձնական գործում ներառված փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև երեխային կազմակերպություն ընդունելու մասին հրամանը պահպանվում են այն կազմակերպությունում, որտեղից տեղափոխվել է երեխան: Կազմակերպությունից երեխայի դուրսգրման այլ դեպքերում երեխայի անձնական գործը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

81.10․ Կազմակերպության սոցիալական աշխատողը և համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողներ (հոգեբան, բժիշկ, մանկավարժ և այլն)՝ կազմակերպություն երեխայի ընդունումից հետո եռօրյա ժամկետում կազմում են ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված կարգով, պարբերաբար վերանայում այն, և յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ: Ծնողական իրավունքներից չզրկված ծնող (ծնողներ) կամ այլ օրինական ներկայացուցիչներ կամ ազգականներ ունեցող երեխայի ծրագիրը կազմելիս` հաշվի է առնվում նրանց կարծիքը, եթե այն բացասաբար չի ազդի երեխայի վերականգնման գործընթացի վրա կամ չի խոչընդոտի դրա արդյունավետ իրականացմանը: Ծրագրի կազմման ու պարբերաբար վերանայմանը մասնակցում է նաև երեխայի խնամողը։

81․11․ Կազմակերպություն ընդունվելուց հետո կազմակերպության ղեկավարի կամ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով սահմանվում է երեխայի խնամողը, ով մշտապես պետք է բնակվի երեխայի հետ, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի։

81․12․ Խնամողը և խնամողին աջակցողը պարտավոր են մինչև երեխաների խնամքով զբաղվելը՝ մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպված հատուկ դասընթացներին։ Դասընթացները վերաբերում են ընտանեկան միջավայրին մոտ խնամքի տրամադրմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերին (Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրք, «Սոցիալական աջակցության մասին» օրենք, «Երեխայի իրավունքների մասին» օրենք, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 479-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1444-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի N 1007-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշումներ), կազմակերպության իրավական ակտերին և այլն։

81․13․ Յուրաքանչյուր խնամող խնամում և դաստիարակում է առավելագույնը 8 երեխաներ՝ ներառյալ իր կենսաբանական երեխաները։

81․14․ Յուրաքանչյուր խնամողի կողմից իր խնամքի տակ գտնվող երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացվում է կազմակերպության կողմից հատկացված առանձին տներում։ Խնամողի ամուսինը կամ կենսաբանական երեխաների հայրը և կենսաբանական երեխաները կարող են բնակվել համապատասխան տանը, եթե դա չի հակասում խնամվող երեխաների լավագույն շահին։

81․15․ Կազմակերպությունը՝

1) ապահովվում է քույրերի և եղբայրների տեղավորումը նույն տանը, եթե դա չի հակասում երեխաների լավագույն շահին․

2) երեխային ապահովում է անվտանգ միջավայրով՝ զերծ պահելով ցանկացած բռնությունից, շահագործումից, իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից։

81․16․ Խնամողի բացակայության ընթացքում վերջինիս փոխարինում է խնամողին աջակցողը։ Խնամողի ամուսինը կամ խնամողի կենսաբանական երեխաների հայրը չի կարող հանդիսանալ խնամողին աջակցող։

81․17․ Խնամողն ապահովում և պատասխանատու է երեխայի ծրագրի իրագործման համար, քանի դեռ նա չի վերադարձել կենսաբանական ընտանիք, չի հանձնվել որդեգրման կամ խնամակալության կամ հոգաբարձության, չի տեղավորվել խնամատար ընտանիքում, չի տեղափոխվել խնամք տրամադրող այլ կազմակերպություն կամ չի լրացել օրենսդրությամբ սահմանված տարիքը։

81․18․ Կազմակերպությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի խնամողներն ինքնուրույն ղեկավարեն ընտանիքը։ Խնամողներն իրավունք ունեն ինքնուրույն կառավարել ընտանիքի բյուջեն և ընտանիքի առօրյա կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումներ կայացնել՝ իրենց խնամքում գտնվող երեխաների հետ միասին:

81․19․ Խնամողն ինքնուրույն երեխաների հետ կազմակերպում է ամենօրյա կյանքը՝ որոշումներ կայացնելով ընտանեկան հարցերի և երեխաների գործողությունների վերաբերյալ, որոնք պետք է բխեն ծրագրից։ Խնամողը կրում է ընտանեկան ռեսուրսների օգտագործման պատասխանատվությունը` միաժամանակ երաշխավորելով երեխաների հիմնարար կարիքների բավարարումը՝ առողջ սնունդ, անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ, ֆիզիկական ու հոգևոր առողջություն և կրթություն։ Անհրաժեշտության դեպքում խնամողը կարող է պահանջել կազմակերպության համապատասխան աշխատողների աջակցությունը (հոգեբան, սոցիալական աշխատող և այլն)։

81․20․ Խնամողին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է գումար՝ երեխայի սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի պարագաների ապահովման համար, որի վերաբերյալ վերջինս պետք է ներկայացնի հաշվետվություն։ Տան կոմունալ ծախսերը և կենցաղային իրերը տրամադրվում են կազմակերպության վարչակազմի կողմից։

81․21․ Երեխաներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշմամբ սահմանված գումար՝ անձնական մանր ծախսերի համար։ Խնամողները սովորեցնում են երեխաներին գումարը խելամիտ ծախսելու հմտություններ։

81․22․ Խնամողը և աջակցողը կազմակերպության վարչակազմին յուրաքանչյուր ամիս ներկայացնում են կատարված ծախսերի մասին հաշվետվություն։ Ընդ որում, գումարն անհրաժեշտ է ծախսել հաշվի առնելով երեխայի նախասիրությունները և լավագույն շահը։

81․23․ Կազմակերպությունը պարտավոր է ունենալ մասնագիտական աշխատակազմ (հոգեբան, սոցիալական աշխատող, ընտանիքներին աջակցող մասնագետ և այլն), ովքեր աջակցելու են խնամողներին (մասնագիտական աջակցություն, խորհրդատվություն և այլն)։

81․24․ Խնամողները պարտավոր են կանոնավոր խորհրդատվական կամ սուպերվիզիաների այցերի, ընթացիկ դասընթացների և փորձի փոխանակման միջոցով զարգացնել իրենց հիմնական հմտությունները, մասնագիտական պրակտիկան։

81․25․ Խնամողները պարտավոր են ապահովել նաև երեխայի կենսաբանական ընտանիքի հետ կապը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

81․26․ Կազմակերպությունը՝ խնամողների հետ մեկտեղ ապահովում է համայնքային ծրագրերում երեխաների ինտեգրումը՝ ստեղծելով պայմաններ երեխաներին մշակութային, սպորտային, կրթական անվճար խմբակներ ներգրավվելու ուղղությամբ։

81․27․ Կազմակերպությունն ապահովում է նաև խնամվող երեխայի տարեկան առնվազն տասն աշխատանքային օրվա հանգիստը Հայաստանի Հանրապետությունում։

81․28․ Կազմակերպությունը, նրա պաշտոնատար անձինք ու աշխատողները, խնամողները, այլ անձինք պարտավոր են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով որևէ կերպ չհրապարակել, չտարածել խնամքի տրամադրման ընթացքում երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների վերաբերյալ իրենց հայտնի դարձած անձնական և ընտանեկան տվյալները, որոնք հնարավորություն կընձեռեն նույնականացնելու այդ երեխաներին, ինչպես նաև երրորդ անձանց չընձեռել այդ տվյալներն ու տեղեկությունները հայթայթելու այնպիսի հնարավորություն, որ կարող է առաջանալ թույլատրելու, չխոչընդոտելու կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով:»։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագիրը հաստատելու մասին» N 743-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում,» բառերը փոխարինել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամում (եթե երեխան ուղեգրվել կամ վերաուղեգրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից)» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման՝

1) N 9 հավելվածի 1-ին կետը «(տուն-ինտերնատ (ծերանոց), մանկատուն)» բառերից հետո լրացնել «կամ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում» բառերով․

2) N 9 հավելվածի 2-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «կամ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող» բառերով․

3) N 9 հավելվածի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 18․1-ին, 18․2-րդ, 19-րդ կետերը «մանկատուն» բառից և դրան համապատասխան հոլովաձևից հետո լրացնել «կամ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով․

4) N 9 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1007-Ն որոշման՝

1) վերնագրում և հավելվածների վերնագրերում «(ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ» բառերը փոխարինել «(ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ)» բառերով․

2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ու 8-րդ կետերը, 25-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, 6-րդ մասը, 28-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.»․

3) 1-3-րդ կետերում «(մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից» բառերը փոխարինել «(մանկատների) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների 18 տարին լրացած և հաստատությունից (կազմակերպությունից)» բառերով․

4) N 1 հավելվածի՝

ա․ 1-ին կետը «(մանկատներում)» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով,

բ․ 1-ին կետից հանել «մանկատան» բառը,

գ․ 5-րդ կետի 2-րդ ենթակետում «(այսուհետ՝ մանկատուն)» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում (այսուհետ՝ կազմակերպություն)» բառերով,

դ․ 9-րդ կետի 2-րդ ենթակետում, 11-րդ և 12-րդ կետերում «մանկատուն» բառը և դրան համապատասխան հոլովաձևը փոխարինել «Կազմակերպություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևով․

5) N 2 հավելվածի՝

ա․ 1-ին կետը «(մանկատներում)» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում» բառերով,

բ․ 4-րդ կետի 1-ին ենթակետում «(այսուհետ՝ մանկատանը)» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում (այսուհետ՝ կազմակերպություն)» բառերով,

գ․ 8-րդ կետի 2-րդ ենթակետում, 10-րդ և 11-րդ կետերում «մանկատուն» բառը և դրան համապատասխան հոլովաձևը փոխարինել «Կազմակերպություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտները և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը «(մանկատների),» բառից հետո լրացնել «ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունների,» բառերով։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշման հավելվածի 16.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16․6․ «Ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոններ հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ինչպես նաև կենտրոնից առնվազն 500 մետր հեռավորությամբ բնակվող տրանսպորտից օգտվող երեխաների համար կենտրոնն ապահովում է տրանսպորտի ծախսերի դրամական փոխհատուցում՝ գործող սակագներին համապատասխան։»։

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման 3-րդ կետի 12-րդ և 13-րդ ենթակետերում «(մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից» բառերը փոխարինել «(մանկատների) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների 18 տարին լրացած և հաստատությունից կամ կազմակերպությունից» բառերով։

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը «շուրջօրյա խնամքի հաստատություններում» բառերից հետո լրացնել «, համայնքային փոքր տներում» բառերով։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի և 4-րդ կետի 4-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի մայիսի 26-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան