Գլխավոր տեղեկություն
Номер
N 373-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.05.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.05.2025
Дата вступления в силу
08.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 373-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1. 2025 թվականի մայիսի 8-9-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:

3. Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Արման Ղազարյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի և Տիգրան Մեհրաբյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արթուր Գասպարյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2025 թվականի մայիսի 8-ին՝ Երևան-Մոսկվա, իսկ մայիսի 9-ին՝ Մոսկվա Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

8. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

 ՀՀ վարչապետի

N 373-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան  - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան  - ՀՀ փոխվարչապետ
Գ. Արսենյան  - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ա. Գասպարյան  - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ
Ն. Բաղդասարյան  - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Գ. Վանոյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ
Կ. Գասպարյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ա. Ղազարյան  - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու
Ա. Աբրահամյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան