Գլխավոր տեղեկություն
Номер
N 595-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.05.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
15.05.2025
Дата вступления в силу
25.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2025 թվականի N 595-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշումը․

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 4 որոշումը․

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 42 որոշումը․

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակներ սահմանելու մասին» N 177 որոշումը․

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի «Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հաստատելու մասին» N 251 որոշումը․

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 720 որոշումը․

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 22-ի «Մաքսային մարմիններին լիազորություններ վերապահելու մասին» N 1019 որոշումը․

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետություն ժամանող յուրաքանչյուր քաղաքացու կողմից առանց մաքսային վճարների վճարման «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1043-Ն որոշումը․

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող որոշ ապրանքների նկատմամբ տնօրինման գործողությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 2182-Ն որոշումը․

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1929-Ն որոշումը․

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը սահմանելու մասին» N 1934-Ն որոշումը․

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Վերադաս մաքսային մարմնի կողմից մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» N 69-Ն որոշումը․

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպումների պարզեցված կարգը սահմանելու մասին» N 670-Ն որոշումը․

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային հայտարարագրերի պարզեցված ձևերը սահմանելու մասին» N 1461-Ն որոշումը․

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետների երկարաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ու հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ն որոշումը․

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «Ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 135-Ն որոշումը․

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանող լիազոր մարմին ճանաչելու մասին» N 376-Ն որոշումը․

19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հաստատելու մասին» N 1406-Ն որոշումը․

20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային քաղաքականության մշակման և վարչարարության իրականացման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին ճանաչելու մասին» N 882-Ն որոշումը․

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Ապրանքների նշանակման վայրերի փոփոխության դեպքերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշումը․

22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող ինքնագնահատման թերթիկի ձևը և լրացման կարգը սահմանելու մասին» N 590-Ն որոշումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

15.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան