ՈՒՂՂՈՒՄ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով նախարարությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք Գրությամբ նշված` 18.11.2024թ․ հրապարակված ՀՀ ՊԵԿ նախագահի 14․11․2024թ․ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 6-ի թիվ 567-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 1497-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) իրականացնել ուղղում, մասնավորապես՝ Հրամանի 1-ին կետի 13-րդ ենթակետում «10 և ավելի դաս» բառերի փոխարեն անհրաժեշտ է կարդալ «10 և ավել դաս» բառերը, իսկ Հրամանի 1-ին կետի 27-րդ ենթակետում «Ձև 2-ն» բառերի փոխարեն՝ «N 1 հավելվածի Ձև-ն» բառերը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
13.02.2025
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2025 թվական: