Գլխավոր տեղեկություն
Номер
N 728
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.1986-13.01.1995)
Первоисточник
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1986/նոյեմբեր
Принят
Հայաստանի կոմկուսի Կենտկոմ, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ
Дата принятия
01.11.1986
Подписан
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահ
Дата подписания
01.11.1986
Дата вступления в силу
01.11.1986

Հայաստանի կոմկուսի Կենտկոմ, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ԵՎ Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 1986 թ. N 728

Քաղ. Երևան

 

ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ, ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՄԿԽ-Ի 1986 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՆՈՐ ԴՐՈՒՅՔՆԵՐ ՈՒ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՌՈՃԻԿՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1115 ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեն, ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը և Համամիութենական արհեստակցական միությունների կենտրոնական խորհուրդը 1986 թվականի սեպտեմբերի 17-ի «ժողովրդական տնտեսության արտադրական ճյուղերի աշխատողների տարիֆային նոր դրույքներ ու պաշտոնեական ռոճիկնեը մտցնելու և աշխատավարձի կազմակերպումը կատարելագործելու մասին» N 1115 որոշմամբ նշել են, որ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման, արտադրության արդյունավետության բարձրացման, սոցիալական արդարության ամրապնդման ուղղությամբ ՍՄԿԿ XXVII համագումարի կողմից առաջադրված խնդիրների իրականացումը պահանջում է նյութական խրախուսման ամբողջ համակարգի էական բարելավում, այդ գործում պատշաճ կարգուկանոնի հաստատում։

Արդյունաբերության, շինարարության մեջ, տրանսպորտում, կապի և գյուղատնտեսության մեջ կուտակվել է բարձրարտադրողական աշխատանքի խթանման, աշխատանքային բարձր նվաճումների հասնելու գործում անհատական և կոլեկտիվ շահագրգռվածության առաջադիմական ձևերի կիրառման որոշակի դրական փորձ։

Սակայն ժողովրդական տնտեսության շատ ճյուղերում աշխատավարձի գործող համակարգը չի համապատասխանում գիտատեխնիկական առաջընթացի արագացման, տնտեսավարման ինտենսիվ մեթոդների փոխադրման, արտադրանքի որակի բարձրացման պահանջներին և չի համապատասխանում արտադրության և աշխատանքի կազմակերպման ժամանակակից մակարդակին։ Անբավարար է խրախուսվում բարդ ու պատասխանատու աշխատանքների կատարումը, չարդարացված կերպով պակասել են բանվորների և մասնագետների աշխատանքի վարձատրության տարբերությունները, կախված նրանց որակավորումից և աշխատանքի արդյունավետությունից։ Զգալի տարածում են ստացել տարբեր տեսակի չվաստակված դրամների վճարումը ու հավելագրումները։ Աշխատանքի կազմակերպման և վարձատրության համակարգը թույլ է խթանում բարձրորակ արտադրանքի թողարկումը։

Կիրառվող տարիֆային դրույքներն ու պաշտոնեական ռոճիկները էապես հնացել են։ Բանվորների աշխատավարձի մեջ տարիֆի բաժինը մի շարք ճյուղերում կազմում է 50 տոկոսից պակաս։ Պարգևավճարները, հավելումներն ու լրացուցիչ վճարումները շատ դեպքերում կորցրել են իրենց խթանիչ դերը։ Խոշոր թերություններ են պահպանվել աշխատանքի նորմավորման գործում, դրա բարելավման աշխատանքը տարվում է խիստ դանդաղ և անհրաժեշտ տնտեսական արդյունքներ չի տալիս։ Արտադրության մեջ կադրերի ներգրավումն ու ամրացումը հաճախ իրականացվում է աշխատանքի վարձատրության ուռճացման և չհիմնավորված արտոնություններ ու առավելություններ տալու միջոցով։ Աշխատավարձը կարգավորվում է բազմաթիվ նորմատիվ ակտերով, հրահանգներով ու կանոնադրություններով, որոնք թույլ են կապակցված միմյանց հետ և կաշկանդում են ձեռնարկությունների նախաձեռնությունն ու ինքնուրույնությունը։ Անբավարար է աշխատավորական կոլեկտիվների դերը աշխատանքի վարձատրության և նյութական խթանման հարցերի լուծման գործում։

Այդ ամենը հանգեցնում է աշխատանքի արդյունքների մեջ բանվորների, ծառայողների ու մասնագետների շահագրգռվածության պակասեցմանը, հավասարականության լայնորեն տարածմանը, աշխատավարձի համար միջոցների ոչ ռացիոնալ ծախսմանը, աշխատանքի արտադրողականության աճի տեմպերի և միջին աշխատավարձի միջև սահմանված հարաբերակցության խախտումների, որը վերջին հաշվով արգելակում է հանրային արտադրության արդյունավետության բարձրացումը։

Մինիստրություններն ու գերատեսչությունները, կուսակցական, սովետական և արհմիութենական մարմինները, միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարները հաճախ հաշտվում են նման վիճակի հետ, սկզբունքային գնահատական չեն տալիս այդպիսի նեգատիվ երևույթներին, թուլացրել են վերահսկողությունը աշխատավարձի կազմակերպման նկատմամբ, անբավարար հոգատարություն են ցուցաբերում աշխատանքի խթանման առաջավոր վարձի տարածման գործում։

Հայաստանի կոմկուսի Կենտկոմը, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.

1. Ընդունել ի գիտություն և կատարումն, որ ՍՄԿԿ Կենտկոմը, ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը և ՀԱՄԿԽ-ը 1986 թ. սեպտեմբերի 17-ի «Ժողովրդական տնտեսության արտադրական ճյուղերի աշխատողների նոր տարիֆային դրույքներ և պաշտոնեական ռոճիկներ մտցնելու և աշխատավարձի կազմակերպումը կատարելագործելու մասին» N 1115 որոշումը։

2. Հանձնարարել մինիստրություններին ու գերատեսչություններին, ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործկոմներին, արհմիութենական մարմիններին, միավորումներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին՝ աշխատավարձի կատարելագործումը համարել տնտեսական աճի տեմպերի արագացման ուղղությամբ կուսակցության կողմից առաջադրված խնդիրների կատարման ապահովման կարևորագույն լծակներից մեկը, տնտեսական նոր մեխանիզմի, լրիվ տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման օրգանական մասը։

Իրականացնել միջոցառումներ աշխատավարձի կազմակերպման զգալի բարելավման ուղղությամբ, ապահովելով դրա ուղղակի կապը աշխատանքի արդյունքների հետ, վերացնել հավասարականության բոլոր ձևերն ու դրսևորումները, աշխատանքի վարձատրության համակարգը դարձնել պարզ և մատչելի յուրաքանչյուր աշխատողի հասկացության համար։ Այդ աշխատանքը կատարել աշխատավորների անմիջական մասնակցությամբ, առավել լրիվ օգտագործել աշխատանքի վարձատրության և նորմավորման ասպարեզում աշխատավորական կոլեկտիվներին տրված լայն իրավունքները։

Կուսակցության քաղկոմներին ու շրջկոմներին, սկզբնական կուսակցական կազմակերպություններին՝ սկզբունքորեն նոր հիմքերի վրա ծավալել կազմակերպչական և քաղաքական-դաստիարակչական աշխատանք նյութական ու բարոյական խթանման ամբողջ համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Այդ նպատակով աշխատավորական կոլեկտիվների ջանքերը կենտրոնացնել ներգերատեսչական ռեզերվների մոբիլիզացման վրա՝ ժողովրդական տնտեսության արտադրական ճյուղերի աշխատողների աշխատավարձի աճի և կատարելագործման անհրաժեշտ ռեսուրսների ստեղծման, նոր տարիֆային դրույքների ու պաշտոնեական ռոճիկների մտցման համար։ Ապահովել սիստեմատիկ և գործուն վերահսկողություն տասներկուերորդ հնգամյակի սոցիալ-տնտեսական այդ կարևորագույն միջոցառման կատարման նկատմամբ։

 

Աշխատավարձի կազմակերպման կատարելագործման հիմնական սկզբունքները

 

3. Մինիստրություններին, գերատեսչություններին, միավորումներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին՝ աշխատավարձի ամբողջ համակարգի բարելավման ժամանակ ապահովել`

աշխատանքի քանակից և որակից, վերջնական արտադրական արդյունքներից աշխատավարձի խիստ կախվածության հետևողական ու համատարած սահմանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, աշխատանքի չափի և սպառման չափի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը.

տնտեսավարման, կառավարման կատարելագործման, տնտեսական հաշվարկի խորացման և կայուն տնտեսական նորմատիվների լայն ներդրման հիման վրա ինքնաֆինանսավորման սկզբունքների փոխադրման նոր պայմաններում աշխատանքի արդյունավետության խթանման գործում միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների իրավունքների և պատասխանատվության բարձրացումը.

բարոյական և նյութական խթանման համակարգի կողմնորոշումը արտադրանքի և կատարվող աշխատանքների որակի արմատական բարձրացման վրա, նկատի ունենալով համաշխարհային բարձրագույն մակարդակի նվաճումը։ Որակը պետք է հանդիսանա աշխատողների պրոֆեսիոնալ պատրաստվածության գնահատման գլխավոր չափանիշը.

աշխատավարձի աճն ու կատարելագործումը աշխատավորական կոլեկտիվների կողմից վաստակվող միջոցների սահմաններում՝ արտադրության արդյունավետության բարձրացման, աշխատողների աշխատանքի վարձատրմանն ուղղվող ֆոնդերի ռացիոնալ օգտագործման հաշվին.

աշխատավարձի ֆոնդի ծախսման և անձնակազմի փոքր թվաքանակով աշխատանքների կատարումը խթանելու գործում միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ինքնուրույնության ընդլայնումը.

նյութական և բարոյական խթանների արդյունավետ օգտագործման համակարգի կազմակերպման գործում աշխատավորական կոլեկտիվների դերի բարձրացումը։ Կոլեկտիվների կողմից վաստակված միջոցները պետք է մնան իրենց տնօրինության տակ և օգտագործվեն աշխատողների նյութական խրախուսման համար աշխատանքի ընդհանուր արդյունքների մեջ յուրաքանչյուրի աշխատանքային ավանդին համեմատ.

բանվորների, մասնագետների և ծառայողների շահագրգռվածության ուժեղացումը գոյություն ունեցող ռեզերվների մոբիլիզացման, առաջավոր փորձի ներդրման, բարեխիղճ, որակյալ և բարձրարտադրողական աշխատանքի կատարման գործում. աշխատողների պատասխանատվության բարձրացումը աշխատանքում եղած բացթողումների, աշխատանքային ու արտադրական կարգապահության խախտումների համար։

Աշխատավարձի կազմակերպման կատարելագործումն իրականացնել տարիֆային համակարգի վերակառուցման, աշխատանքի նորմավորման որակի բարձրացման, աշխատանքի վարձատրության և պարգևատրման առաջադիմական ձևերի ներդրման, աշխատանքի մեջ կոնկրետ նվաճումների հետ հավելումների ու լրացուցիչ վճարումների կապի ուժեղացման հիման վրա։ Նախանշված միջոցները օրգանապես կապակցել տնտեսավարման և կառավարման, աշխատանքի ու արտադրության առաջավոր կազմակերպման նոր մեթոդների ներդրման հետ։

4. Տասներկուերորդ, հնգամյակում մտցնել ժողովրդական տնտեսության արտադրական ճյուղերի աշխատողների նոր բարձրացված տարիֆային դրույքներ և պաշտոնեական ռոճիկներ՝ արտադրված արտադրանքի և աշխատանքների կատարված ծավալի համար հաստատված կայուն նորմատիվներով և ցուցանիշներով գոյացած աշխատավարձի ֆոնդի սահմաններում։

Նոր դրույքներ ու ռոճիկներ մտցնելու ժամանակ բարելավել աշխատանքի վարձատրության մեջ եղած հարաբերակցությունը ըստ ճյուղերի, աշխատավորների կատեգորիաների և պրոֆեսիոնալ խմբերի, հաշվի առնելով կատարվող աշխատանքների բարդությունը և պայմանները։ Բարձրացնել տարիֆների բաժինը աշխատողների միջին ամսական աշխատավարձում մինչև 70-75 տոկոսի։ Ապահովել նոր, բարձրարտադրողական տեխնիկայի ու տեխնոլոգիայի մշակմամբ, պատրաստմամբ և սպասարկմամբ անմիջականորեն զբաղված բանվորների ու մասնագետների աշխատանքի վարձատրության առավելությունը։

5. Հայկական ՍՍՀ պետպլանին, հանրապետության մինիստրություններին ու գերատեսչություններին՝ 1987 թվականին ապահովել ժողովրդական տնտեսության արտադրական ճյուղերում աշխատավարձի ֆոնդերի գոյացման նորմատիվային մեթոդների համատարած փոխադրումը։ Դրա հիման վրա ամրապնդել աշխատանքի վերջնական արդյունքների հետ աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցների չափերի անմիջական կապը։

Տասներկուերորդ հնգամյակի կայուն նորմատիվները հասցնել մինիստրություններին ու գերատեսչություններին, իսկ մինիստրություններին ու գերատեսչություններին՝ իրավասության ենթակա միավորումներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին՝ տարբերակված ձևով, հաշվի առնելով արտադրության առանձնահատկությունները։

Միավորումներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին լայնորեն կիրառել աշխատավարձի միջոցների պլանավորման նորմատիվային մեթոդը՝ կառուցվածքային ստորաբաժանումների համար, հատկապես ներարտադրական տնտհաշվարկի ներդրման և աշխատանքի կապալային սկզբունքների փոխադրվելու ժամանակ։

Հնգամյա պլանով համապատասխան տարվա համար սահմանված աշխատավարձի ֆոնդի գոյացման նորմատիվները փոփոխման ենթակա չեն։

Ընդլայնել անձնակազմի փոքր թվաքանակով աշխատանքների աճող ծավալի կատարումը խթանելու հնարավորությունները։ Իրավունք վերապահել արտադրական ճյուղերի միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ աշխատողների համար մտցնել լրացուցիչ վճարումներ պրոֆեսիաների (պաշտոնների) համատեղման համար, սպասարկման գոտիների ընդլայնում կամ կատարվող աշխատանքների ծավալի ավելացում, առանց սահմանափակելու համատեղվող պրոֆեսիաների (պաշտոնների) ցանկերը և լրացուցիչ վճարումների չափերը՝ ազատված աշխատողների տարիֆային դրույքների (պաշտոնեական ռոճիկների) գծով գոյացող աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին և սահմաններում։

 

Բանվորների աշխատավարձի կատարելագործումը

 

6. Իրականացնել միջոցառումների կոմպլեքս, ուղղված բանվորների աշխատավարձի կազմակերպման բարելավմանը, նկատի ունենալով՝

բարձրացնել բանվորների տարիֆային դրույքները, միջինը՝ 20-25 տոկոսով.

ուժեղացնել բանվորների շահագրգռվածությունը, տարիֆային դրույքների չափերի պրոգրեսիվ աճման հիման վրա ավելի բարձր տարիֆային կարգերի փոխադրվելու ժամանակ որակավորման բարձրացման, բարդ ու պատասխանատու աշխատանքների կատարման գործում։ Հիմնավորված կերպով գնահատել աշխատանքի պայմանները և կատարվող աշխատանքների ինտենսիվությունը.

ապահովել առանձնապես բարդ և ունիկալ սարքավորումների վրա, ճկուն ավտոմատացված արտադրություններում զբաղված բանվորների և այն ագրեգատները, մեքենաները, մեխանիզմները և տրանսպորտային միջոցները սպասարկող բանվորների աշխատանքի վարձատրության առավելությունները, որոնք թույլ են տալիս կտրուկ կերպով բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, արմատապես բարելավել թողարկվող արտադրանքի և կատարվող աշխատանքների որակը, տնտեսել վառելիքաէներգետիկ և նյութական այլ ռեսուրսները.

ապահովել միասնությունը տարբեր ճյուղերում հավասար բարդության աշխատանքներ կատարող միանման պրոֆեսիաների բանվորների աշխատանքի վարձատրության գործում։ Սահմանել արտադրական բոլոր ճյուղերում երկաթուղային և ավտոտրանսպորտային արտադրամասերում, նորոգման, բեռնման-բեռնաթափման և մի շարք այլ աշխատանքներում զբաղված բանվորների համար աշխատանքի վարձատրության միջանցիկ պայմաններ։

Պարտավորեցնել միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ արհմիութենական կոմիտեների համաձայնությամբ նոր տարիֆային դրույքներ և պաշտոնեական ռոճիկներ մտցնելու հետ միաժամանակ իրականացնել աշխատանքների ու բանվորների վերաորակավորումը, սահմանել որակավորման կարգեր աշխատանքների ու ժողովրդական տնտեսության մեջ զբաղված բանվորների պրոֆեսիաների տարիֆային-որակավորման միասնական տեղեկատուի պահանջներին համեմատ։

7. Աշխատանքի պայմանների գնահատման գործում միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ինքնուրույնությունը ընդլայնելու նպատակով դրանց ղեկավարներին իրավունք վերապահել արհմիութենական կոմիտեների համաձայնությամբ, հաշվի առնելով «ԱվտոՎԱԶ» արտադրական միավորման փորձը բանվորների համար մտցնել տարբերակված (ըստ աստիճանների) լրացուցիչ վճարներ աշխատանքի ծանր և վտանգավոր պայմաններով աշխատանքներում տարիֆային դրույքի (ռոճիկի) մինչև 12 տոկոսի չափով և աշխատանքի առանձնապես ծանր և վտանգավոր պայմաններով աշխատանքներում՝ տարիֆային դրույքի (ռոճիկի) մինչև 24 տոկոսի չափով։ Սահմանել լրացուցիչ վճարներ աշխատատեղերի ատեստավորման արդյունքներով և հաշվարկել դրանք այդպիսի աշխատատեղերում բանվորների փաստացի զբաղվածության ժամանակին համեմատ։ Աշխատատեղերի հետագա ռացիոնալիզացման և աշխատանքի պայմանների բարելավման ժամանակ լրացուցիչ վճարները պակասեցնել կամ լրիվ վերացնել:

Կոնկրետ աշխատանքների, աշխատատեղերի ցանկը և աշխատանքի անբարենպաստ պայմանների համար լրացուցիչ վճարների չափերը մտցնել միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կոլեկտիվ պայմանագրերի մեջ աշխատանքի պայմանների բարելավման միջոցառումների հետ միաժամանակ։

Իրավունք վերապահել մեքենաշինության և թեթև արդյունաբերության միավորումների ու ձեռնարկությունների ղեկավարներին՝ արհմիութենական կոմիտեների համաձայնությամբ կոնվեյերների, հոսքագծերի և ավտոմատ գծերի վրա աշխատող բանվորների համար սահմանել տարբերակված (ըստ աստիճանների) լրացուցիչ վճարներ աշխատանքի ինտենսիվության համար՝ տարիֆային դրույքի մինչև 12 տոկոսի չափով։

Աշխատանքի պայմանների և ինտենսիվության համար լրացուցիչ վճարների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի տարիֆային դրույքի 24 տոկոսը։ Նշված լրացուցիչ վճարները մտցնել տարիֆային դրույքների մեջ աշխատանքի վարձատրության հետ կապված բոլոր հաշվարկների ժամանակ։

8. Բանվորների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացման խթանման և թողարկվող արտադրանքի (աշխատանքների) որակի ու արտադրական առաջադրանքների կատարման համար նրանց նյութական շահագրգռվածության և պատասխանատվության ուժեղացման նպատակով իրավունք վերապահել միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին արհմիութենական կոմիտեների համաձայնությամբ.

ա) մտցնել պրոֆեսիոնալ վարպետության համար տարիֆային դրույքներին տարբերակված հավելումներ III կարգի բանվորների համար՝ մինչև համապատասխան տարիֆային դրույքի 12 տոկոսի չափով, IV կարգի համար՝ մինչև 16 տոկոսի չափով, V կարգի համար՝ մինչև 20 տոկոսի չափով, VI և ավելի բարձր կարգերի համար՝ մ՛ինչև 24 տոկոսի չափով։ Հավելումները սահմանվում են այն բանվորների համար, որոնք կայուն կերպով ապահովում են թողարկվող արտադրանքի և կատարվող աշխատանքների բարձր որակը, յուրացրել են նոր պրոֆեսիաները և հարակից ֆունկցիաները և վճարվում են աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին։

Նշված հավելումները չվճարել այն ամսվա համար, երբ հայտնաբերվել են խոտանի կամ արտադրանքի որակի իջեցման դեպքեր։ Անորակ արտադրանքի թողարկման, պլանային (նորմավորված) առաջադրանքների, աշխատանքային ծախսումների սահմանված նորմաների չկատարման դեպքում պրոֆեսիոնալ վարպետության համար հավելումները վերացնել լրիվ կերպով.

բ) իջեցնել բանվորների որակավորման կարգերը (դասերը և կատեգորիաները) տեխնոլոգիական կարգապահության կոպիտ խախտման և ուրիշ լուրջ այնպիսի թերությունների համար, որոնք հանգեցրել են իրենց կողմից պատրաստվող արտադրանքի կամ կատարվող աշխատանքների որակի վատացմանը, ինչպես նաև վերականգնել դրանք, ղեկավարվելով ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍԱՀ Մինիստրների խորհրդի 1986 թ. հունիսի 27-ի N 480 որոշմամբ։

9. Անհրաժեշտ համարել իրականացնել միջոցառումներ աշխատանքի կազմակերպման և նորմավորման արմատական բարելավման հետ միաժամանակ աշխատավարձի կատարելագործման ուղղությամբ։ Ապահովել բանվորների ու մասնագետների զանգվածային մասնակցությունը արտադրության արդյունավետության բարձրացման ռեզերվների հայտնաբերման և մոբիլիզացման, արտադրական կարողությունների ու աշխատանքային ռեսուրսների լավագույն օգտագործման գործում՝ աշխատատեղերի ատեստավորման և ռացիոնալացման ուղղությամբ Դնեպրոպետրովսկի մարզի միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների փորձի հիման վրա։ Էապես բարելավել աշխատանքի նորմավորումը, որպես դրույքների ու ռոճիկների բարձրացման համար միջոցների որոնման հիմնական աղբյուրներից մեկը։ Այդ աշխատանքը համարել աշխատանքի վարձատրության նոր պայմանների մտցման գործում միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների պատրաստվածության կարևոր չափանիշներից մեկը։

Միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին արհմիութենական կոմիտեների հետ համատեղ`

տարիֆային դրույքների ու ռոճիկների բարձրացման ժամանակ ամենուր իրականացնել գործող նորմաների փոխարինում առաջադիմականով։ Նոր նորմաները որոշել, որպես կանոն, աշխատանքային ծախսումների միջճյուղային և ճյուղային նորմատիվների կամ միասնական ու տիպային նորմաների հիման վրա.

անցկացնել միջոցառումներ արտադրության կազմակերպման կատարելագործման, թողարկվող արտադրանքի և կատարվող աշխատանքների ռիթմիկության ապահովման, նյութատեխնիկական մատակարարման բարելավման ուղղությամբ, յուրաքանչյուր աշխատատեղում ստեղծել բարձրարտադրողական աշխատանքի, առաջադիմական նորմաների հաջող կատարման համար անհրաժեշտ պայմաններ.

իրականացնել աշխատանքի նորմավորման կատարելագործումը տեխնիկական, տնտեսական և սոցիոլոգիական ծառայությունների լայն ներգրավմամբ և աշխատավորական կոլեկտիվների անմիջական մասնակցությամբ։

Ուժեղացնել մինիստրությունների ու գերատեսչությունների պատասխանատվությունը ճյուղում աշխատանքի նորմավորման վիճակի համար, բարձրացնել դրանց կազմակերպիչ դերը առաջադիմական նորմաների ներդրման գործում։ Ապահովել աշխատանքի գծով նորմատիվահետազոտական աշխատանքների ընդլայնումը և դրանց որակի բարելավումը, նորմավորման ծառայությունների ամրապնդումը, աշխատանքի գիտական կազմակերպման և նորմավորման գծով առաջավոր փորձի տարածման արագացումը: Սահմանել սիստեմատիկ վերահսկողություն իրավասության ենթակա միավորումներում, ձեռնարկություններում ու կազմակերպություններում աշխատանքի նորմավորման վիճակի նկատմամբ։

10. Աշխատանքի նորմավորման մակարդակի սիստեմատիկ բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով իրավունք վերապահել միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ արհմիութենական կոմիտեների համաձայնությամբ՝

աշխատանքի գծով միջճյուղային, ճյուղային և առաջադիմական այլ նորմատիվներով հաշվարկված նորմաներով և կենտրոնացված կարգով հաստատված խոշորացված ու կոմպլեքսային նորմաներով հաշվարկված նորմաներով աշխատանքի տեղափոխվելու ժամանակ բանվորների համար սահմանել մինչև 20 տոկոսով բարձրացված գործարքային վարձաչափեր՝ մշակման (ժամանակի) նորմաների վերանայման շնորհիվ արտադրանքի (աշխատանքների) աշխատատարության իջեցումից ստացված աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին.

ժամանակավոր բանվորների համար տեխնիկապես հիմնավորված նորմաներից և աշխատանքի նորմատիվներից ելնելով սահմանված նորմատիվային առաջադրանքներով աշխատանքի փոխադրելու ժամանակ կիրառել մինչև 10 տոկոսով բարձրացված տարիֆային դրույքներ՝ բանվորների ազատվելու հետևանքով ստացված տարիֆային դրույքներով վարձատրման ֆոնդի տնտեսման սահմաններում,

նորմաների ու աշխատանքային ծախսումների նորմատիվների վերանայման շնորհիվ արտադրանքի (աշխատանքների) աշխատատարության իջեցումից ստացված աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին դրանց վերանայման գործում նախաձեռնություն ցուցաբերած բանվորներին վճարել միանվագ պարգևատրություն՝ մինչև 6 ամիս ժամանակաշրջանի համար ստացված տնտեսման հաշվարկից, իսկ կազմակերպական-տեխնիկական միջոցառումների անցկացման հիման վրա նորմաների փոփոխման ժամանակ բանվորների համար սահմանել լրացուցիչ վարձատրություն նրանց կողմից նոր նորմաների յուրացման ժամանակամիջոցում, բայց 6 ամսից ոչ ավելի։

Ստացված տնտեսումը կարող է օգտագործվել նաև աշխատանքային ծախսումների նոր նորմատիվների մշակման և ներդրման, կազմակերպական-տեխնիկական համապատասխան միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործին անմիջականորեն մասնակցած վարպետներին, տեխնոլոգներին, աշխատանքի նորմավորման գծով աշխատողների և այլ մասնագետների միանվագ պարգևատրության համար։

11. Մինիստրություններին, գերատեսչություններին, միավորումներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին՝ ապահովել աշխատանքի կազմակերպման և խթանման առավել արդյունավետ կոլեկտիվ ձևերի, առաջին հերթին, բրիգադային տնտհաշվարկի և կոլեկտիվ կապալի զարգացումը, դրանք տասներկուերորդ հնգամյակի վերջին դարձնելով աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը։ Լայնորեն կիրառել բրիգադներում կոլեկտիվ վաստակի բաշխումը, հաշվի առնելով աշխատանքային մասնակցության գործակիցը:

Իրավունք վերապահել մինիստրությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին արհմիութենական մարմինների հետ համատեղ և աշխատավորական կոլեկտիվների մասնակցությամբ տնտեսավարման կապալային սկզբունքները տարածել միավորումների, ձեռնարկությունների, տեղամասերի, արտադրամասերի, ֆերմաների, շինարարական կազմակերպությունների և համանման այլ ստորաբաժանումների վրա։

Ապահովել բրիգադավարների շահագրգռվածության ուժեղացումը իրենց կողմից գլխավորվող բրիգադների արտադրական գործունեության բարելավման, բրիգադների խոշորացման ու տնտեսական հաշվարկի և կոլեկտիվ կապալի փոխադրման գործում։ Բրիգադավարներին բրիգադը ղեկավարելու համար սահմանել լրացուցիչ վճարներ, հաշվի առնելով աշխատանքի կոնկրետ ցուցանիշները և վճարել դրանք միայն արտադրական առաջադրանքների կատարման և թողարկվող արտադրանքի (աշխատանքների) բարձր որակի պայմանով։

 

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ

 

12. Անհրաժեշտ համարել բարձրացնել ինժեներային աշխատանքի հասարակական ճանաչումը և հեղինակությունը, բարձրացնել վարպետների, կոնստրուկտորների ու տեխնոլոգների դերն ու հեղինակությունը, ուժեղացնել ղեկավարների, մասնագետների ու ծառայողների նյութական խթանումը աշխատանքի նկատմամբ նրանց ստեղծագործական վերաբերմունքն ապահովելու համար։ Այդ նպատակով՝

ավելացնել ղեկավարների, մասնագետների և ծառայողների պաշտոնեական ռոճիկները միջին հաշվով 30-35 տոկոսով.

սահմանել ղեկավարների, մասնագետների ու ծառայողների աշխատանքի առավել տարբերակված վարձատրություն՝ կախված աշխատանքի որակից, արդյունավետությունից և նրանց աշխատանքի վերջնա՛կան արդյունքներից.

ուժեղացնել ինժեներների և մյուս մասնագետների շահագրգռվածությունը որակավորման բարձրացման, բարդ և պատասխանատու աշխատանքների կատարման գործում։ Ինժեներների համար մտցնել որակավորման կատեգորիաներ (ինժեներ, I և II կատեգորիայի ինժեներներ, առաջատար ինժեներ) և համապատասխան կատեգորիաներ մյուս մասնագետների համար։ Ավելացնել դիապազոնը ռոճիկների նվազագույն և առավելագույն չափերի միջև ըստ յուրաքանչյուր պաշտոնի և որակավորման կատեգորիայի.

նախատեսել առավելություններ կոնստրուկտորների, տեխնոլոգների և նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի մշակման և արտադրության մեջ ներդրման հետ անմիջականորեն կապված մյուս մասնագետների համար պաշտոնեական ռոճիկների մակարդակի գծով` կայուն նորմատիվներով հաշվարկված իրենց աշխատավարձի ֆոնդի սահմաններում.

ապահովել արտադրական ճյուղերի ծառայողների աշխատանքի վարձատրության միասնությունը, մտցնել նրանց համար պաշտոնեական ռոճիկների ընդհանուր սխեմա։

Թույլ տալ միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին` սահմանել պաշտոնեական ռոճիկներ ստորաբաժանումների ղեկավարների, մասնագետների ու ծառայողների համար, առանց պահպանելու միջին ռոճիկները ըստ հաստիքացուցակի և հաշվի չառնելով դրանց քանակի հարաբերակցությունը՝ կոնստրուկտորների, տեխնոլոգների, գիտաշխատողների և այլ մասնագետների ու ծառայողների համար առանձին-առանձին կայուն նորմատիվներով որոշվող աշխատավարձի ֆոնդի սահմաններում։

13. Ուժեղացնել պահանջկոտությունը ղեկավարների, մասնագետների ու ծառայողների աշխատանքի որակի նկատմամբ և նրանց պատասխանատվությունը՝ հանձնարարված գործի համար։

Սիստեմատիկաբար, երեք տարին մեկ անգամից ոչ պակաս, անցկացնել արտադրական ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարների, մասնագետների ու ծառայողների ատեստավորում։ Միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ ատեստավորման արդյունքներով որոշումներ ընդունել աշխատողների պաշտոնների, կարգային կոչման և որակավորման կատեգորիաների բարձրացման (իջեցման) մասին, համապատասխան պաշտոնի առավելագույն և նվազագույն չափերի սահմաններում նրանց պաշտոնեական ռոճիկի բարձրացման կամ իջեցման, պաշտոնեական ռոճիկներին լրացուցիչ վճարների սահմանման, փոփոխման կամ վերացման մասին, իսկ անհրաժեշտ դեպքերում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։

Ատեստավորման միջև ընկած ժամանակաշրջանում նշված փոփոխությունները արտադրական ցուցանիշների բարելավման, հանձնարարված աշխատանքների բարձր որակի և ժամանակին կատարման դեպքում կամ աշխատանքի ցուցանիշների վատացման, աշխատանքային և արտադրական կարգապահության խախտումների դեպքում կատարվում են միավորման, ձեռնարկության, կազմակերպության ղեկավարի կողմից։ Ընդ որում, աշխատողի պաշտոնեական ռոճիկի իջեցման, կարգային կոչման և որակավորման կատեգորիայի իջեցման մասին կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատման մասին որոշումներն ընդունվում են միայն հաշվի առնելով ատեստացիոն հանձնաժողովի կարծիքը։

Աշխատանքի վարձատրության նոր պայմաններ մտցնելիս անցկացնել ղեկավարների, մասնագետների ու ծառայողների արտահերթ ատեստավորում և սահմանել նրանց համար պաշտոնեական պարտականություններ, ելնելով նշված աշխատողների պաշտոնների որակավորման տեղեկատուի պահանջներից, ինչպես նաև այդ աշխատողների պաշտոնային անվանումները համապատասխանեցնել կատարվող աշխատանքին և սույն որոշմամբ հաստատված պաշտոնեական ռոճիկների սխեմաներին։

14. Իրավունք վերապահել միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ արհմիութենական կոմիտեների հետ համաձայնեցնելով`

վարպետների, տեղամասերի ու արտադրամասերի պետերի, մյուս մասնագետների ու ծառայողների համար այն տեղամասերում, արտադրամասերում և արտադրություններում նրանց մշտական զբաղվածության (աշխատաժամանակի 50 տոկոսից ոչ պակաս) պայմաններում, որտեղ բանվորների կեսից ավելին ստանում են աշխատանքի վնասակար պայմանների համար լրացուցիչ վճարներ, սահմանել համանման լրացուցիչ վճարներ պաշտոնեական ռոճիկի մինչև 12 տոկոսի չափով, իսկ աշխատանքի առանձնապես վնասակար պայմանների դեպքում՝ մինչև 24 տոկոսի չափով։ Լրացուցիչ վճարների կոնկրետ չափը որոշվում է, ելնելով նշված աշխատողների աշխատատեղերի ատեստավորումից ըստ աշխատանքի պայմանների և, հաշվի առնելով նշված տեղամասում, արտադրամասում, արտադրությունում բանվորների համար սահմանված լրացուցիչ վճարների չափերը.

Ստորաբաժանումների ղեկավարների, մասնագետների ու ծառայողների համար աշխատանքում ձեռք բերած բարձր նվաճումների կամ առանձնապես կարևոր աշխատանքի կատարման համար մտցնել հավելումներ այդ աշխատանքի կատարման ժամկետով։ Վերացնել բարձր որակավորման համար նախկինում գործող հավելումները։ Աշխատանքում ձեռք բերված բարձր նվաճումների համար և առանձնապես կարևոր աշխատանքների կատարման համար հավելումները սահմանել պաշտոնեական ռոճիկի մինչև 50 տոկոսի չափով՝ համապատասխան կատեգորիայի աշխատողների աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին և սահմաններում։ Աշխատանքի ցուցանիշն երի վատացման և, առաջին հերթին, թողարկվող արտադրանքի որակի իջեցման դեպքում, հավելումները պակասեցվում են կամ վերացվում են լրիվ։ Շինարարության մեջ աշխատանքում բարձր նվաճումների համար հավելումները սահմանվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1985 թ. փետրվարի 22-ի N 107 որոշման 4-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված նույն չափերով ու կարգով։

15. Թույլ տալ միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ արհմիութենական կոմիտեների հետ համաձայնեցնելով մտցնել մասնագետների ու ծառայողների համար աշխատանքի վարձատրության գործարքային, գործավարձային և առաջադիմական այլ ձևեր, նրանց աշխատավարձի ֆոնդի սահմաններում աշխատանքային ծախսումների սահմանված կարգով հաստատված նորմաների առկայության դեպքում։

Այնտեղ, որտեղ դա նպատակահարմար է, մասնագետների ու ծառայողների, առաջին հերթին, կոնստրուկտորների ու տեխնոլոգների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կիրառել աշխատանքի կազմակերպման ու խթանման բրիգադային ձևը, կոլեկտիվ վաստակի բաշխմամբ, կախված անձնական աշխատանքային ավանդից։

Միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ արհմիութենական կոմիտեների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել մասնագետների ու ծառայողների աշխատանքի նորմավորման զգալի բարելավման ուղղությամբ։ Իրականացնել աշխատողների այդ կատեգորիաների թվաքանակի նորմատիվների, սպասարկման նորմաների և աշխատանքի այլ նորմատիվների մշակումը և ներդրումը։ Վերանայել միավորումներում, ձեռնարկություններում ու կազմակերպություններում գործող կառավարման կառուցվածքները, ապահովելով դրանց պարզեցումը և հաստիքների կրճատումը։ Հասնել կառավարման ապարատի էական էժանացման և դրա գործունեության արդյունավետության բարձրացման։

 

Պարգևավճարների խթանիչ դերը ուժեղացնելու մասին

 

16. Անhրաժեշտ համարել 1987 թ. հունվարի 1-ից մտցնել արտադրական ճյուղերի բանվորների, ղեկավարների, մասնագետների ու ծառայողների պարգևատրության նոր համակարգ։ Ընդ որում`

բարձրացնել պարգևավճարների խթանիչ դերը պլանների կատարման և արտադրանքի մատակարարման (բեռնափոխադրումների) գծով պայմանագրային պարտավորությունների կատարման, արտադրանքի (աշխատանքների) տեխնիկական մակարդակի և որակի բարձրացման, աշխատանքի արտադրողականության աճի, արտադրանքի (աշխատանքների, բեռնափոխադրումների) ինքնարժեքի իջեցման, նյութական ռեսուրսների բոլոր տեսակների տնտեսման գործում.

ապահովել պարգևավճարների անմիջական կապը յուրաքանչյուր աշխատողի և բրիգադների ու ստորաբաժանումների կոլեկտիվների աշխատանքային արդյունքների հետ.

անցնել պարգևավճարները, որպես կանոն, բրիգադի, կառուցվածքային ստորաբաժանման (տեղամասի, արտադրամասի, բաժնի) ամբողջ կոլեկտիվի համար հաշվելուն.

չպարգևատրել թողարկվող արտադրանքի (աշխատանքների) որակի վատացման, տեխնոլոգիական կարգապահության խախտման, ստանդարտների ու տեխնիկական պայմանների չպահպանման, բողոքներ ստանալու կամ անորակ արտադրանքը վերադարձնելու, մատակարարման պայմանագրերի չկատարման և արտադրական այլ բացթողումների համար մեղավոր կոլեկտիվներին և առանձին աշխատողներին։

17. Իրավունք վերապահել միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ արհմիութենական կոմիտեների հետ համաձայնեցնելով`

ինքնուրույն կերպով հաստատել տնտեսական գործունեություն հիմնական արդյունքների համար աշխատողների պարգևատրման մասին դրույթները ըստ հետևյալ խմբերի՝ բանվորների. կոնստրուկտորների, տեխնոլոգների և գիտաշխատողների, տեխնիկական վերահսկողության ծառայության աշխատողների, մյուս ղեկավար աշխատողների, մասնագետների ու ծառայողների: Պարգևատրումն իրականացնել, ելնելով կոնկրետ պայմաններից և համապատասխան ստորաբաժանումների առջև դրված խնդիրներից։ Ընդ որում, տեխնիկական վերահսկողության ծառայության աշխատողների պարգևատրումը կախման մեջ դնել միայն արտադրանքի (աշխատանքների) որակի ցուցանիշներից.

ստեղծել նյութական խրախուսման միասնական ֆոնդ, դրան միացնելով պարգևատրության հատուկ համակարգերի բոլոր միջոցները, ինքնուրույն կերպով որոշել հատուկ պարգևավճարների վճարման չափերը, կարգն ու ժամկետները։

18. Անհրաժեշտ համարել բրիգադների կոլեկտիվներին ու առանձին բանվորներին պարգևատրել, առաջին հերթին, տեղամասերի ու արտադրամասերի պլաններից ելնելով սահմանված արտադրական (նորմավորված) առաջադրանքների կատարման, աշխատանքի արտադրողականության աճի, արտադրանքի (աշխատանքների) որակի բարելավման, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի յուրացման, ռեսուրսների բոլոր տեսակների խնայման համար։

Սահմանել, որ աշխատավարձի ֆոնդից բանվորներին ու բրիգադների կոլեկտիվներին վճարվող պարգևավճարների չափերը չեն կարող գերազանցել նրանց մեկ ամսվա հաշվարկով գործարքային վաստակի (տարիֆային դրույքի) 40 տոկոսը։ Բրիգադների անդամների պարգևավճարները հաշվված ընդհանուր գումարի սահմաններում որոշվում են տարբերակված ձևով, աշխատանքի ընդհանուր արդյունքների մեջ անձնական ավանդին համեմատ և չեն սահմանափակվում առավելագույն չափերով։

Պահպանել ՍՍՀՄ կառավարության որոշումներով առանձին պրոֆեսիաների ու ճյուղերի բանվորների համար սահմանված պարգևավճարների առավել բարձր առավելագույն չափերը։

Բանվորներին և բրիգադների կոլեկտիվներին նյութական խրախուսման միասնական ֆոնդից տրվող պարգևավճարները առավելագույն չափերով չեն սահմանափակվում։

19. Միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ արհմիութենական կոմիտեների հետ համատեղ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար աշխատողներին, մասնագետներին ու ծառայողներին պարգևատրելու ժամանակ ապահովել նրանց շահագրգռվածության բարձրացումը աշխատանքի վերջնական բարձր արդյունքների նվաճման, արտադրական պոտենցիալի առավել ինտենսիվ օգտագործման, գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրման արագացման, աշխատանքի արտադրողականության աճի, բարձրորակ արտադրանքի թողարկման, ինքնարժեքի իջեցման և արտադրության ռիթմիկության պահպանման գործում։

Արտադրական ստորաբաժանումների մասնագետների ու ծառայողների պարգևատրումն իրականացնել, ելնելով նրանց առջև դրված կոն կոնկրետ խնդիրներից, միավորման, ձեռնարկության, կազմակերպության ղեկավարի կողմից արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ որոշվող ցուցանիշներով։ Ֆունկցիոնալ ստորաբաժանումների կոլեկտիվների պարգևատրման ցուցանիշները սերտորեն կապել միավորման, ձեռնարկության, կազմակերպության ամբողջ տնտեսական գործունեության վերջնական արդյունքների հետ։

20. Ուժեղացնել պարգևավճարների դերը գիտատեխնիկական առաջընթացի արագացման գործում կոնստրուկտորների, տեխնոլոգների և գիտաշխատողների աշխատանքի խթանման մեջ։

Նպատակահարմար համարել այդ աշխատողների պարգևատրումն իրականացնել, նախ և առաջ, համաշխարհային նվաճումներին համապատասխանող կամ դրանք գերազանցող նոր տեխնիկայի, առաջադիմական տեխնոլոգիաների և նյութերի մշակման ու ներդրման, թողարկվող արտադրանքի որակի և հուսալիության բարձրացման համար։

21. Սահմանել միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավար աշխատողների (ղեկավարի, նրա տեղակալների, գլխավոր ինժեների, գլխավոր տնտեսագետի, գլխավոր հաշվապահի, պլանային տնտեսական բաժնի պետի) պարգևավճարների հետևյալ առավելագույն չափերը՝

արդյունաբերության մեջ՝ պայմանագրերով արտադրանքի իրացման ծավալի (այդ թվում արտահանման) և արտադրության արդյունավետության հիմնական ցուցանիշների 100 տոկոսանոց կատարման համար` մեկ ամսվա հաշվարկով պաշտոնեական ռոճիկի 0,75-ը։ Գիտատեխնիկական առաջընթացի արագացման գծով սահմանված առաջադրանքների, արտադրանքի արտահանման, արտադրական կարողությունների և շինարարության օբյեկտների գործարկման, ժողովրդական սպառման ապրանքների արտադրության, բնակչությանը վճարովի ծառայությունների մատուցման և պարգևատրման մյուս հատուկ համակարգերի պլանային առաջադրանքների կատարման համար` մեկ տարվա ամսական պաշտոնեական ռոճիկի 2,6-ը.

շինարարության մեջ՝ արտադրական կարողությունների և շինարարական օբյեկտների ժամանակին ու որակով գործարկման և տնտեսական գործունեության մյուս հիմնական արդյունքների համար՝ մեկ ամսվա հաշվարկով պաշտոնեական ռոճիկի 0,75-ը, այդ թվում այդ գումարի 65 տոկոսը կարողությունների ու շինարարության օբյեկտների գործարկման համար։ Գիտատեխնիկական առաջընթացի արագացման, ժողովրդական սպառման ապրանքների արտադրության, բնակչությանը վճարովի ծառայությունների մատուցման և պարգևատրման մյուս հատուկ համակարգերի գծով սահմանված առաջադրանքների կատարման համար՝ մեկ տարվա ամսական պաշտոնեական ռոճիկի 2,6-ը.

երկաթուղային տրանսպորտում՝ սահմանված անվանացանկին համապատասխան բեռնափոխադրումների ծավալի գծով պլանի և բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հիմնական պլանային ցուցանիշների կատարման համար՝ մեկ ամսվա հաշվարկով պաշտոնեական ռոճիկի 0,75-ը։ Գիտատեխնիկական առաջընթացի արագացման, արտադրական կարողությունների ու շինարարության օբյեկտների գործարկման, ժողովրդական սպառման ապրանքների արտադրության, բնակչությանը վճարովի ծառայությունների մատուցման և պարգևատրման մյուս հատուկ համակարգերի գծով սահմանված առաջադրանքների կատարման համար` մեկ տարվա ամսական պաշտոնեական ռոճիկի 2,6-ը.

գյուղատնտեսության մեջ՝ պահպանել ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և ՀԱՄԽ-ի 1970 թ. ապրիլի 24-ի N 225 և ՀԿԿ Կենտկոմի ու Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թ. ապրիլի 22-ի N 289 որոշումներով նախատեսված պարգևատրման ցուցանիշներն ու չափերը:

Պահպանել ՍՍՀՄ կառավարության որոշումներով առանձին ճյուղերի աշխատողներին տնտեսական գործունեության հիմնական արդյունքների համար սահմանված պարգևավճարների առավել բարձր առավելագույն չափերը։

Տնտեսական գործունեության հիմնական արդյունքների համար դեկավար աշխատողների պարգևատրումը կատարել ըստ ամիսների կամ ըստ եռամսյակների, իսկ պարգևատրման հատուկ համակարգերով՝ ըստ եռամսյակների կամ կիսամյակների։ Նշված աշխատողների պարգևատրման կոնկրետ ցուցանիշները, չափերն ու ժամկետները սահմանվում են ամեն տարի մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից՝ արհմիութենական համապատասխան կազմակերպությունների հետ համաձայնեցնելով, ելնելով ճյուղերի առջև դրված խնդիրներից։ Ընդ որում, արդյունաբերության միավորումների ու ձեռնարկությունների ղեկավար աշխատողներին պայմանագրերով արտադրանքի իրացման ծավալի կատարման համար պարգևավճարները սահմանվում են տնտեսական գործունեության հիմնական արդյունքների համար պարգևավճարների ընդհանուր գումարի 50 տոկոսից ոչ պակաս չափերով:

Կոլեկտիվներին կամ առանձին մասնագետներին ու ծառայողներին տնտեսական գործունեության հիմնական արդյունքների համար, ինչպես նաև պարգևատրման հատուկ համակարգերի գծով պարգևավճարները նշված առավելագույն չափերի սահմաններում սահմանվում են միավորման, ձեռնարկության և կազմակերպության ղեկավարի կողմից արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով։ Ամբողջ կոլեկտիվի աշխատողների պարգևատրման գումարը հաշվարկելիս կոնկրետ մասնագետների ու ծառայողների պարգևավճարները որոշվում են աշխատանքի ընդհանուր արդյունքների մեջ նրանց անձնական ավանդին համապատասխան և չեն սահմանափակվում առավելագույն չափերով։

Անհատական պատասխանատվությունը պարգևավճարների առավելագույն չափերի պահպանման համար դնել մինիստրների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների ու գլխավոր հաշվապահների վրա։

22. Սահմանել, որ արդյունաբերության միավորումների ու ձեռնարկությունների ղեկավար աշխատողների պարգևավճարը պայմանագրերով արտադրանքի իրացման ծավալի կատարման համար տրվում է միայն այն 100 տոկոսով կատարելու դեպքում։ Պայմանագրերով արտադրանքի իրացման ծավալը չկատարելու դեպքում՝ մյուս հիմնական ցուցանիշների համար հաշվարկված պարգևավճարների 50 տոկոսը ռեզերվացվում և վճարվում է մինչև ընթացիկ տարվա վերջը արտադրանքի թերամատակարարումները լրացնելու պայմանով:

Մինիստրություններին ու գերատեսչություններին` համապատասխան արհմիութենական մարմինների հետ համատեղ արտադրական մյուս ճյուղերում նախատեսել տնտեսական գործունեության հիմնական արդյունքների համար պարգևավճարների վճարման համանման կարգ։

23. Սահմանել, որ միավորման, ձեռնարկության, կազմակերպության, արտադրամասի, տեղամասի կամ կառուցվածքային այլ ստորաբաժանման գծով աշխատավարձի ֆոնդի գերածախսի դեպքում համապատասխան ղեկավար աշխատողների, մասնագետների ու ծառայողների, ինչպես նաև կոնստրուկտորների, տեխնոլոգների ու գիտաշխատողների պարգևավճարները տնտեսական գործունեության հիմնական արդյունքների համար ռեզերվացվում են ֆոնդի թույլ տրված գերածախսի գումարի չափով։ Օրացուցային տարվա հետագա ժամանակաշրջանում աշխատավարձի ֆոնդի գերածախսի լրացման դեպքում պարգևավճարների ռեզերվացված գումարները վճարվում են լրիվ չափով։

24. Համամիութենական ու հանրապետական սոցիալիստական մրցության արդյունքներով արդյունաբերության միավորման, ձեռնարկության, կազմակերպության, շինարարության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության և ժողովրդական տնտեսության մյուս արտադրական ճյուղերի մեկ ղեկավար աշխատողի համար պարգևավճարները վճարվում են սույն որոշման 21-րդ կետով նախատեսված պարգևավճարների առավելագույն չափերից դուրս, բայց տարեկան չպետք է գերազանցեն ամսական պաշտոնեական ռոճիկի 1,4-ը։

Պարգևավճարների սահմանված առավելագույն չափերից դուրս վճարվում են Լենինյան մրցանակները, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ պետական մրցանակները, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակները և այլ միանվագ մրցանակները, որոնք սահմանվում և վճարվում են ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի թույլտվությամբ, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ պետական ու հասարակական կազմակերպությունների մրցանակները։

 

ՏԱՐԻՖԱՅԻՆ ՆՈՐ ԴՐՈՒՅՔՆԵՐ ՈՒ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՌՈՃԻԿՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

25. Մինիստրությունների ու գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին, կուսակցական, սովետական ու արհմիութենական մարմիններին՝ հաշվի առնել, որ աշխատավարձի կազմակերպման կատարելագործումը և աշխատանքի վարձատրության նոր պայմանների մտցնումն իրականացվում է էկոնոմիկայի արմատական վերակառուցման, ձեռնարկությունները տնտեսավարման ու ինքնաֆինանսավորման նոր մեթոդների փոխադրման շրջանում, երբ աշխատանքի վարձատրության բարձրացման համար միջոցները պետք է վաստակվեն իրենց՝ աշխատավորական կոլեկտիվների, կողմից։

Տարիֆային դրույքների ու պաշտոնեական ռոճիկների բարձրացմանն ուղղել աշխատավարձի ֆոնդի ամբողջ տնտեսումը, ներառյալ անձնակազմի թվաքանակի պակասեցման, աշխատավարձի կառուցվածքի կատարելագործման, արտադրման նորմաների և աշխատանքային ծախսումների այլ նորմաների վերանայման, պարգևատրային վճարումների, հավելումների և լրացուցիչ վճարների հաշվին ստացած տնտեսումը։ Բացի դրանից, առանձին դեպքերում աշխատավորական կոլեկտիվների համաձայնությամբ, աշխատանքի վարձատրության նոր պայմանների փոխադրման տարում այդ նպատակներին կարող է ուղղվել նյութական խրախուսման ֆոնդի միջոցների մի մասը։ Հետագա տարիներին նյութական խրախուսման բազային ֆոնդը պակասեցվում է փոխադրման տարում նշված նպատակների համար օգտագործված գումարով և համապատասխանաբար ավելացվում է աշխատավարձի բազային ֆոնդը։

26. Սահմանել, որ կառավարման ավելորդ օղակների վերացման, ձեռնարկությունների, կազմակերպությունների և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների խոշորացման, ինչպես նաև կառավարման ապարատի աշխատողների թվաքանակի կրճատման ուղղությամբ այլ միջոցառումների իրականացման հաշվին մինիստրությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ստացված աշխատավարձի ֆոնդի տնտեսումը բռնագրավման ենթակա չէ և կարող է լրիվ կերպով ուղղվել սույն որոշմանը համապատասխան տարիֆային դրույքների և պաշտոնեական ռոճիկների բարձրացմանը։

27. Անհրաժեշտ համարել մինիստրություններում, գերատեսչություններում, միավորումներում, ձեռնարկություններում ու կազմակերպություններում ստեղծել աշխատանքի վարձատրության նոր պայմանների փոխադրման հանձնաժողովներ։ Աշխատավարձի կազմակերպման կատարելագործման և աշխատանքի վարձատրության նոր պայմաններ մտցնելու համար պատասխանատվությունը դնել անձամբ մինիստրների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների վրա։

Միավորումներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին` լայն հրապարակայնության պայմաններում կատարել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք ներքին ռեզերվների մոբիլիզացման ուղղությամբ, աշխատավորական կոլեկտիվների մասնակցությամբ մշակել աշխատանքի վարձատրության նոր պայմանների փոխադրման գրաֆիկներ։ Նոր դրույքների և ռոճիկների փոխադրումը կարող է իրականացվել միաժամանակ ամբողջ միավորման, ձեռնարկության, կազմակերպության կամ կառուցվածքային առանձին ստորաբաժանման գծով, ինչպես նաև ըստ աշխատողների կատեգորիաների ու պրոֆեսիաների՝ անհրաժեշտ միջոցների կուտակմանը համեմատ։ Բոլոր դեպքերում միավորումներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում կառավարման ապարատի ղեկավար և մյուս աշխատողների համար պաշտոնեական նոր ռոճիկները մտցվում են մյուս աշխատողների տարիֆային դրույքների ու պաշտոնեական ռոճիկների բարձրացումից հետո։

Միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից մշակված աշխատանքի վարձատրության նոր պայմանների փոխադրման գրաֆիկները անհրաժեշտ հաշվարկների, հիմնավորումների ու աշխատողների ազատվող թվաքանակի մասին տվյալների հետ միասին ներկայացվում են համապատասխան մինիստրություններ ու գերատեսչություններ։

Մինիստրություններին ու գերատեսչություններին` արհմիութենական մարմինների հետ համաձայնեցնելով թույլ տալ իրավասության ենթակա միավորումներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին մտցնել աշխատանքի վարձատրության նոր պայմանները այդ միջոցառման իրականացման համար պատրաստվածությունը բազմակողմանիորեն ստուգելուց հետո։ Մշակել աշխատանքի վարձատրության նոր պայմաններ մտցնելու գրաֆիկներ ամբողջ ճյուղի գծով, միավորումներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին պրակտիկ օգնություն ցույց տալ, իրականացնել մշտական վերահսկողություն այդ միջոցառման անցկացման նկատմամբ։

Տարիֆային նոր դրույքների ու պաշտոնեական ռոճիկների մտցման շրջանում միավորումներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին՝ իրականացնել աշխատավարձի ֆոնդի գերածախսից երաշխավորող անհրաժեշտ միջոցառումներ, ապահովել միջին աշխատավարձի աճի տեմպերի նկատմամբ աշխատանքի արտադրողականության աճի գերազանցող տեմպերը։

28. Մինիստրություններին, գերատեսչություններին, միավորումներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին՝ համակողմանի հոգատարություն ցուցաբերել ազատվող աշխատողների վերաուսուցման ու աշխատանքի տեղավորման գործում։ Ապահովել այդ աշխատողների վերաբաշխումը, առաջին հերթին, ձեռնարկությունների ներսում երկրորդ ու երրորդ հերթափոխի աշխատանքի կազմակերպման համար, արտադրության վերակառուցման իրականացման ու ընդլայնման համար։ Անցկացնել միջոցառումներ փոխադրման կարգով նրանց ներճյուղային վերաբաշխման ուղղությամբ՝ նոր գործարկող ձեռնարկություններն ու օբյեկտները կադրերով համալրելու համար։

Իրավունք վերապահել միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին՝ ազատվող աշխատողների համար արտադրությունից կտրված ուսուցման և որակավորման բարձրացման ժամանակ պահպանել աշխատանքի վերջին տեղի միջին աշխատավարձը և առանց արտադրությունից կտրվելու վերապատրաստում անցնող բանվորներին վճարել միջին աշխատավարձի տարբերությունը ուսուցման ամբողջ ժամանակաշրջանում։ Ուսման ուղարկումն իրականացվում է աշխատողների համաձայնությամբ նոր աշխատանքի տեղում աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո։

29. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեին, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմներին` ապահովել սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների անցկացման կապակցությամբ միավորումներից, ձեռնարկություններից ու կազմակերպություններից ազատված աշխատողների աշխատանքի տեղավորումը։ Այդ կապակցությամբ ստեղծել բնակչության աշխատանքի տեղավորման տնտհաշվարկային բյուրոներ այն վայրերում, որտեղ դրանք ներկայումս բացակայում են, բարելավել դրանց նյութատեխնիկական բազան։

Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություն՝ Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեին կառավարման ապարատի աշխատողների թվաքանակի լրացուցիչ լիմիտի և դրա պահպանման համար առավելագույն հատկացումների առանձնացման մասին։

30. Այն դեպքերում, երբ աշխատողների համար սույն որոշմանը համապատասխան մտցվող դրույքներն ու ռոճիկները, հաշվի առնելով գործակիցները, հավելումներն ու արտոնությունները ավելի ցածր են տվյալ ձեռնարկությունում, միավորումում, կազմակերպությունում նույն կամ ավելի բարձր պաշտոնում աշխատելու ժամանակաշրջանում այդ աշխատողների գործող դրույքներից ու ռոճիկներից, հաշվի առնելով գործակիցները, հավելումներն ու արտոնությունները, նրանց վճարվում է աշխատավարձի համապատասխան տարբերությունը (հաշվի առնելով արտոնությունները)։

31. Հայկական ՍՍՀ պետպլանին, Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեին, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմներին՝ ապահովել հանրապետության տարածքում գտնվող միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործողությունների կոորդինացումն ու համաձայնվածությունը աշխատանքի վարձատրության նոր պայմանների փոխադրվելու ուղղությամբ։

32. Ընդունել ի գիտություն ու ղեկավարություն, որ ՍՄԿԿ Կենտկոմը, ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը և ՀԱՄԿԽ-ը 1986 թ. սեպտեմբերի 17-ի N 1115 որոշմամբ`

ա) հաստատել են արտադրական ճյուղերի աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները, տարիֆային դրույքները և պաշտոնեական ռոճիկները, համաձայն N 1-31 հավելվածների*).

բ) հանձնարարել են ՍՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեին՝ ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ, համապատասխան մինիստրությունների, գերատեսչությունների ու արհմիութենական մարմինների ներկայացմամբ հաստատել ծանր և վնասակար և առանձնապես ծանր ու առանձնավրա արհմիությունների կենտկոմի հետ համաձայնեցված՝ ճյուղային ցանկերը, իսկ մինիստրություններին ու գերատեսչություններին՝ դրանց հիման վրա արհմիությունների կենտկոմի հետ համաձայնեցված ճյուղային ցանկերը.

գ) հանձնարարել են ՍՍՀՄ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեին և ՍՍՀՄ պետշինին՝ ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ, մինիստրություններին ու գերատեսչություններին՝ համապատասխան արհմիութենական մարմինների մասնակցությամբ ապահովել 1986 -1987 թվականներին աշխատանքի գծով միջճյուղային և ճյուղային նորմատիվների մշակումն ու վերանայումը, հաշվի առնելով տեխնիկայի, տեխնոլոգիայի, արտադրության և աշխատանքի կազմակերպման կատարելագործումը.

դ) հանձնարարել են ՍՍՀՄ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեին՝ ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ վերանայել ցուցանիշները, միավորումները, ձեռնարկությունները և կազմակերպությունները ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերին դասելու համար, դրանք ուղղելով արտադրանքի տեխնիկական մակարդակի և որակի բարձրացմանը, դրանք համաշխարհային կամ ավելի բարձր մակարդակով թողարկելուն, արտադրության և կատարվող աշխատանքների ծավալների ավելացմանը, աշխատանքի արտադրողականության աճի և արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը, հանելով ցուցանիշներից աշխատողների թվաքանակը։ Միաժամանակ կրճատել այդ խմբերի թիվը։

Սահմանել են, որ աշխատանքի վարձատրության առաջին խմբի միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար (դրանց արտադրական միավորների ու արտադրամասերի) հաստատված ցուցանիշները երկու անգամից ոչ պակաս գերազանցելու դեպքում, ղեկավար աշխատողների (որոնց ռոճիկները կախված են աշխատանքի վարձատրության խմբերից) սույն որոշմամբ նախատեսված պաշտոնեական ռոճիկները բարձրացվում են 15 տոկոսով։

Իրավունք են վերապահել մինիստրներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնական պլանային առաջադրանքները սիստեմատիկաբար չկատարելու և ցածրորակ արտադրանք թողարկելու դեպքում միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար աշխատողներին ժամանակավոր փոխադրել աշխատանքի վարձատրության մեկ խումբ ցածր.

ե) հանձնարարել են ՍՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեին և ՍՍՀՄ կենտվիճվարչությանը՝ ամեն տարի ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին զեկուցագրեր ներկայացնել նշված որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին.

զ) հանձնարարել են ՍՍՀՄ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեներին և ՀԱՄԿԽ-ին՝

շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մշակել և հաստատել առդիր ցանկին համապատասխան նորմատիվ ակտերը*).

մինիստրությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների հետ անցկացնել անհրաժեշտ կազմակերպչական և մեթոդական աշխատանք՝ աշխատանք վարձատրության կատարելագործման և նոր դրույքների ու ռոճիկների մտցման հետ կապված միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Անհրաժեշտ դեպքերում մինիստրություններին ու գերատեսչություններին բացատրություններ տալ, կապված նշված որոշման կիրառման հետ.

է) հանձնարարել են ՍՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեին՝ ՍՍՀՄ արդարադատության մինիստրության, ՍՍՀՄ պետպլանի, ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության և ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ երեքամսյա ժամկետում ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել գործող օրենսդրության մեջ նշված որոշումից բխող փոփոխություններ մտցնելու մասին։

________________

*) Հավելվածները չեն բերվում։

________________

*) Չեն բերվում։

 

Հայաստանի կոմկուսի
Կետկոմի քարտուղար
Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հայկական ՍՍՀ Մինիստրների
խորհրդի նախագահ
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Արհեստակցական միությունների
հայկական հանրապետական
խորհրդի նախագահ
Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.01.1995, N 14 13.01.1995, N 728
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան