Գլխավոր տեղեկություն
Номер
N 362
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-10.12.1994)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1994/8 օգոստոս 1994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 1994 թ. N 362

Քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑՈՐԵՆԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից և մյուս արտադրողներից ցորենի մթերման խթանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` պարենային ցորենի պետական գնումներն իրականացնել մեկ տոննան մինչև 30,0 հազ. դրամով, իսկ սերմացուինը` 30 տոկոս հավելավճարով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 6-ի «Հացահատիկի մթերման լրացուցիչ միջոցառումների մասին» N 209 որոշումը:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 5-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.12.1994, N 570 10.12.1994, N 362
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան