Գլխավոր տեղեկություն
Номер
N 15-Ն
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (29.06.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.06.09-2025.06.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.06.2025
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
13.06.2025
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
13.06.2025
Дата вступления в силу
29.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«13» հունիսի 2025 թ.

N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝

1) 9-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Աղյուսակ 9

N

Շենքերի և շինությունների (կառույցների) նպատակային
նշանակությունը

k2 գործակցի
արժեքը

1.

6 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական կազմակերպությունների շենքեր և շինություններ:

1.5

2.

200 և ավելի այցելուների համար՝ կայարաններ, թատրոններ, կինոթատրոններ, օդանավակայանների շենքեր, ծածկած մարզադաշտեր, առևտրի կենտրոններ:

1.35

3.

 Հանրակրթական դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ, քոլեջներ, ուսումնարաններ, նախադպրոցական կազմակերպություններ, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, հոսպիսներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մինչև 5 հարկ (ներառյալ) նախագծվող հիվանդանոցներ, կրոնական և պաշտամունքային կառույցներ:

1.30

4.

 Էներգաջրագազամատակարարման համակարգերի, հեռախոսային և էլեկրոնային կապի, հրշեջ ծառայության և ոստիկանության համակարգերի, բանկերի, պետական և համայնքային նշանակության վարչական շենքեր և կառույցներ:

1.20

5.

Շենքեր և շինություններ (կառույցներ), որոնց վնասվածության աստիճանը չի զուգակցվում մարդկանց մահվան ու արժեքավոր սարքավորումների փչացման հետ, չի հանգեցնում կազմակերպության անընդհատ գործող տեխնոլոգիական գործընթացների դադարեցմանը կամ շրջակա միջավայրի աղտոտմանը: Այս դեպքում թույլատրելի շեղվածքի սահմանափակման պայմանը հաշվի չի առնվում:

0÷0.5

պատվիրատուի համաձայնությամբ

6.

 1-5-րդ կետերում չհիշատակված շենքեր և շինություններ (կառույցներ):

1.0

»,

 

2) 82-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

2. Հավելվածը լրացնել նոր՝ 29.1-ին բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«29.1. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ) ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

120.1. Առողջապահական կազմակերպությունների շենքերը պետք է ունենան առնվազն մեկ ստորգետնյա հարկ, վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի 9-ը, իսկ բարձրությունը՝ 33 մետրը:

120.2. Նախադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի 4-ը, իսկ դպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը՝ 5-ը:

120.3. 4 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերի կոնստրուկտիվ համակարգերը պետք է լինեն միաձույլ շրջանակակապային:

120.4. 4 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերի եզրափակող պատերը պետք է հանդիսանան շրջանակակապային համակարգի կրող տարրեր, որոնցում բացվածքները կարող են իրականացվել առանց սահմանափակումների:

120.5. 6 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական կազմակերպությունների շենքերի հիմնակմախքների առանցքային թռիչքները չպետք է գերազանցեն 6,5 մետրը:

120.6. Ինժեներական համակարգերի բոլոր ցանցերը պետք է ապահովված լինեն հակասեյսմիկ միջոցառումներով և իրականացվեն սույն շինարարական նորմերի 29-րդ գլխի պահանջների համաձայն:

120.7. Առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերում թույլատրվում է կիրառել սեյսմապաշտպանության հատուկ համակարգեր՝ սույն շինարարական նորմերի 205-րդ և 206-րդ կետերին համապատասխան։»։

3. Հավելվածի 158-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«158. Շրջանակակապային և կապային տարրերով անպարզունակ համակարգերով շենքերում կապային տարրերը պետք է լինեն յուրաքանչյուր ուղղությամբ երկուսից ոչ պակաս, տեղակայված տարբեր հարթություններում և հատակագծում լինեն հարկի կոշտության կենտրոնի նկատմամբ հնարավորության սահմաններում համաչափ: Տասը և ավելի հարկայնությամբ շենքերում երկու գլխավոր ուղղություններով պետք է լինեն առնվազն երկու խուլ դիաֆրագմա՝ յուրաքանչյուր ուղղությամբ: Խուլ համարվում է նաև մեկ բացվածք ունեցող դիաֆրագման, եթե բացվածքի մակերեսը չի գերազանցում դիաֆրագմայի ընդհանուր մակերեսի 20%-ը և տեղակայված է սյան եզրից թռիչքի 1/4-ից ոչ պակաս հեռավորության վրա:»։

4. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում (բացառությամբ անձի իրավական վիճակը բարելավող կարգավորումների) մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

 

13.06.2025
 

 
Ե. Վարդանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2025 թվական: