ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 781-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «և 21» բառերը փոխարինել «, 21 և 22» բառերով.
2) որոշումը N 21 հավելվածից հետո լրացնել N 22 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման հավելվածով հաստատված հարցաշարի 4-17-րդ և 19-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիհունիսի 20-ի N 781-Ն որոշման |
«Հավելված N 22 ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1266-Ն որոշում |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N 22
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
(ՏԳՏԴ ծածկագրեր՝______________ )
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
____________________________________ | __________________ | _____ ___________ 20 թ. |
(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ)ստորաբաժանման անվանումը) |
(գտնվելու վայրը) |
_____________________________ (հեռախոսահամարը, էլ. հասցեն) |
___________________________ (ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը) |
______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
___________________________ (ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը) |
______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
___________________________ (ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը) |
______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
Ստուգման սկիզբը ________________ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) |
ավարտը _____________________ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) |
Ստուգման հիմքը ________________________________ (ստուգման տարեկան ծրագիրը, դիմում-բողոքը և այլն) |
|
____________________________________ (տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
__________________ (ՀՎՀՀ) |
____________________________________ (տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները) |
______________________ (հեռախոսահամարը, էլ. հասցեն) |
____________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը) |
______________________ (հեռախոսահամարը, էլ. հասցեն) |
____________________________________ (ստուգվող օբյեկտի գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները) |
______________________ (հեռախոսահամարը, էլ. հասցեն) |
Ստուգման հրամանի համարը_________ ամսաթիվը_______________________ | |
Ստուգման նպատակը (ընդգրկված հարցերի համարները)______________________ | |
Տեղեկատվական բնույթի հարցեր | ||
NN ը/կ |
Հարցը |
Պատասխանը |
1. |
Գործունեության իրականացման վայրը (վայրերը) |
|
2. |
Պետական գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
|
3. |
Պետական գրանցման համարը |
2․ ՀԱՐՑԱՇԱՐ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Հարցեր |
Այո |
ՈՉ |
Չ/Պ |
Կշիռ |
Ստուգման եղանակը |
Նորմատիվ ակտի համարը |
Նշումներ |
1. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեությունը կազմակերպողը (անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձը) ծանուցել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեության իրականացման վայրի վերաբերյալ |
2.00 |
Փաստաթղթային |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 3-րդ |
||||
2. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկայում չի իրականացվում գյուղատնտեսական արտադրանքի (սննդամթերքի) և արդյունաբերական ապրանքների վաճառք |
2.00 |
Փաստաթղթային, ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 5-րդ |
||||
3. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանին վաճառվում է՝ Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի N 1 ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ |
5.00 |
Փաստաթղթային |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 7-րդ |
||||
4. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը ցանկապատված է՝ առնվազն 1,5 մետր բարձրությամբ, ապահովելով այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքեր |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 8-րդ |
||||
5. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակներով |
1.00 |
Փաստաթղթային, ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 1-ին |
||||
6. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է առանձին դարպասներով՝ կենդանիների մուտքի և ելքի համար |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 2-րդ |
||||
7. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 3-րդ |
||||
8. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կոյուղատար առվակներով |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 4-րդ |
||||
9. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կառուցված կենցաղային հարմարություններով (էլեկտրաէներգիա և ջրամատակարարում) |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 5-րդ |
||||
10. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, մուտքի և ելքի մոտ՝ ախտահանիչ ավազան կամ ցողարկիչ |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 6-րդ |
||||
11. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կանգնելատեղերով՝ ճաղազատված տարածքներով |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 7-րդ |
||||
12. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կենդանիների կենսական պահանջներն ապահովող միջոցներով՝ ջրախմոցներ, կերամաններ, ինչպես նաև զոոհիգիենիկ պահանջներն ապահովող՝ գոմաղբի հավաքման և հեռացման հարմարանքներ |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 8-րդ |
||||
13. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է ծածկով՝ տեղումներից և արևի ճառագայթներից կենդանիներին պաշտպանելու համար |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 9-րդ |
||||
14. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է վարչական շինությունով՝ առանձնացված անասնաբույժի սենյակ |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 10-րդ |
||||
15. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների մեկուսացման համար նախատեսված փակ տարածքով |
2.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 11-րդ |
||||
16. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է պահեստային առանձին տարածքներով՝ սարքավորումներ, ախտահանիչներ, կեր պահելու համար |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 12-րդ |
||||
17. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է ավտոկայանատեղիով՝ մարդատար և գյուղատնտեսական կենդանիների փոխադրամիջոցի կայանման համար |
1.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 13-րդ |
||||
18. |
Ապահովված է գյուղատնտեսական կենդանիների շուկան սպասարկող անասնաբույժի ներկայությունը |
4.00 |
Փաստաթղթային, ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 12-րդ |
||||
19. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը ապահովված է տեսահսկման համակարգով |
2.00 |
Փաստաթղթային, ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 13-րդ |
||||
20. |
Անասնաբույժն իրականացրել է վաճառքի ենթակա գյուղատնտեսական կենդանիների պարտադիր անասնաբուժական զննում |
4.00 |
Փաստաթղթային, ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 1-ին |
||||
21. |
Անասնաբույժն իրականացրել է անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի, կնքված ու համարակալված գրանցամատյանի վարում, որտեղ արտացոլված է նաև գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական վկայականի համարը (այն ենթակա է պարտադիր պահպանման առնվազն երեք տարի) |
2.00 |
Փաստաթղթային |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 2-րդ |
||||
22. |
Անասնաբույժն իրականացրել է գյուղատնտեսական կենդանիների առուվաճառքի ժամանակ «Անի Պաս» էլեկտրոնային համակարգում գյուղատնտեսական կենդանու սեփականատիրոջ փոփոխություն |
1.00 |
Փաստաթղթային |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 3-րդ |
||||
23. |
Անասնաբույժն իրականացրել է անասնաբուժական վկայականի ստուգում |
5.00 |
Փաստաթղթային |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 4-րդ |
||||
24. |
Գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական զննման համար գյուղատնտեսական կենդանիների շուկայի մուտքի մոտ առկա է առանձնացված, ցանկապատված տարածք |
2.00 |
Ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 16-րդ |
||||
25. |
Գյուղատնտեսական կենդանին գյուղատնտեսական կենդանիների շուկա մուտք է գործում՝ անասնաբույժի կողմից պարտադիր անասնաբուժական զննումից և անասնաբուժական վկայականի առկայությունը ստուգելուց հետո |
2.00 |
Փաստաթղթային |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 17-րդ |
||||
26. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանիներն ունեն անհատական նույնականացման համարներ՝ ականջապիտակներ և գրանցված են «Անի Պաս» էլեկտրոնային համակարգում |
2.00 |
Փաստաթղթային, ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 18-րդ |
||||
27. |
Գյուղատնտեսական կենդանիների շուկայում անհատական նույնականացման համարներ չունեցող գյուղատնտեսական կենդանիներն ունեն տարբերանշաններ |
2.00 |
Փաստաթղթային, ակնադիտական |
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 18-րդ |
3․ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. |
«Այո» |
առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները |
V |
||
2. |
«Ոչ» |
բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ |
V |
||
3. |
«Չ/պ» |
չի պահանջվում, չի վերաբերում |
V |
4․ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1․ Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝
1) Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշում:
Տեսչական մարմնի ծառայող__________________ | Տնտեսավարող__________________ |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը)»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|