Գլխավոր տեղեկություն
Номер
N 813-Ն
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.06.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2025 թվականի N 813-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Միասնական կայքում նախագիծ տեղադրելիս առկայության դեպքում նշվում են նաև տվյալ նախագծին առնչվող նախագծերը: Հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է միասնական կայքի ծանուցումների բաժնում տեղադրել դեռևս նախագծի մշակման փուլում գտնվող նախաձեռնությունների վերաբերյալ տվյալներ:».

2) 13-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Նույն կերպ անհրաժեշտության դեպքում իրականացվում են տրամադրված տվյալների փոփոխությունները:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով՝

«14.1. Հանրային քննարկում իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել տվյալ մարմնի կողմից միասնական կայքում նախագծերի տեղադրումը ապահովող անձանց տվյալների և այդ մարմնի կողմից տեղադրվող նախագծերի կարգավիճակի թարմացումը միասնական կայքում:».

4) 15-րդ կետը երրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Նույն ժամկետում համապատասխան նախագծի հեղինակը պարտավոր է արձագանքել միասնական կայքում անպատասխան մնացած առաջարկներին այդ մասին ադմինիստրատորից հիշեցում ստանալուց հետո:».

5) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք միասնական կայքում կամ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան միասնական կայքին հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ նախապես գրանցվելով՝ նշելով անունը, ազգանունը (իրավաբանական անձի անվանումը), սեռը, էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը, երկիրը (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ նաև մարզը), ցանկության դեպքում՝ բնակության (գտնվելու վայրի) հասցեն, հեռախոսահամարը: Առաջարկությունները կարող են ներկայացվել գրավոր՝ կայքում առցանց լրացման կամ նախապես լրացված էլեկտրոնային փաստաթուղթը կցելու եղանակով կամ կայքից նախագծի հեղինակի էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքին ուղարկելու կամ այդ մարմնին թղթային տարբերակով հանձնելու եղանակով: Նախագծի հեղինակը, կախված նախագծի ծավալից, կարող է հնարավորություն նախատեսել միասնական կայքում առաջարկները՝ առանձին կետերի, մասերի, հոդվածների կամ գլուխների վերաբերյալ ներկայացնելու համար: Միասնական կայքի համապատասխան բաժնում հնարավոր է առաջարկություններ թողնել միասնական կայքի տեխնիկական խնդիրների կապակցությամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի արդիականացված տարբերակը գործարկելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում համապատասխան հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2025 թվական: