ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
2025 թվականի ապրիլի 30-ի N 542-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
2025 թվականի հունիսի 11-ի N 542-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 3-րդ մասը՝
Հրամայում ենք՝
1. Սահմանել ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն N1 հավելվածի:
2. Սահմանել ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ձևաչափը` համաձայն N2 հավելվածի։
3. Սույն համատեղ հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Է. Հակոբյան |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Մ. Գալստյան |
Հավելված N 1 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 30-ի N 542-Ն և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի հունիսի 11-ի N 542-Ն համատեղ հրամանի |
ԿԱՐԳ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին հարկային մարմին տեղեկությունների տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառված հասկացություններն ունեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խորհրդի կողմից 2014 թվականին հաստատված՝ Միասնական հաշվետվողական ստանդարտով (այսուհետ՝ Ստանդարտ) սահմանված նշանակությունը:
3. Ֆինանսական հաստատությունները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 134-րդ և 156-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնում են Ստանդարտով սահմանված հաշվետերերի և վերահսկող անձանց և դրանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները՝ համաձայն N2 հավելվածի։
4. Հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու տարվա սեպտեմբերի 1-ին վերանայում է տվյալ տարվան հաջորդող տարվա համար Ստանդարտով փոխանակվող երկրների ցանկը՝ տեղադրելով վերջինս հարկային մարմնի պաշտոնական կայքում։
5. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկությունները տրամադրվում են «Տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի» միջոցով՝ նույն համակարգի գործարկումն ապահովող՝ հարկային մարմնի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքին համապատասխան:
6․ Համաձայն 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված՝ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի փոխանակվող հաշիվներ են համարվում՝
1) նոր հաշիվները, որոնք հաշվետու ֆինանսական հաստատությունում 2024 թվականի հունվարի 1-ից հետո բացված հաշիվներն են՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից,
2) գործող հաշիվները, որոնք հաշվետու ֆինանսական հաստատությունում 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բացված՝ հարկային տարվա ընթացքում ֆինանսական հաշիվների մուտքերի (ավելացումների) գումարների հանրագումարը կամ ելքերի (նվազեցումների) գումարների հանրագումարը, ինչպես նաև հարկային տարվա սկզբի կամ վերջին օրվա դրությամբ ֆինանսական հաշիվների մնացորդների հանրագումարը 250 հազար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող հաշիվներն են։
Հավելված N 2 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 30-ի N 542-Ն և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի հունիսի 11-ի N 542-Ն համատեղ հրամանի |
ՁԵՎԱՉԱՓ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ | ||||||||||
1. Հաշվետու ժամանակաշրջան (տարի)* |
||||||||||
2. Ֆինանսական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)* |
||||||||||
3. Ֆինանսական հաստատության անվանումը* |
||||||||||
4. Ֆինանսական հաստատության գտնվելու վայրի հասցեն*1 |
||||||||||
5․Հասցեի տեսակ* |
||||||||||
ԳԼՈՒԽ 1. ՀԱՇՎԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||
Հարկային ռեզիդենտության երկրի ծածկագիր2 |
||||||||||
ՀՎՀՀ*3 |
||||||||||
Անուն*4 |
||||||||||
Ազգանուն*4 |
||||||||||
Հայրանուն2 |
||||||||||
Հասցե*1,4 |
||||||||||
Հասցեի տեսակ* |
||||||||||
Քաղաքացիություն |
||||||||||
Ծննդյան օր, ամիս, տարի2 |
||||||||||
Ծննդյան վայր2 |
||||||||||
ԳԼՈՒԽ 1.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||
Հաշվի համար*5 |
||||||||||
Հաշվի տեսակ* |
||||||||||
Հաշվի կարգավիճակ* |
||||||||||
ԳԼՈՒԽ 1.2. ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||
Գումար* |
Արժույթի ծածկագիր* | |||||||||
Հաշվի մնացորդ* |
Սկզբնական մնացորդ* |
|||||||||
Վերջնական մնացորդ* |
||||||||||
Վճարումներ* |
Վճարման տեսակ*6 |
|||||||||
ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||
Հարկային ռեզիդենտության երկրի ծածկագիր2 |
||||||||||
ՀՎՀՀ*7 |
||||||||||
Անվանում* |
||||||||||
Հաշվառման հասցե*1 |
||||||||||
Հասցեի տեսակ* |
||||||||||
Հաշվետիրոջ տեսակ* |
||||||||||
ԳԼՈՒԽ 2.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||
Հաշվի համար*5 |
||||||||||
Հաշվի տեսակ* |
||||||||||
Հաշվի կարգավիճակ* |
||||||||||
ԳԼՈՒԽ 2.2. ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||
Գումար* |
Արժույթի ծածկագիր* | |||||||||
Հաշվի մնացորդ* |
Սկզբնական մնացորդ* |
|||||||||
Վերջնական մնացորդ* |
||||||||||
Վճարումներ* |
Վճարման տեսակ*6 |
|||||||||
ԳԼՈՒԽ 3. ՎԵՐԱՀՍԿՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ8 | ||||||||||
Հարկային ռեզիդենտության երկրի ծածկագիր*2 |
||||||||||
ՀՎՀՀ*2,3 |
||||||||||
Անուն*4 |
||||||||||
Ազգանուն*4 |
||||||||||
Հայրանուն2 |
||||||||||
Հասցե*1,4 |
||||||||||
Հասցեի տեսակ* |
||||||||||
Քաղաքացիություն |
||||||||||
Ծննդյան օր, ամիս, տարի2 |
||||||||||
Ծննդյան վայր2 |
||||||||||
Վերահսկող անձի տեսակ* |
||||||||||
Ինքնահայտարարագիր* |
||||||||||
ԳԼՈՒԽ 3.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ9 | ||||||||||
Հաշվի համար*5 |
||||||||||
Հաշվի տեսակ* |
||||||||||
Հաշվի կարգավիճակ |
||||||||||
ԳԼՈՒԽ 3.2. ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ9 | ||||||||||
Գումար* |
Արժույթի ծածկագիր* | |||||||||
Հաշվի մնացորդ* |
Սկզբնական մնացորդ* |
|||||||||
Վերջնական մնացորդ* |
||||||||||
Վճարումներ* |
Վճարման տեսակ*6 |
* - տողերը ենթակա են պարտադիր լրացման,
1 - հասցեն լրացվում է հետևյալ հերթականությամբ՝ երկիր, քաղաք (գյուղ), շինության տեսակ՝ տուն, շենք, բնակարան և այլն,
2 - տողերը ենթակա են պարտադիր լրացման նոր բացված հաշիվների համար, իսկ գործող հաշիվների դեպքում լրացվում է ֆինանսական հաստատությունում դրա վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա (բացակայության դեպքում լրացվում է «առկա չէ»),
3 – ՀՎՀՀ-ի բացակայության դեպքում լրացվում է Անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի համարը կամ այլ փաստաթղթի համարը)/Անձնագրի (նույնականացման քարտի կամ այլ փաստաթղթի) տրման ամսաթիվը,
4 - եթե անձն ունի մեկից ավելի անուններ, ազգանուններ և հասցեներ (հաշվառման, բնակության), ապա ենթակա են լրացման բոլորը,
5 - լրացվում է հաշվետու ֆինանսական հաշվի հաշվեհամարը (դրա գործառնական համարժեքը՝ հաշվեհամարի բացակայության դեպքում), որն օգտագործվում է ֆինանսական հաստատության կողմից հաշիվը նույնականացնելու համար,
6 - լրացվում է վճարման տեսակը,
7 - տողը կարող է չրացվել միայն այն դեպքում, երբ տվյալ պետության ներքին օրենսդրությամբ ՀՎՀՀ չի տրամադրվում, տվյալ դեպքում լրացվում է «առկա չէ»,
8 - Գլուխ 3-ով սահմանված տեղեկությունները լրացվում են Գլուխ 2-ի լրացման դեպքում,
9 - Գլուխ 3.1-ով և 3.2-ով սահմանված տեղեկությունները լրացվում են, եթե վերահսկող անձը ունի Գլուխ 2.1-ով լրացված հաշվից տարբերվող այլ հաշիվ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2025 թվական: