ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը «նախատեսված տեղեկությունների),» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված՝ ծառայողական տեղեկություններ (բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների),» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-162-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական: