Գլխավոր տեղեկություն
Номер
N 128-Մ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.05.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.01.08/1(319) Հոդ.61
Принят
Կրթության և գիտության նախարարություն
Дата принятия
20.04.2001
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
20.04.2001
Дата вступления в силу
17.05.2001

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11001082

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20 ապրիլի 2001 թ.
 ք. Երևան

 N 128-Մ

 Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» հմ. 634 որոշման`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Հանրակրթական դպրոցների վերակազմակերպման դեպքում ուսուցիչների և այլ աշխատողների ընտրության» կարգը:

2. Նախարարության իրավաբանական վարչության պետ Վ. Սարգսյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

Նախարար

Է. Ղազարյան

 

 

Հաստատում եմ
ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Ղազարյան
 
___ ________ 2001 թ.

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգը ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» հմ. 634 որոշման համաձայն և սահմանում է դպրոցների վերակազմակերպման (միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման), ինչպես նաև դասարանների վերակոմպլեկտավորման հետևանքով ուսուցիչների և այլ աշխատողների ընտրության և աշխատանքի տեղավորման` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ամրագրված իրավունքները:

2. Դպրոցների վերակազմակերպման դեպքերում, ինչպես նաև դասարանների վերակոմպլեկտավորման հետևանքով աշխատողների հնարավոր կրճատումների մասին դպրոցների բոլոր աշխատողները առնվազն երկու ամիս առաջ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցվում են (տեղեկացվում են):

3. Դպրոցների միաձուլման, միացման դեպքերում մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունը (բաժինը) ՀՀ պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմատիվների համաձայն մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը կազմում է հենքային համարվող դպրոցների դասարանների վերակոմպլեկտավորման նախնական պլան, ըստ որի որոշվում է տվյալ դպրոցի ուսուցիչների և այլ աշխատողների թվաքանակը:

4. Դպրոցների միաձուլման, միացման և դասարանների վերակոմպլեկտավորման հետևանքով ստեղծված դպրոցի աշխատողների ընտրությունը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն: