Գլխավոր տեղեկություն
Номер
N 1169-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.03.16/11(329)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
07.12.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
07.12.2005
Дата вступления в силу
08.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 դեկտեմբերի 2005 թվականի N 1169-Ա
ք. Երևան


 Հ Ր Ա Մ Ա Ն

«Վաչագան Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Վաչագան Ֆարմ» ՍՊԸ-ի 2002 թվականի հունվարի 25-ին
տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Հ-XX- 001823 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3 «Վաչագան Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան


                 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան