Գլխավոր տեղեկություն
Номер
N 249-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.05.02/11(188)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
23.03.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
23.03.2005
Дата вступления в силу
24.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


23 մարտի 2005 թվականի N 249-Ա
ք. Երևան

 Հ Ր Ա Մ Ա Ն

«Գեկալեդ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Գեկալեդ» ՍՊԸ-ի 2000 թվականի նոյեմբերի 6-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Հ-XX-001381 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Գեկալեդ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:   

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

 Ն. Դավիդյան