Գլխավոր տեղեկություն
Номер
N 1218-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.02/4(322)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.10.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.10.2006
Дата вступления в силу
28.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

27 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 1218-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` հրամայում եմ՝

1. Ուժը կորցրած ճանաչել «Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ին 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000392 լիցենզիան և 2004 թվականի օգոստոսի 16-ին տրված թիվ Կ-XX-000605 լիցենզիան։

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ի լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անձնական գործին։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։

Նախարար՝ Ն. Դավիդյան