ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբերի 2006 թվականի N 1554-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Ժորա Հակոբյանի բժշկական օգնություն ԵՎ սպասարկում գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2006թ. օգոստոսի 14-ի N 925-Ա հրամանը, 23 հոկտեմբերի 2006 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.
Հրամայում եմ`
1. Վերականգնել Ա/Ձ Ժորա Հակոբյանի 14 օգոստոսի 2006 թվականի N 925-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը:
2. Թույլատրել Ա/Ձ Ժորա Հակոբյանին Ա - XX- 000019 լիցենզիայի հիման վրա վերսկսել բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը:
3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
3.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայությանը և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |