Գլխավոր տեղեկություն
Номер
N 133-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.06.01/13(161) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
04.02.2008
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
04.02.2008
Дата вступления в силу
05.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 փետրվարի 2008 թ. N 133-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՇՈՒՇԻԿ ՎԱՐԴԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի հունվարի 31-ին անհատ ձեռնարկատեր Շուշիկ Վարդանի Ավետիսյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000047 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

3) անհատ ձեռնարկատեր Շուշիկ Վարդանի Ավետիսյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան