Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-400-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.27/9(327) Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
15.12.2008
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
15.12.2008
Дата вступления в силу
16.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ 

 

15 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 08-400-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.12.08 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ` 

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0728 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Կա Էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0729 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Դեֆո-Կապիտալ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0730 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ`

 Մ. Վարդանյան

                                                            
Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(15.12.2008 թ. հր. N 08-400-Լ)

Հ/Հ 

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավա-
բանական անձ (անվանումը, գործու-
նեության իրակա-
նացման վայրը)

Բնակության 
վայրը
Գտնվելու
վայրը

 Լիցենզիայի համարը

 Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ
վճարողի հաշվառման համարը 
(ՀՎՀՀ)

 Գրանցման համարը

Գործու-
նեության տեսակը

 Գործու-
նեության իրակա-
նացման վայրը

Գործունեության ժամկետը

Տեղեկութ-
յուններ
գրանցա-
մատյանում լիցենզիայի վեևաձևա-
կերպման,
նրա գործո-
ղության կասեցման, դադարեցման մասին

 Այլ
տեղե-
կութ-յուններ

1

«Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊԸ Երևան, Ա. Մանուկյան 17 բն 11 ԱԳN0728 14.12.07թ. 01541315 724 Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է խախտման պատճառով  

2

«Կա էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊԸ Երևան, Օրբելու 4շ, 26բն ԱԳN0729 14.12.07թ. 00253843 725 Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է խախտման պատճառով  

3

«ԴեֆՈ-Կապիտալ» ՍՊԸ Երևան, Սունդուկյան փ. 3ա, N1 ԱԳN0730 14.12.07թ. 00253481 726 Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան